Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ժայռին է թառած սրբատունը. Ամուտեղ

Մարտի 4, 2022
Այլք
Ժայռին է թառած սրբատունը. Ամուտեղ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
243
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հակարի գետի միջին հոսանքի ձախակողմյան անտառապատ սարալանջերում ու ձորերում վաղուց ի վեր մեր պապերն են ապրել, արարել, ամրոց ու եկեղեցիներ կառուցել: Հակարի գյուղից ուղիղ գծով մոտ 5 կմ դեպի արեւելք՝ ծովի մակերեւույթից 1315 մ բարձրությամբ ժայռեղեն Ամուտեղ սարն է, որի վրա այսօր էլ հպարտորեն կանգուն է հայոց սրբատունը. չափերն են՝ 7,7-4,8 մ:

Ժամանակին, հնարավոր է, այստեղ ամրոց կամ դիտակետ է եղել եւ կոչվել է Ամուտեղ: Ժողովրդի մեջ տարածված է անվան ծագումը՝ Ամուտեղ՝ Ամուր տեղ: Այստեղից չորսբոլորը երեւում է: Արեւելյան կողմում ժայռը մշակել ու աստիճանաձեւ ճանապարհ են բացել: Սարի գագաթային մասը նույնպես ժայռեղեն է՝ միջին մասում նեղ ճանապարհ է բացված, որը հասնում է հյուսիսային մասում գտնվող սրբատուն: Ամուտեղի հարավային լանջը նեղ հրվանդան է՝ ձգվելով մինչեւ մյուս բլուրը: Արեւմտյան կողմում ուղղաձիգ ու բարձր ժայռե պատ է: Հյուսիսային կողմը նեղ ու դարձյալ ուղղաձիգ ժայռով է փակվում։ Մակար Բարխուդարյանը «Արցախ» գրքում հիշատակելով Ամուտեղի մասին՝ որպես Բերդաձոր կամ Բերձոր գավառի ամրոցներից մեկը, «Գավառիս բերդերը» գլխում գրում է. «Շինուած է Հակարի գետի ձախ կողմում համանուն սարի վերա (բարձրությունը՝ 4131 ոտք): Քարուկիր պատով պարսպված է վաղ ժամանակից. Սարիս գլուխ, որ ունի բաւական մեծութիւն, ամուր դիրք. պատուական տեսարան, եւ բարեխառն կլիմայ: Ամրոցից մակերեւոյթն լի է շինութեանց բեկորներով, որոնց մէջ տակաւին կանգուն է մի քարուկիր մատուռ, որ ուխտատեղի է եւ որի շուրջն ամփոփուած է հնուց ննջեցեալներ: Մատրանց հիւսիսային կողմում կայ երկու այլ գերեզման, իսկ արեւմտյան կողմում կայ մի վիմափոր ավազան, որ միշտ լի է ջրով. Գալիս են կաշուի հիւանդութիւն ունեցողներ (ինչպէս բորոտութիւն եւն) լողանում ջրումս եւ աղօթում մատնարս մէջ եւ վերադառնում առողջացած»:

Թաղածածկ, կրաքարով ու կրաշաղախով կառուցված եկեղեցին արեւմտյան կողմից ունի մեկ մուտք, որի անկյունաքարերը, բարավորը եւ շեմքը սրբատաշ են: Մուտքի վերին մասը կամարակապ է, առաստաղին հավասար փոքր պատուհան կա: Արեւելքից մի փոքրիկ, կոպտատաշ քարերով պատուհանը բացված է սուրբ խորանից, որի կողմերում բացակայում են ավանդատները: Ձախ կողմում մկրտության ավազանն է: Խորանի 2 կողմում փոքր չափերի մեկական խորշ կա, որոնք հավանաբար օգտագործվել են որպես գրադարակ: Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը համապատասխանում է 17-րդ դարում կառուցված շատ նման կառույցների: 

Թեգեր: գետՀակարիհուշարձանմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ազնվական տոհմի մեծանուն ժառանգորդը

Ազնվական տոհմի մեծանուն ժառանգորդը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ավետարանական երանելիների պատվիրանները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist