Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«…Որ պատիվ բերես քո ծնողքին, ազգին, հայրենիքին…»

Գիրք, որ պիտի բացի թուրք ժողովրդի աչքերը

Մարտի 1, 2022
Այլք
«…Որ պատիվ բերես քո ծնողքին, ազգին, հայրենիքին…»
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
999
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայրս իզմիրցի էր, իսկ Իզմիրը Հայոց ցեղասպանության վերջին հանգրվանն էր, երբ քեմալականները ցանկացան ողջ Թուրքիան քրիստոնեաթափել: Ցեղասպանությունից հետո հայերը հավաքվել էին Զմյուռնիայում՝ որպես ավելի ապահով վայր: 1922 թ. թուրքերն էլեկտրական հոսանքալարերից կրակի են տալիս ամբողջ Իզմիրը, որը հայության հավաքատեղին էր: Հարուստ էին իզմիրցի հայերը, ոսկերիչներ էին: Ողջ ժողովուրդը տներից դուրս է նետվում եւ վազում դեպի ծով: Հայրս 18 տարեկան էր այդ ժամանակ: Նա կորցնում է իր հարազատներին եւ մյուսների նման վազում դեպի ծով: Պատմում էր, որ թուրք մակույկավարներն ասում էին՝ ինչի՞ եք սպասում, տվեք ձեր ոսկիները, նստեք մեր մակույկները, եւ մենք ձեզ կհասցնենք շոգենավերին, որոնք ձեզ կտանեն ձեր ուզած երկիրը: Ունեզրկված հայերը տալիս են իրենց վերջին հարստությունը եւ լցվում են մակույկը՝ նավերին հասնելու համար: Թուրք մակույկավարները, հասնելով ծովի մեջտեղը, բացում էին մակույկի անցքը, ջուրը լցվում էր մակույկը եւ հավասարակշռությունը կորցնելով՝ շուռ էր գալիս, մարդկանց լցնում էր ծովը, եւ բոլորը՝ մեծ ու փոքր, խեղդվում էին: Հայրս, տեսնելով այս պատկերը, նետվում է ծովը եւ լողալով հասնում է մի հունական ռազմանավի, գաղտնի բարձրանում է եւ թաքնվելով շոգենավի մեջ՝ հասնում Հունաստան: Այստեղ առեւտուր է անում, գումար հավաքում եւ երկու տարի հետո տեղափոխվում է Ալեքսանդրիա…»:

Վերժինե ՍՎԱԶԼՅԱՆ

Բարեբախտություն պիտի համարենք մեծավաստակ այս հայուհու հոր՝ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի մազապուրծ փախուստը թուրքական դավադիր մակույկից, այլապես Հայոց ցեղասպանության վավերագիր ահռելի գրականության մեջ կարող էր եւ բաց մնալ կարեւորագույն այն էջը, որը նրա դստերը՝ Վերժինե Սվազլյանին էր վերապահված: Անխոնջ, նվիրյալ մի անհատականություն, ով երդմնատվության խորհրդով անսալու էր հոր պատգամին. «Այնպիսի գործ կատարել, որով պատիվ բերես քո ծնողքին, քո ազգին ու հայրենիքին…»:

Սվազլյանների ընտանիքը հայրենիք է վերադառնում 1947-ին: Ապագա ցեղասպանագետը ավարտում է մանկավարժական մայր բուհի պատմալեզվագրական ֆակուլտետը, աշխատանքի անցնում Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, նույն ինստիտուտում էլ ստանում ասպիրանտուրական կրթություն: Իսկ տքնաջան ու դժվարին գործունեությունն սկսվում է 1955-ից, որը դառնում է կյանքի նպատակ եւ շարունակվում վեց տասնամյակից ավելի: Անձնական նախաձեռնությամբ, արհամարհելով դժվարություններն ու խոչընդոտները, անցնում է շենից շեն, գրանցում ու վերականգնում Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Անատոլիայի հայության բանավոր մշակույթը՝ տարբեր բարբառներով հորինված տարաբնույթ բանահյուսական նշխարները, Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես վերապրողներից գրառում, ձայնագրում, տեսագրում եւ ուսումնասիրում նրանց հաղորդած սահմռկեցուցիչ վկայությունները: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում աշխատելու տարիներին կազմում եւ խմբագրում է եղեռնազարկ էրգրի տարբեր գավառներից ոտքով Արեւելյան Հայաստան հասած տարագիրների պատմած հեքիաթները, որոնք համաճարակի դժվարին պայմաններում գրի էին առնվել մեկ այլ նվիրյալի՝ Երվանդ Լալայանի ու իր արշավախմբի ջանքերով՝ Էջմիածնի պատերի տակ ծվարած արեւմտահայ գաղթականներից:

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ»՝ Վերժինե Սվազլյանի 2011-ին հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակված անգերագնահատելի գիրքը երկու տարի անց Ստամբուլում թուրքերենով հրատարակելու էր թուրք այլախոհ Ռագըբ Զարաքօղլուն, այդուհետ մեկ օրով գալու էր Երեւան՝ մեկ օրինակ նվիրելու հեղինակին եւ Ազգային գրադարանում շնորհանդեսի ժամանակ շեշտելու էր, որ իրեն հետապնդում են, եւ արագ պիտի հեռանա իր երկրից. «Այս գիրքը ոչ միայն հայ ժողովրդի պատմությունն է, այլեւ թուրք ժողովրդի, որովհետեւ թուրք ժողովուրդն այս գիրքը կարդալով՝ պիտի առերեսվի իր անցյալի հետ, պիտի տեսնի, թե ինչով են զբաղվել իր մեծերը, իր ավագները, պիտի հասկանա նրանց վարքն ու բարքը: Այս գիրքը կբացի թուրք ժողովրդի աչքերը…»: Հետո այս գիրքը առավել ամբողջանալու եւ վեց լեզուներով մարդկության դատին էր ներկայացնելու ցեղասպանության ականատես-վկաների սահմռկեցուցիչ պատմությունները:

Ինչպես ցեղասպանագետն է վերհիշում՝ «Ես գրի էի առնում նաեւ ժողովրդական բանահյուսությունը, թուրքերեն երգերը, որոնցից ամեն մեկը մի զանգվածային ողբերգության տեսարան է: Դրանք իրականում թուրքերեն չէին, դրանք հայերի ստեղծածն էին թուրքերենով եւ թուրքալեզու էին, որովհետեւ տակավին ենիչերիների ժամանակներից Կիլիկիայի, Անատոլիայի տարբեր նահանգներում հայերեն խոսելն արգելված է եղել, լեզուները ծայրատել են: Այս խստություններն ավելի են սաստկացել տեղահանման, աքսորի ճանապարհին, հետեւաբար այդ տառապյալներն ինչ-որ ձեւով իրենց տառապանքը, զայրույթը պիտի արտահայտեին, եւ թուրքերենով են արտահայտել հենց Դեր Զորի անապատում: Այդպիսի երգ եմ գրի առել.

Դպրոցը մտան, վարժուհուն բռնեցին, վա՛յ աման,

Բերանը բացեցին, լեզուն կտրեցին, ա՛խ աման…

Այս երգերն առաջին անգամ գրի եմ առել Էրեբունի թաղամասում 1956-ին, երբ նոր էի սկսել բանահավաքչական աշխատանքը: Էրեբունի թանգարանը դեռ պեղված չէր, բլուր էր, եւ այդ քարու ղռի մեջ մի կին՝ ոսկրոտ, նիհար, նստած լաց էր լինում, քթի տակ թուրքերեն ողբ էր երգում: Մոտեցա, հարցրի, թե այդ ինչ երգ է, ասաց՝ Դեր Զորում, ուր աքսորել էին մեզ, երեք երեխաներս սովից մեռան, հիմա յոթանասուն տարեկան եմ ու մեն-մենակ եմ մնացել: Այդ քարերի մեջ նստած գրի առա նրա երգերը, որով հիմք դրվեց դերզորյան շարքին՝ 150 քառյակ, որից ամեն մեկը մի ողբերգության տեսարան է…»:

Իսկ թե ինչպիսի տառապանքներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի պատմությունը լսելիս, միայն պատկերացնել կարելի է: Ինչպես է կարողացել լեզու գտնել նրանց հետ, բացել տալ փակված լեզուները, շահել նրանց վստահությունը, որ պատմելուց հետո իրենց հետ վատ բան չի կատարվի: Շատերը պատմելուց առաջ ձեռքերն Աստվածաշնչին են դրել, երդվել ու խաչակնքել. «Եթե մի բան ավելացնեմ՝ թող աչքերս կուրանան, իմ զավակների խերը չտեսնեմ…»:

Մեծավաստակ ցեղասպանագետը ծանոթագրել է հարյուրավոր հեքիաթներ, ստեղծել տվյալ տեղավայրերի բարբառային բառերի բացատրական բառարաններ, գրի առել խրթին եւ անհասկանալի, արդեն իսկ անհետացող Մուսա լեռան երեք ենթաբարբառներով բանահյուսական նորահայտ տարաբնույթ ժողովրդական նյութերը՝ այդ նշխարները զուգահեռաբար վերածելով գրական հայերենի: Նրա «Կիլիկիա. Արեւմտահայոց բանավոր ավանդությունը» ստվարածավալ հատորն ընդգրկում է Կիլիկիայի եւ շրջակա 50 տեղավայրերի՝ Զեյթուն, Հաճն, Մարաշ, Այնթապ, Քեսապ, Բելյան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս, Մուսալեռ եւ այլն, բանավոր մշակույթն իր բովանդակ կողմերով: Չթվարկենք նրա բոլոր աշխատությունները՝ դրանք տիտանական աշխատասիրության ու անմնացորդ նվիրումի արդյունքներ են, որոնք գնահատվել են ըստ պատշաճի: Եվ այս անկորնչելի վաստակի համեմատ որքան համեստ է մեղվաջան հայուհու ինքնագնահատման խոսքը. «Այո, ես շատ գոհ եմ, որ ինչ-որ բան արել եմ իմ ժողովրդի համար: Ծնողներս նույնպես կոտորածներից փրկվածներ են, եւ ինձ հաջողվել է իրականություն դարձնել հորս պատգամը՝ այնպիսի գործ կատարել, որով «պատիվ բերես քո ծնողքին, քո ազգին, հայրենիքին…»:

Խոնարհում ու հարգանք, երախտավոր Հայուհի:

Թեգեր: գիրքՎերժինե ՍՎԱԶԼՅԱՆ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը

Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist