-1869 թ. փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային եւ հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:
-2020 թ. փետրվարի 19-ին մահացել է Երվանդ Մանարյանը՝ հայ ռեժիսոր, դերասան ՀՀ ժողովրդական արտիստ (ծնվ.՝ 1924 թ.): Նկարահանել է վավերագրական եւ գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» եւ այլն։
-1878 թ. փետրվարի 19-ին կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ, որով ավարտվեց 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման եւ Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։
-1928 թ. փետրվարի 19-ին մահացել է Թովմաս Նազարբեկյանը՝ հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ։ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։
-1951 թ. փետրվարի 19-ին մահացել է Անդրե Ժիդը՝ ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծնվ.՝ 1869 թ.)։
-1953 թ. փետրվարի 19-ին ծնվել է Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները՝ Արգենտինայի առաջին կին նախագահը։
-1986 թ. փետրվարի 19-ին տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։
-2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
-1905 թ. փետրվարի 19-ին սկսվեց Մուկդենյան ճակատամարտը՝ ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
-1915 թ. փետրվարի 19-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը։
-1851 թ. փետրվարի 19-ին Թավրիզում հիմնվում է Արամյան դպրոցը։ Երկսեռ, ութամյա դպրոց։ Հիմնվել է Թավրիզի Ղալա թաղամասի եկեղեցու բակում՝ Սահակ եպսիսկոպոս Սաթունյանի նախաձեռնությամբ։ Մինչեւ 1875 թ. կոչվել է Ներսիսյան (ի պատիվ Ներսես Շնորհալիի), հետագայում՝ իրանահայ բարերար Արամյանի անունով։