Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կառնակաշ-Զինգանակապ Ամրոցը Հակարի գյուղի մոտ

Մարտի 2, 2022
Այլք
Կառնակաշ-Զինգանակապ Ամրոցը Հակարի գյուղի մոտ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
321
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառնակաշ-Ղալալու-Զինգանակապ. այժմ այս անուններով են գիտնականները կոչում ծովի մակերեւույթից 875 մ բարձրությամբ քարաժայռին ժամանակին գոյություն ունեցած ամրոցը։ Արցախի Քաշաթաղի շրջանում է՝ Հակարի գետի ավազանի միջին հատվածում՝ ներկայիս Հակարի գյուղից մոտ 4 կմ դեպի արեւելք:

Մակար Բարխուդարյանը «Զինգյանակապ», իսկ Ղ. Ալիշանը «Զանքանակեան» անուններով են հիշատակում Դիզափայտի արեւմտյան կողմից սկիզբ առնող գետակը՝ Հակարիի ձախակողմյան վտակը, որի ձախ կողմում է ամրոցը պահող ժայռը: Շրջկենտրոն Բերձորից մոտ 35 կմ հարավ է ընկած Հակարին, որի տարածքում պահպանվել են պատմական բազում հուշարձաններ՝ նախաքրիստոնեական ժամանակի դամբարաններ, բնակատեղիներ, կիկլոպյան 2 ամրոցատեղիներ, ավերակ կամուրջ՝ Հակարի գետի վրա, Քրոնքի «Քրօնից» վանքը՝ ժայռափոր եկեղեցի եւ այլն: Արցախի Գտչավանքի հյուսիսային պատին 1246 թ. Վրթանես եպիսկոպոսի թողած վիմափոր 14 տողանոց արձանագրության 8-րդ տողում  գրված է. «ՀԱԿԱՐԻ ԻՒՐ ԿԵՐՈՎՆ»: Սակայն Հակարի բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվում է Մովսես Դասխուրանցու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» գրքում՝ կապված 829-30 թթ. տեղի ունեցած ապստամբության, ավելի ճիշտ՝ դավաճանության հետ, երբ տվյալ տարածքը դեռեւս արաբական տիրապետության տակ էր: Գետակը 3 կողմից պտտվում է ամրոցը պահող ժայռի մոտով: Մոտ 200 մ երկարությամբ ժայռաբլրի արեւմտյան կողմում է ամրոցի հիմնական պարսպապատը։ Պարսպի մի հատվածը ժամանակի ընթացքում քանդվել է, հնարավոր է՝ երկրաշարժից: Քարերը թափված են բլրի ստորոտում՝ գետակի ափին: Ամրոցն ունեցել է հիմնական մուտք, որն անցել է գետակի ափով, բարձրացել պարսպից ներս, շարունակվել հյուսիս: Այս մասում ժայռը ճեղք ունի, որտեղով եւ բարձրացել է ճանապարհը: Բավականին նեղ, սակայն հարմար ճանապարհ է եղել, որի վրա 2 ջրամբար են կառուցել: Այսպիսով լուծել են 2 հարց՝ զինվորները հսկել են եւ՛ ջրամբարները, եւ՛ ճանապարհը՝ 50-52 մ բարձրությամբ ճեղքում:

Կլոր հատակագծով կիսաժայռափոր ջրամբարներից ներքեւինի չափերն են՝ 5 x 4,8 մ, իսկ նրանից 8-9 մ բարձրում տեղակայվածինը՝ 3,8 x 3,5 մ: Վերեւինն ունեցել է ծածկ, որը նաեւ աշտարակ-դիտակետի դեր է ունեցել: Երկարավուն ժայռը 2 կողմից հիմքից սկսում է նեղանալ եւ վերեւում շատ նեղ է. որոշ մասերում 1-2 մ տարածք է ընդամենը: Հարավարեւելյան կողմում են տեղակայված հիմնական շինությունները: Հնարավոր է  միջնաբերդն է, որի արեւմտյան կողմում մի շինության պատ է պահպանվել: Նշված շինությունից մոտ 35-40 մ հյուսիս-արեւելք, ժայռի պռնկին՝ համեմատաբար հարթ մի փոքր տափարակի վրա, հիմնական աշտարակ-դիտակետն է եղել, որից այժմ կլորավում մակերեսով հիմքն է պաշտպանվել: Ըստ ամրոցագետ Սլավա Սարգսյանի՝ «…տեղում իրականացված նախնական ուսումնասիրությունների (դատելով պատահականորեն ի հայտ բերված խեցեղենի եւ այլ նյութերի մնացորդներից), ներկայիս համակառույցը վերաբերում է XI-XIV դարերին»:

Ամրոցի արեւմտյան ստորոտում՝ գետի ափին, բնակավայր է եղել, որի տների հետքերը պահպանվել են: Ամրոցն ունեցել է նաեւ գաղտնուղի, որն իջել է գետի վրա: Ժայռի հյուսիսային կողմում մի մեծ քարանձավ կա, որի մուտքն սկսվում է գետափից: Այս մասում ամրոցը պահող եւ նրա հյուսիսում գտնվող բլուրների արանքում ընդամենը 6-7 մ լայնութուն է, որտեղով գետն է անցնում: Ժամանակին երեւի այս հատվածում դարպասներ են եղել, որոնք փակել են նաեւ քարանձավի մուտքը, որի դիմացի պատի տակ ցածր տարածք կա: Այն երկրորդ ու վեր բարձրացող քարանձավի մուտքն է: Մեզ ուղեկցող երիտասարդները եւ մի պատանի, ով այս կողմում անասուններ է պահում, ասացին՝ քարանձավը շարունակվում է դեպի վեր: Սակայն շատ չեն կարող բարձրանալ. շնչահեղձ են լինում: Այս անգամ էլ սողալով մտան ներս, քիչ անց հետ եկան:  Միգուցե ժամանակին այն եղել է գաղտնուղի կամ թաքստարան: Նույն քարանձավի ձախ կողմից նեղ արահետ է բարձրանում վեր՝ բավականին թեք լանջով եւ մոտենում հիմնական ճանապարհին, որտեղ ջրամբարներն են:

Թեգեր: գետՀակարի
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Երգեք, տղանե՛ր, թող ես մեռնեմ ձեր երգերի մրմունջի տակ…»

«Երգեք, տղանե՛ր, թող ես մեռնեմ ձեր երգերի մրմունջի տակ…»

«Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը»

«Հայ ձեռներեցը միշտ որոնել, գտել ու իմացել է իր անելիքը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist