Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ բեմի Չառլի Չապլինը

Փետրվարի 5, 2022
Այլք
Հայ բեմի Չառլի Չապլինը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
371
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես կյանքում այլ եմ, բեմի վրա՝ բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում եւ ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեեւ բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել եւ ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կարպ, սկզբից մինչեւ վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ոչ ռուսերեն, ոչ հայերեն…

…Մեկ ուրիշ դերասան նույն դերը կխաղա՝ քրտինքի ոչ մի կաթիլ ճակատին: Ես այդպես չեմ կարող: Եթե խաղում եմ, տրվում եմ անմնացորդ, լիովին, ինչքան մեջս կա: Եվ դա է, որ ինձ հոգնեցնում է: Եվ դա է, որ չեմ սիրում խաղալ ներկայացումներ այնպես, ինչպես դպրոցականը չի սիրում հանձնել քննություն… Ես միշտ երազել եմ խաղալ, թերեւս, գլխավոր մի դեր, բայց՝ համր մարդու եւ հաշմանդամ, որը նստած-գամված լինի մի տեղում, որը չշարժվի եւ չխոսի, բայց լինի բեմի վրա սկզբից մինչեւ վերջ…»:

Կարպ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ

Դերասանին թեեւ բախտ չվիճակվեց խաղալ այդպիսի մի դեր, սակայն իր մարմնավորած բոլոր դերերն իսկական հրավառություն էին առաջացնում դահլիճում, ստիպում հանդիսատեսին ուշաթափվել ծիծաղից: Բավական է՝ բացվեր վարագույրը, եւ նա հայտնվեր բեմում, հանդիսատեսի տրամադրությունն արդեն իսկ տոնական էր: Նրա մասնակցությամբ ցանկացած ներկայացում կարելի էր նայել տասնյակ անգամ եւ չհոգնել, չձանձրանալ: Յուրաքանչյուր բեմ կերազեր ունենալ այդպիսի մեկին: Բայց նա եզակի էր, անկրկնելիորեն եզակի: Խաչվանքյանն իր խաղով ոգի էր տալիս նաեւ խաղընկերներին, ստիպում նրանց տալ ավելին, քան կարող էին: Այսպիսին էր ծիծաղի մաեստրոն բեմում: Իսկ կյանքո՞ւմ…

Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել, մանավանդ իննսունականների կեսերին, հաճախակի հանդիպել, զրուցել նրա հետ: Այսօրվա նման հիշում եմ. նոր էր վերադարձել ամերիկյան հյուրախաղերից: Արդեն տեղյակ էի դժբախտ այն պատահարին, որ տեղի էր ունեցել լոսանջելեսյան բեմում՝ Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ» ներկայացման երկրորդ արարի ժամանակ: Թակեցի բնակարանի դուռը, բավականին ուշացումով բացեց՝ սայլակով էր, միայնակ: Ներս հրավիրեց: Տխուր էր: Նախապես պայմանավորվել էինք՝ գիտեր, որ հարցազրույցի եմ եկել: Երբ խնդրեցի պատմել պատահարի մասին, աչքերը խոնավացան. «Անիծվեր այդ Ամերիկան,-ասաց,- ես այնտեղ գնացի լիովին առողջ մարդ եւ վերադարձա գրեթե կործանված…»: Եվ վերհիշեց, թե ինքնամոռաց խաղի ժամանակ ինչպես չի նկատել, որ հասել է բեմի այն եզրին, որից ներքեւ նվագախմբի «փոսն» է…: Եվ ընկել է մի քանի մետր բարձրությունից: Ուշագնաց վիճակում հասցրել են հիվանդանոց: Ուղիղ մեկ ամիս բժիշկների մաքառումից հետո հազիվ են ուշքի բերել՝ լրջորեն վնասվել էր ողնաշարը: «Գիտե՞ք՝ ինչ ասացին բժիշկները,- շարունակեց դերասանը,- քեզ փրկել է քո ազգանունը՝ կազմված խաչ եւ վանք բառերից: Հրաշքի է նման, փառք Աստծուն»: Հետո ծանոթացրեց ամերիկյան թերթերի այն հրապարակումներին, որոնք նվիրված էին իրեն: Ես դրանք կարդացի թարգմանաբար: Ամերիկացի թատերագետները Կարպ Խաչվանքյանին համեմատել էին իրենց մեծն Չառլի Չապլինի հետ՝ միայն այն տարբերությամբ, որ Չապլինը չէր խոսում, իսկ հայ կատակերգակ արտիստը խոսում է…

Թեեւ կոտրված էր բեմում փոթորիկ առաջացնող սիրելի դերասանը, այդուհանդերձ, բարյացակամ էր զրուցելիս: Իմ այն հարցին, թե՝ հումորն ի՞նչ տեղ ունի Ձեր կյանքում, սիրո՞ւմ եք կատակել մարդկանց հետ, չէ՞ որ բեմից միայն ուրախացնում եք մարդկանց, արձագանքեց. «Ես աշխարհի ամենատխուր մարդն եմ ոչ միայն հիմա, այլ այդպիսին եմ առհասարակ: Ինքնամփոփ մարդ եմ: Եթե խնդրես փոքրիկ մի անեկդոտ պատմեմ, անկեղծորեն, ոչ մի անեկդոտ չգիտեմ…»:

Բեմից ուրախություն ճառագող ինքնամփոփ մարդը, այդուհանդերձ, իր մեջ ուժ գտավ՝ կրկին բարձրանալու բեմ, հանդիպելու իրեն մշտապես կարոտող հանդիսատեսին, կրկին թնդացնելու մշտապես լեփլեցուն դահլիճը եւ ասելու՝ ես եմ, ձեր սիրելի դերասանը, կրկին եկել եմ: Սակայն, ցավոք, նրա մասնակցությամբ թատերական հրավառություններն այնքան էլ երկար չէին շարունակվելու. նրան վերապահված էր յոթուկես տասնամյակի կյանք, որից 54-ը նվիրաբերել էր Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, որին հաճախ «Կարպի թատրոն» անվանումով էին հիշատակում:

Չթվարկենք Խաչվանքյանի մարմնավորած դերերը, որոնք գերազանցում են մեկը մյուսին, սակայն հավելենք, որ բեմական ակնառու հմայքով հանդիսատեսին գերած դերասանն անխամրելի կերպարներ է ստեղծել նաեւ հայկական մի շարք ֆիլմերում՝ «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արեւելյան», «Պատվի համար», «Տաքսի-տաքսի» (ֆիլմ-բեմադրություն), «Արարատյան դաշտի աղջիկը»: Հանդես է եկել նաեւ որպես ռեժիսոր. բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի եւ Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ», այլ ներկայացումներ:

Օրեր առաջ նրա ծնունդն էր. հիշենք մեր սիրելի Չառլի Չապլինին… Հեռվից-հեռու էլ նա մեզ կվարակի տեւական ծիծաղով…

Թեգեր: դերասանԿարպ ԽԱՉՎԱՆՔՅԱՆմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մշակութային ցեղասպանությունն արդեն բացահայտ

Մշակութային ցեղասպանությունն արդեն բացահայտ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist