Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Դուք Վիկտոր Համազասպովիչի հա՞յրն եք…»

«Նա՛ է իմ որդին…»

Փետրվարի 9, 2022
Այլք
«Դուք Վիկտոր Համազասպովիչի հա՞յրն եք…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
240
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մի անգամ Բրյուսովի անվան ինստիտուտում գրականագետ Ալեքսանդր Դիմշիցը հանդես եկավ մի զեկուցմամբ՝ նվիրված գեղեցիկի հարցերի ըմբռնմանը: Ճարտար լեզու ուներ զեկուցողը, խոսելիք նյութին էլ լավ ծանոթ էր: Զեկուցման ընթացքում Համազասպ Համբարձումյանը տեղից մի քանի անակնկալի բերող հարցեր տվեց Դիմշիցին: Երբ զեկուցողն ավարտեց ասելիքը եւ ամբիոնից իջավ ցած, Համբարձումյանը ձայն խնդրեց նախագահողից ելույթի համար: Հետեւելով Համբարձումյանի օրինակին՝ Դիմշիցը տեղից մի քանի ակնարկելով փորձեց սասանել նրան: Անարդյունք փորձ. Համբարձումյանը, որ մասնագիտությամբ նաեւ իրավաբան էր, ավելի մարտական դիրք ընդունեց եւ աջ ոտքը հատակին զարկեց, աջ ձեռքի բթամատը վեր պարզելով՝ բաց թողեց իր այրուձին եւ սլացավ առաջ: Երբ վերջացրեց իր ասելիքը եւ ամբիոնից իջավ ցած, դիմելով ինձ, հայերեն ասաց.

-Հը, բարեկամ, ո՞նց էր:

-Ոնցն է՞լ խոսք ունի,- պատասխանեցի ես, եւ երկուստեք ժպտացինք:

Դիմշիցը, մոտենալով Համազասպ Ասատուրովիչին, հարցրեց.

-Դուք Վիկտոր Համազասպովիչի հա՞յրն եք:

Պատասխանը եղավ կարճ եւ ազդու.

-Նա՛ է իմ որդին…»:

Հովհաննես ՂԱՆԱԼԱՆՅԱՆ

Մեծահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունն ու փառքը աշխարհին է հայտնի: Ժամանակին հայ միջավայրում մեծ ճանաչում է ունեցել նաեւ նրա գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ ու իրավաբան հայրը՝ Համազասպ Համբարձումյանը: Իսկ որտեղի՞ց էին նրանց արմատները, ի՞նչ ակունքներից բխեց նրա որդու հանճարը:

Նրանց տոհմը սերում է Համբարձում աղայից, որն ապրել է 18-րդ դարում եւ հռչակված է եղել Մահտեսի անունով: Այդպես անվանում էին նրանց, ովքեր եղել էին Երուսաղեմում, անցել Տիրոջ ոտնահետքերով: Լինելով ունեւոր եւ հաջողակ վաճառական՝ Համբարձումն ու իր հետնորդները մեծ հեղինակություն են վայելել իրենց՝ Արեւմտյան Հայաստանի Ծաղկոտն գավառի՝ Արեւելյան Եփրատի ափին փռված Դիադին քաղաքում: Նրանց ընտանիքն է եղել քաղաքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների նախաձեռնողն ու իրականացնողը: Նրանց տանն էին ընդունվում քաղաքային կյանքին վերաբերող կարեւոր որոշումներն ու վճիռները: 19-րդ դարասկզբին Համբարձումյանների նշանավոր տոհմի նահապետներն են առաջնորդել գաղթող դիադինցիներին դեպի Երեւան եւ Էջմիածին: Իրենք հանգրվանել են աղբյուրներով առատ Վարդենիսում: Այստեղ էլ 1880-ին ծնվում, դպրոցահասակ է դառնում Ասատուր եւ Թամամ ամուսինների որդի Համազասպը: Իսկ շենում դպրոց չկար: Նրանց զավակներն ստիպված էին ամեն օր 12 կմ ճանապարհ կտրել՝ Մեծ Մազրա գյուղի կրթարանում սովորելու համար: Այդքան երկար ճանապարհ անցնելը փոքրիկ Համազասպի համար շատ բան էր նշանակում՝ ուրեմն որքան կարեւոր է ուսում ստանալը…

1894-ին հայրը որդիներին բերում է Երեւանի վեցամյա թեմական դպրոց: Մեկ տարի էլ չանցած, Համազասպը, տեղեկանալով, որ Թիֆլիսում ավելի բարձրակարգ դպրոց կա, եւ որ ինքը շատ է ուզում այնտեղ սովորել հորն է դիմում այդ խնդրանքով: Ներսիսյան դպրոցից հետո նրան կանչում է կայսրության մայրաքաղաք Մոսկվան՝ իր Լազարյան ճեմարանով: Հայրը, սակայն, մերժում է: Ինքնագլուխ ու համառ պատանին որոշում է միայնակ գնալ եւ ընդամենը 10 ռուբլի գրպանում՝ նստում է գնացք: Ճամփորդությունը տեւում է 16 օր: Ճանապարհին անտոմսակ ուղեւորին քանիցս իջեցնում են, անգամ կալանավորում: Սակայն տեղի հայկական համայնքը, ունեւոր մարդիկ, իմանալով, որ ձմռան այդ ցրտին մի խեղճ ու կրակ տղա Հայաստանից Մոսկվա է հասել սովորելու նպատակով տեր են կանգնում, աջակցում ամեն կերպ: Իսկ կրթօջախում նրան սկսում են մեծարել որպես «հայկական Լոմոնոսովի»: Տիրապետում է ռուսերենին, ծանոթանում ռուսական արվեստին ու գրականությանը, ուսումնասիրում լատիներենն ու հունարենը, անտիկ աշխարհի պատմությունը, դարվինիզմը:

1900 թվական. ամպրոպի նման պայթում է Համազասպին ճեմարանից հեռացնելու լուրը. նրան մեղադրում էին անվստահելի եւ անաստված լինելու մեջ: Բայց դրանից նա չէր կոտրվելու. արտահերթ քննություններ հանձնելով՝ ընդունվում է Մոսկվայի համալսարան: Սրան հաջորդում է ուսումնառությունը Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում, որի ռեկտորը հայատյաց մեկն էր՝ Ժդանով ազգանունով: Նիկողայոս Ադոնցի եւ Մառի շնորհիվ է, որ Համազասպին հաջողվում է դառնալ այս բուհի իրավաբանական բաժնի ուսանող: Հետագայում այդ տարիները նա համարելու էր «պրոֆեսորների հետ ճակատամարտերի տարիներ»: Այդպիսին էր՝ համառ, նպատակամետ եւ անկոտրում:

Հետո վերադառնալու էր Թիֆլիս՝ մտերմանալու ժամանակի մշակութային  ու գրական երեւելիների հետ, դառնալու Հայ գրական ընկերության քարտուղարը, զբաղվելու փաստաբանությամբ, հրապարակումներով ու բանաստեղծություններով հանդես գալու «Բանբեր», «Գործ», «Մշակ», «Հորիզոն» պարբերականներում: Վեճերի էր բռնվելու չարամտությամբ իրեն փաստաբանի իրավունքից զրկած, «տարտարոսի գեհենից դուրս եկած եւ արդարադատության խորանը պղծող» կաշառակեր դատավորների հետ, դատի էր տալու նրանց եւ իր արդարությամբ շահելու էր այն: Այսպիսին է եղել մեծն Վիկտոր Համբարձումյանի պատվարժան հայր Համազասպ Համբարձումյանը՝ բանաստեղծական չորս գրքերի հեղինակն ու հոմերյան անմահ ստեղծագործությունների՝ «Իլիականի», «Ոդիսականի», հույն ողբերգակների տաղանդավոր թարգմանիչը: Թարգմանել է նաեւ ռուս եւ եվրոպացի բանաստեղծների, մենագրություն գրել Հոմերոսի մասին՝ արժանանալով բանասիրական գիտությունների դոկտորի աստիճանի: Եղել է նաեւ մանկավարժ, դասախոսություններ կարդացել անտիկ գրականության թեմաներով եւ կախարդանքի մեջ պահել լեցուն դահլիճը:

Համազասպ Համբարձումյանին բախտ էր վիճակվելու ներկա լինել Բյուրականի աստղադիտարանի բացմանը, հրճվելու ու հպարտանալու աշխարհահռչակ իր զավակով եւ հավերժական հանգիստը գտնել Արագած լեռան փեշերին՝ այնտեղ, որտեղ հանգչում է նաեւ աստղերի հետ հավերժական զրույցի բռնված իր հանճարեղ զավակը…

Թեգեր: Համազասպ ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մինսկի խումբը կրկին բարձրաձայնում է Արցախի կարգավիճակի խնդրի մասին

Մինսկի խումբը կրկին բարձրաձայնում է Արցախի կարգավիճակի խնդրի մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist