Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Մարտի 1, 2022
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
80
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1867 թ. մարտի 1-ին ծնվել է Նար-Դոսը՝ գրող (մահ.՝ 1933 թ.)։ Ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 80-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թթ. լույս են տեսել «Արաքս» հանդեսում եւ «Սոխակ Հայաստանի» ժողովածուում, ապա՝ պատմվածքներ («Նեղ օրերից մեկը», «Ես եւ նա»), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաեւ դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր եւ ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար եւ որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին եւ, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

-1901 թ. մարտի 1-ին ծնվել է Սարմենը՝ բանաստեղծ (մահ.՝ 1984 թ.):

-1934 թ. մարտի 1-ին մահացել է Թորոս Թորամանյանը՝ հայ նշանավոր ճարտարապետ (ծնվ.՝ 1864 թ.):

-1995 թ. մարտի 1-ին Հայաստանում սկսվում է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը։

-1565 թ. մարտի 1-ին հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրո քաղաքը:

-1803 թ. մարտի 1-ին Օհայոն դառնում է ԱՄՆ 17-րդ նահանգը:

-1810 թ. մարտի 1-ին Ալեքսանդր կայսեր հրամանագրով Աբխազիան միացվում է Ռուսաստանին:

-1815 թ. մարտի 1-ին Նապոլեոնը վերադառնում է Ֆրանսիա՝ Էլբայում տասն ամիս տեւած աքսորից հետո:

-1947 թ. մարտի 1-ին Արժույթի միջազգային հիմնադրամն սկսում է իր ֆինանսական գործառույթները:

-1992 թ. մարտի 1-ին Բոսնիա եւ Հերցեգովինան իրեն անկախ է հայտարարում Հարավսլավիայից։

-1998 թ. մարտի 1-ին «Տիտանիկը» դառնում է մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմը աշխարհում։

-1445 թ. մարտի 1-ին ծնվել է Սանդրո Բոտիչելլին՝ վերածննդի իտալացի նկարիչ (մահ.՝ 1510 թ.):

-1810 թ. մարտի 1-ին ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը՝ լեհ նշանավոր կոմպոզիտոր (մահ.՝ 1849 թ.): Նա մեծ երաժիշտ եւ վիրտուոզ դաշնակահար էր, թեեւ չէր սիրում համերգներ տալ։ Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը։ Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Շոպենի երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ», օժտված է բացառիկ մեղեդայնության զգացումով։ Նրա երաժշտությունը բխում էր ինչպես գյուղական հին մեղեդիներից, այնպես էլ իր ժամանակակից քաղաքի երգից ու ռոմանսից։ Կոմպոզիտորի պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ։

-1980 թ. մարտի 1-ին ծնվել է Աննա Սեմենովիչը՝ ռուս գեղասահորդուհի եւ երգչուհի:

-1994 թ. մարտի 1-ին ծնվել է Ջասթին Բիբերը՝ կանադացի երգիչ:

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի անհամեմատ զուսպ կեցվածքը

Հայաստանի անհամեմատ զուսպ կեցվածքը

Պատրանքային չափորոշիչներից ազատվելու եւս մեկ շրջան

Պատրանքային չափորոշիչներից ազատվելու եւս մեկ շրջան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist