Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

Փետրվարի 10, 2022
Այլք
Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր պատմության դժվարին ու ճակատագրական պահերին հայ կինը երբեք անմասն չի մնացել մեր գոյապայքարից՝ փաստելով հայուհու քաջության, հերոսության ու նվիրումի մասին: Շատ հայուհիներ են ֆիդայիների հետ կռվել թշնամու դեմ եւ կյանքի գնով պաշտպանել հայրենի հողն ու իրենց ձագերին: Թեեւ նրանց մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն, սակայն որոշ դեպքերում հայտնի են նրանց սոսկ անունները եւ գործելու վայրերը: Այսպես՝ Սարգիս Կուկունյանի խմբում կռվել է հերոսուհի Մաքոն, Գրիգոր Տեր-Մկրտչյանի խմբում՝ Մարիամ Մակարյանը՝ Մարոն, Մաղզվանում՝ Մարինոսը, Գեւորգ Չաուշի խմբում՝ Ալվառինջցի Խանիկը, Տուրբախի կին Ագապին, այլ առյուծասիրտ հայուհիներ: Սրբանուն այս հայուհիներից ամենահայտնին, սական, Սոսե Մայրիկն է՝ Աղբյուր Սերոբի քաջազուն կինը:

Սասունի Նեմրութ լեռան փեշերին գտնվող Թեղուտ գյուղում, տեր Մարգար Դրո-Աստանտուրի հարկի տակ է ծնվել Սոսեն: Բազմանդամ ընտանիքի դեռատի դուստրը տակավին տասներեք տարեկան էր, երբ սասունցի հայերի դրվածքի համաձայն՝ ծնողները ցանկանում են այդ տարիքում ամուսնացնել Սոսեին: Բայց ճակատագիրը նրան այլ բախտ էր տնօրինել՝ կյանքը կապել քաջասիրտ հայդուկի՝ Խչեենց Սերոբի հետ: Նա էր իր երազանքի ասպետը, որի հետ ուս ուսի մարտնչելու էր հայրենի լեռներում՝ արժանանալով ժողովրդական սիրո ու մեծարանքի: Դա է վկայում նրա անվանն հարադիր Մայրիկ պատվանունը:

1898 թ. Բաբշենի կռվից հետո Սոսեն ամուսնու հետ ապաստանել էր Սասունում: Հաջորդ տարի նրանք Գելիեգուզան գյուղում էին ամբողջ ընտանիքով: Ինչ իմանար սարերի ասլան ֆիդային, որ մատնությամբ տեղեկացվել է թուրքերին իր հանգրվանավայրը. 2000 թուրք եւ քուրդ զինվորներ շրջապատել էին Գելիեգուզանը: Իսկ մինչ այդ Հուսեյն էֆենդուց կաշառված Գեղաշեն գյուղի ռես Ավեն, որ վստահություն ձեռք բերելու նպատակով արդեն մի քանի անգամ ուտեստեղենով ու ուրախության ժպիտը դեմքին այցելել էր հայդուկապետին, հասցրել էր անել իր սեւ գործը՝ սպանիչ թույնով պատուհասել էր նրան: Թշմամին, տեսնելով Սերոբի անօգնական վիճակը, հարձակվում է գյուղի վրա: Իսկ Սերոբն ընդամենը իր տասներկու զինվորների, կնոջ ու զավակների հետ էր: Անհավասար կռվում զոհվում են Սոսեի զինակից ընկերն ու ամուսինը, որդին՝ Հակոբը, Սերոբի երկու եղբայրները՝ Մխեն եւ Զաքարը:

Քաջասիրտ հայուհին վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է մարտնչել, սակայն վիրավորվում է եւ այդ վիճակում տարվում Բիթլիս, բայց կարճ ծամանակ անց ազատվում է բանտից: Մինչ այդ Բշարե Խալիլը կտրում է իրենց սարսափը դարձած Սերոբի գլուխը եւ հայերին ահաբեկելու նպատակով ձողի վրա Սասունի լեռներից հասցնում մինչեւ Բաղեշ… Այդ անդառնալի կորուստն ու դավաճանությունն արյունապիղծ Ավեի, նրա ընտանիքի բոլոր անդամների կյանքերով էին հատուցվելու: Հատուցվելու էին Անդրանիկ զորավարի եւ Գեւորգ Չաուշի ձեռամբ: Նույն բախտին էր արժանանալու նաեւ իր ստոր արարքով հայտնի թուրքը՝ Բշարե Խալիլ պղծանվամբ փաշան:

1904 թ. Սասունի հայտնի ապստամբությունից հետո Սոսե Մայրիկը տեղափոխվում է Վան, այնուհետեւ՝ Կովկաս: Ասենք, որ նրա մյուս զավակը՝ Սամսոնը, զոհվում է Կարինում՝ ջարդերի ժամանակ: 1920-ի վերջերին հարազատներին կորցրած հերոսուհին տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Այստեղ էլ ութսունհինգ տարեկան հասակում հրաժեշտ է տալիս աստանդական իր կյանքին: Բայց սրբացած նրա աճյունը չէր մնալու օտարության մեջ՝ 1998-ին այն տեղափոխվում է հայրենիք եւ ամփոփվում Եռաբլուրի բարձունքին՝ մայրություն անելու երկնային թագավորության արժանացած բազմահազար իր զինվոր-զավակներին…

Թեգեր: Սոսե Մայրիկ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist