Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Օգոստոսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Փետրվարի 11, 2022
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1929 թ. փետրվարի 11-ին Վատիկանն անկախացավ Իտալիայից։

-1979 թ. փետրվարի 11-ին Իրանում ավարտվեց իսլամական հեղափոխությունը:

-1884 թ. փետրվարի 11-ին ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը՝ հայ մեծավաստակ գիտնական, հայագետ եւ հնագետ (մահ.՝ 1942 թ.): 1919 թ. Երեւանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից էր, որտեղ նաեւ ստեղծեց հնագիտության եւ արեւելագիտության ամբիոնը։ 1922 թ. հրատարակեց հնագիտության առաջին հայերեն դասագիրքը։ Մինչ այդ՝ 1918-1919 թթ. դասախոսել է Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանում՝ ընդգրկվելով հայկական համալսարանի հիմնադրման հանձնաժողովի կազմում։ 1929 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

-1929 թ. փետրվարի 11-ին ծնվել է Ալբերտ Ազարյանը՝ հայ մարմնամարզիկ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։

-1650 թ. փետրվարի 11-ին մահացել է Ռենե Դեկարտը՝ ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, ով կյանքի մեծ մասն անցկացրել է Հոլանդական Հանրապետությունում։ Մինչ այսօր ուսումնասիրվող իր աշխատությունների շնորհիվ երբեմն համարվում է ժամանակակից փիլիսոփայության հայրը։ Մասնավորապես՝ «Առաջին փիլիսոփայության խորհումներ» աշխատությունը մինչ այսօր շարունակում է փիլիսոփայության շատ դասընթացների ստանդարտ ուսումնասիրության թեմա լինել։ Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտությունների հետ, եւ իր լատինականացված անունով կոչվել է կարտեզիականություն։ Որպես փիլիսոփա համարում էր, որ դատողության հավաստիության հիմքը մտածող սուբյեկտի գոյությունն է:

-1829 թ. փետրվարի 11-ին մահացել է Ալեքսանդր Գրիբոյեդովը՝ ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» (1824-28) կատակերգության հեղինակ։ 1810 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական եւ իրավաբանական ֆակուլտետները, ապա սովորել նաեւ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների հետ։ Առաջին գործը «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունն էր։

-1818 թ. փետրվարի 11-ին ծնվել է Անտոն Գարագաշյանը՝ հայ պատմաբան, փիլիսոփա-տրամաբան, լեզվաբան (վախճ.՝ 1903 թ.):

-1847 թ. փետրվարի 11-ին ծնվել է Թոմաս Էդիսոնը՝ ամերիկացի գործարար եւ խոշորագույն գյուտարարներից, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

«Հըզբոլլահը» հայտարարել է իր ինքնուրույնության մասին

«Հըզբոլլահը» հայտարարել է իր ինքնուրույնության մասին

Ամենաընթերցվածը

  • Պատմության հետագծով

    Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    436 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • Կորխեցիները տեր են իրենց ծննդավայրին

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    105 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26
  • Աղոթքներ ամուսնու համար

    49 Կիսվել են
    Կիսվել 20 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist