Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ինչպես ընտրել առաջնահերթ ուսումնասիրվողը

ԳԱԱ-ն նոր մոտեցում է առաջարկում

Փետրվարի 22, 2022
Այլք
Ինչպես ընտրել առաջնահերթ ուսումնասիրվողը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
153
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր երկրի տարածքը ծածկված է հնագիտական հուշարձանների խիտ ցանցով։ Բոլորն ուսումնասիրելը, թեկուզ հենց ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված, չենք կարող։ Ուրեմն՝ ինչպե՞ս ընտրել ուսումնասիրվելիք առաջնահերթը։

ՀՀ ԳԱԱ-ն տվել է հարցի պատասխանը՝ դեռ դեկտեմբերին հայտարարելով թաղված հուշարձանների հայտնաբերման եւ գնահատման աշխատանքներում նոր մոտեցման մասին։ Փորձենք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը եւ ինչ առանձնահատկություններ ունի այդ նոր մոտեցումը։

Պարզվում է՝ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտն առաջարկում է հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման եւ գնահատման աշխատանքներում կիրառել օգտակար հանածոների որոնման երկրաքիմիական մեթոդները: Երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը, ով Արտանիշի եւ Արագածի պեղումների գիտական խմբի համաղեկավարն է, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի հետ, բացատրում է մեթոդի էությունն ու կիրառման արդյունավետությունը (տեղեկանում ենք ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից)։

Ըստ այդմ, ինչպես բացատրում են գիտնականները, «Հնագիտական հուշարձաններում թաղված մետաղական արտեֆակտերն այս կամ այն չափով քիմիապես ակտիվ են: Գտնվելով երկրի մակերեսից որոշակի խորության վրա՝ նրանք ագրեսիվ միջավայրի եւ մթնոլորտից ներթափանցող թթվածնով հարուստ ջրերի հետ փոխազդեցության մեջ են մտնում, առաջացնում են քիմիական միացություններ եւ մակերեւութային լարվածության ուժերի շնորհիվ տարածվում են բնահողի մեջ՝ ստեղծելով սեփական երկրաքիմիական մարդածին պսակներ: Այս պսակների ձեւավորման մեխանիզմը նույնն է, ինչ հանքային մարմինների շուրջ ձեւավորվող երկրաքիմիական երկրորդային պսակներինը, որոնք արդյունավետորեն կիրառվում են նոր հանքավայրերի հայտնաբերման գործում: Հնագիտական հուշարձանների վրա, բնահողի շերտում ձեւավորված երկրաքիմիական պսակների գնահատման համար, որպես գլխավոր էլեմենտ-ինդիկատորներ, օգտագործվում են պղինձը, անագը, մկնդեղը, կապարը, ցինկը, արծաթը, երկաթը, կալցիումը եւ ոսկին, որոնք մտնում են բրոնզի եւ երկաթի դարաշրջանների հնագիտական մետաղական արտեֆակտերի կազմի մեջ, ինչպես նաեւ ֆոսֆորը, որը մարդու եւ կենդանիների ոսկորների կազմի հիմնական բաղադրիչներից է: Այս էլեմենտների ձեւավորած երկրաքիմիական պսակները կրում են իրենց մեջ քանակական եւ որակական տեղեկություն նրանց անտրոպոգեն աղբյուրի (հուշարձան, դամբարան) վերաբերյալ:

Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները Արտանիշի թերակղզում եւ Արագածի հարավային լանջերին, դրանք հստակորեն արտահայտվում են բնահողի մեջ՝ դամբարանների եւ այլ հնագիտական հուշարձանների մակերեսի վրա: Այս մոտեցման արդյունքում բացահայտվել են Արտանիշի թերակղզու արեւելյան ափին տեղադրված Արտանիշ 23 եւ 29 դամբարանադաշտերի վրա՝ բնահողի շերտում ձեւավորված անտրոպոգեն պսակների երկրաքիմիական առանձնահատկությունները, բացահայտվել եւ պարզաբանվել են Արագածի հարավային լանջի Տիրինկատար-Կարմիր Սար տարածքի (12 վիշապների տարածք) դամբարանների վրա՝ բնահողի շերտում ձեւավորված անտրոպոգեն պսակների երկրաքիմիական առանձնահատկությունները։ Հնագետներին տրվել են դրական երաշխավորություններ՝ պեղելու առավել հեռանկարային դամբարանները, ինչպես նաեւ խոտանվել են նախկինում թալանվածները։ Ավելի ուշ հնագիտական պեղումներով հաստատել են մեր կողմից դամբարանների համար տրված դրական եւ բացասական (խոտանված) եզրակացությունները»:

Եվ, այո, ըստ Արշավիր Հովհաննիսյանի պարզաբանման, Հայաստանի տարածքը ծածկված է հնագիտական հուշարձանների խիտ ցանցով՝ քարե դարից մինչեւ ուշ միջնադար: Հետխորհրդային տարիներին հայտնաբերված, բայց չուսումնասիրված օբյեկտների թիվն էլ կրկնապատկվել է: Հետեւաբար, առաջացել է ընտրողական ուսումնասիրության անհրաժեշտություն՝ պեղումների ենթակա հարյուրավոր օբյեկտներից ընտրել ամենից առաջնահերթը: Արտանիշի թերակղզում եւ Արագածի հարավային լանջերին իրականացված հաջողված փորձը նախատեսվում է տարածել այլ տարածքների վրա, քանի որ այս մեթոդով խնայում են պեղումներին ուղղված ֆինանսական միջոցները, ժամանակը, ապահովում են առավել հարուստ արտեֆակտեր պարունակող հուշարձանների հայտնաբերումը, թույլ են տալիս գնահատել հուշարձանների ներքին պարունակությունը՝ առանց այն բացելու, հնարավորություն են տալիս հավաստանշել եւ խոտանել նախկինում թալանված հուշարձանները, նպաստում են գեո եւ արխեոտուրիզմի զարգացմանը:

Տեղեկատվության մեր նույն աղբյուրի համաձայն, այս աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի եւ միջազգային գիտական հանրության շրջանում: Ակտիվ գիտական շփումներ կան գերմանացի, իտալացի եւ ավստրալացի երկրաբանների ու հնագետների հետ:

Ի դեպ, հետազոտությունն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Երկրաքիմիական որոնման մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման եւ գնահատման աշխատանքներում» գիտական  թեմայի շրջանակներում:

Աշխատանքները կատարվել են ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ, ինչպեսեւ՝ միջազգային համագործակցությամբ Գերմանիայի Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի դասական հետազոտությունների ինստիտուտի, Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմելիան համալսարանի երկրի մասին գիտությունների դեպարտամենտի, Բեռլինի Ազատ համալսարանի Հին Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ինստիտուտի, Քեմնիցի հնագիտության պետական թանգարանի, Իտալիայի հումանիտար գիտությունների դեպարտամենտի Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետ: 

Թեգեր: ԱրտանիշԳիտությունների ակադեմիապեղումներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ամերիաբանկն արժանացել է հերթական մրցանակին

Ամերիաբանկն արժանացել է հերթական մրցանակին

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ավետարանական երանելիների պատվիրանները

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist