Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գիրք՝ արդիական հարցադրումներով

Փետրվարի 23, 2022
Այլք
Գիրք՝ արդիական հարցադրումներով
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
368
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը եւ այլք:

Գիրքը ներկայացնում է Հայաստանի հանդեպ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագի վարած քաղաքականության, բացառիկ փաստաթղթերի հիման վրա հայ-ամերիկյան փոխշփումների բնույթը, գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք պարզաբանում են ԱՄՆ-ի կենսաշահը հայ-թուրքական հարաբերություններում ու արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Բացի վերոնշյալ բնույթի փաստաթղթերը ներկայացնելուց, գիրքը բացառիկ է այն իմաստով նաեւ, որ բաց ներկայացվում են տխրահռչակ «Գոբլի պլանի» եւ 907-րդ բանաձեւի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաեւ ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկույցներն ու Վաշինգտոնից ստացված հրահանգները:   

Հեղինակի խոսքով` գիրքը պլանավորված չէր. հետազոտություններ, գիտական հոդվածներ էր գրում, ԱՄՆ-ի ամենատարբեր պետական արխիվներից հանված փաստաթղթեր էր ուսումնասիրում ու գաղտնազերծում, որոնք վերջում դարձան գիրք: Գրքի վրա աշխատել է մոտ երկու-երեք տարի, բայց փաստաթղթերի ուսումնասիրությունն սկսել է շատ ավելի վաղ:

Գիրքն ընդգծված արդիականություն ունի այն իմաստով, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից չի փոխվել, մոտեցումներն ու սկզբունքները նույնն են: Ինչպես Բուշի վարչակազմի, այնպես էլ ներկայիս իշխանությունների համար հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ առաջնահերթություն:

Այն հարցին, թե հեղինակի կանխատեսմամբ գիրքն ինչ արձագանք կգտնի ԱՄՆ-ում, հնչեց հետեւյալ պատասխանը. «Կարծում եմ, այդուհանդերձ, արձագանքներ կլինեն, քանի որ Բուշի արտաքին քաղաքականությանը վերաբերող որեւէ աշխատություն չկա Հայաստանում ոչ գրքի տեսքով, ոչ էլ, առավել եւս, հայերենով»:

Թեգեր: գիրքշնորհանդեսՍուրեն Սարգսյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Միջազգային հանրության արձագանքը Ռուսաստանի ձեռնարկած քայլին

Միջազգային հանրության արձագանքը Ռուսաստանի ձեռնարկած քայլին

Հանուն ազատության եւ միասնության արժե՛ ավելի սեղմել գոտիները

Հանուն ազատության եւ միասնության արժե՛ ավելի սեղմել գոտիները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist