Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Համատեղ ցուցադրությունը՝ մայիսին

Փետրվարի 8, 2022
Այլք
Համատեղ ցուցադրությունը՝ մայիսին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
456
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի երկրագիտական թանգարանի հիմնական ցուցանմուշները տեղափոխվեցին Երեւան՝ Մատենադարան։ 2021 թ. դեկտեմբերին Բերձորի թանգարանի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջեւ կնքվել է 1-ամյա պայմանագիր՝  համատեղ ցուցադրություններ կազմակերպելու նպատակով։ Օրերս Բերձորի թանգարանային հնագիտական 112 ցուցանմուշ, որոնք պահվում էին  Մատենադարանում, տեղափոխվել են «Էրեբունի» թանգարան, որտեղ մայիսին կբացվի ցուցահանդեսը։

Ներկա էի տեղափոխմանը եւ զրուցեցի Բերձորի թանգարանի տնօրեն Լիլիթ Քոչարյանի հետ։ Նա ասաց. «Այս ընթացքում նախ պետք է պատրաստենք նյութերը, տեխնիկական հարցերը կարգավորենք, մի տարի աշխատելու ենք «Էրեբունի» թանգարանի հետ, այնուհետեւ, եթե լինի տարբերակ, կշարունակենք մեր համագործակցությունը, պայմանագիրը կերկարաձգենք, եւ մնացած ցուցանմուշները, որոնք դեռ չեն ցուցադրվել, անպայման կցուցադրենք։ Այս ցուցադրությանը ներկայացվող ցուցանմուշները մեր թանգարանի միայն մեկ չորրորդ մասն են։ Այս ամբողջ ընթացքում մեր կողքին են եղել բարի մարդիկ, ովքեր օգնել են գտնելու նոր տարածքներ եւ համագործակցություններ։ Առաջինը մեր կողքին է եւ շարունակում է մեզ աջակցել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը (Միքայել Բադալյան)։ Ամռանը մեր թանգարանի որոշ ցուցանմուշներ ներկայացվեցին Երեւանի Թումանյանի թանգարանում։ Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը սիրով տարածք հատկացրեց։ Հետագայում ծրագրում ենք համագործակցել այլ թանգարանների հետ եւս։ Այս տարվա հունիսին նախատեսում ենք ունենալ ցուցադրություն Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի ազգագրության բաժնի հետ։ Երեւանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ պայմանավորվել ենք գեղանկարները ցուցադրելու համար։ Նշեմ՝ Բերձորի թանգարանում ցուցադրվում էին նաեւ  Սարգիս Մուրադյանի կտավներից, որոնք նույնպես ուզում ենք ցուցադրել»։

Այնուհետեւ Լ. Քոչարյանն ասաց. «Եթե տարբերակ լինի, ապա մեր ամբողջ ցուցանմուշները ցանկանում ենք տեղափոխել Արցախ՝ Բերձոր՝ իրենց հիմնական հանգրվան։ 2022-23 թթ. կան ծրագրեր, որ ցուցանմուշների մնացած մասն էլ ցուցադրվեն, ունենք ազգագրական մեծ հավաքածու, գեղանկարների հսկայական հավաքածու, որտեղ հիմնականում արցախցի նկարիչների գործեր են, ունենք նաեւ սփյուրքահայ նկարիչների աշխատանքներ»։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը շեշտեց՝ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Արցախը, Արցախի թանգարանները մեր մի մասն են, եւ հավելեց, որ ուրախ է նման համագործակցության համար։   

Անահիտ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: ԲերձորԷրեբունիթանգարանՑուցահանդեսՔաշաթաղ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Անմարդկային ու հակաօրինական քայլերը դատապարտելու փոխարեն

Անմարդկային ու հակաօրինական քայլերը դատապարտելու փոխարեն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist