Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Վախթանգ Անանյանի «կանաչ տիրույթում»

Հուշագրական փոքրիկ դրվագներ անվանի գրողի մահվան տարելիցի առթիվ

Մարտի 5, 2022
Այլք
Վախթանգ Անանյանի «կանաչ տիրույթում»
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անհատականություններ կան, որոնք մեր կյանքի անբաժան ուղեկիցն են, դասեր են տալիս մեզ անգամ այն ժամանակ, երբ… իրենք այլեւս չկան հինավուրց այս արեւի տակ։ Բացառիկ այդ այրերից է եւ Վախթանգ Անանյանը՝ հայրենապաշտ գրողը, հայրենի բնության անձնվերը, անձնավորողն ու հրապարակախոսը, հողագնդի բազմամիլիոն ընթերցողների բարեկամը։ Նաեւ՝ իմ մտերիմ բարեկամը, կյանքիս ուղեկիցն այսօր եւ առմիշտ։

Անվանի գրողի հետ բարեկամացել եմ դեռեւս իմ վաղ երիտասարդության տարիներին՝ նախ որպես նրա ընթերցող-ընթերցամոլը, ապա՝ բնասեր¬թղթակից եւ… որսորդ։ Եվ ամեն անգամ երջանկությամբ հաղորդակից լինելով բնության փիլիսոփա ու բարոյախոս գրողի, մարդու, քաղաքացու, հարկավ նաեւ «ավագ որսկան» Վ. Անանյանին՝ էությունս լցվել է անափ կենսասիրությամբ։ Հիանալի զրուցընկեր, համով¬հոտով, պատմելու սեր ու շնորհք ունեցող սակավադեպ մարդ էր նա։ Պատմողի նրա խոսքը բանավոր պատմվածք էր, պատկեր ու գույն՝ շաղախված բնության անանյանական շնչով։

«Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում» վերնագրով իմ հրապարակած հուշ¬խոհագրությունից դուրս մնացած, տակավին անտիպ սույն դրվագները, թերեւս, նույնպես կգան եւ ինչ¬որ չափով կլրացնեն անվանի գրողի աշխարհը՝ մի քանի նրբերանգ եւս ավելացնելով նրա պայծառ նկարագրին։

***

1975¬ի օգոստոսյան հետհոբելյանական մի օր զանգահարեց ինձ Լուսակերտի ամառանոցից, ու հնչեց նրա հումորախառը հարազատ ձայնը.

-Ա՜յ բալա, բա չես ասիլ, կարեւոր մի հայտնագործություն եմ արել ու դեռ օղորմածիկ Արքիմեդի նմանողությամբ ձեռքիս ափով ճակատիս եմ զարկել ու ոգեւորված բացականչել՝ էվրիկա՜…

Ապա ասաց, որ ԱՄՆ¬ից մայր ու աղջիկ թանկագին հյուրեր ունի, որոնց մեր տեսարժան վայրեր տանելու, ներկայացնելու համար փնտրտուք է ունեցել՝ գտնելու էքսկուրսավար եւ վարորդ։ «Հենց այստեղ միտքս փայլատակեց եւ հայտնագործեցի՝ ախր մեր Սերժ բալան ե՛ւ մեկն է, ե՛ւ մյուսը»։

Պայմանավորված օրը իմ ավտոմեքենան հանգրվանեց Երեւանի հայտնի «Ձկան խանութի» մերձակայքում, բարձրացա Անանյանների բնակարան։ Ծանոթացրին հյուրերի՝ նուրբ դիմագծերով, պատկառանք ներշնչող տիկին Վարդանուշի եւ նրա՝ ԱՄՆ¬ի համալսարաններից մեկի ասպիրանտուհի դստեր հետ։ Վ. Անանյանի կինը՝ տիկին Զարիկն էլ ասաց, որ մանկութ օրերի իր… որբանոցային ընկերուհին է՝ Վան¬Վասպուրականից, «հարազատ քույրերի չափ երջանիկ ենք, որ վերագտել ենք իրարու»։ Նրանք միմյանց լրացնելով հուշեր պատմեցին գաղթի անուրախ օրերից։ Պատմություններից հիշողությանս մեջ անմոռաց մնաց հետեւյալ դրվագը. գաղթականների քարավանը մի գիշեր լուսացնում է Մեղրագետի ափին։ Առավոտյան, իբրեւ նախաճաշ, տոպրակներում եղած լավաշի փշրանքները թրջել են Մեղրագետի ջրով եւ անուշ արել։

Տիկին Զարիկը նաեւ ասաց, որ շուրջ 60 երկարուձիգ տարիներ այդ յուրովի քաղցր ու համեղ ջրի համը այլեւս չի զգացել… Եվ շատ տեղին է, որ Հայկական լեռնաշխարհի ձյունապատ բարձունքներից իջնող վճիտ այդ ջրին ժողովուրդը Մեղրագետ անունն է տվել…

-Ներեցեք ինձ, «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի»,¬ զրույցին հարեց տանտերը,¬ ձեր հուշերի շարունակությունը՝ Լուսակերտում։

Հյուրերի հետ իջանք, մոտեցանք ավտոմեքենային։ Դիմապակուն թղթիկ էր փակցված։ Պարզվեց, որ արգելված վայրում եմ կայանել, եւ հանված է մեքենայի առջեւի պետհամարանիշը։ Իսկույն վարորդներին հայտնի «Փոսի ԳԱԻ» իջա, լրագրողի իմ վկայականով ներկայացա 1¬ին դասակի հրամանատար, որքան հիշում եմ՝ Կարապետյանին։ Նա, հակառակ իմ սպասման, կարգին մարդ դուրս եկավ. ոչ միայն մեկ ակնթարթում տեղը դրվեց մեքենայի պետհամարանիշը, այլեւ դարակից հանեց Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքների» հատորաշարը։ Գրքերը կիսամաշված էին, որը նշան էր շատանգամյա ընթերցման։ «Հերթապահությանս օրերին ես այս գրքերով եմ հաճելիորեն լցնում ժամանակս, որի համար անչափ երախտապարտ եմ հեղինակին։ Իմ ամենասրտամոտ գրողն է, նրա ցավը տանեմ։ Խնդրում եմ հաղորդել ընթերցողի իմ խորին հարգանքները»։

Ավտոտեսուչների՝ մեր երթուղուց հետ պահելը, ճշմարիտ է, անհաճո էր, սակայն այդպիսի ընթերցող միլիցիոների հանդիպելը ուղղակի հաճելի անակնկալ էր։ Հյուրերին տարա «Զվարթնոց» տաճար, ապա՝ «Սբ Հռիփսիմե» եկեղեցի, հետո նաեւ Գառնի ու Գեղարդ, իսկ երբ օրը երեկոյանում էր, հասանք զովաշունչ Լուսակերտ։ Վախթանգ Ստեփանովիչը մեզ տեսնելուն պես խորովածի կրակը վառեց։ Մայր ու աղջիկ մոտեցան Վ. Անանյանին եւ գոհունակություն հայտնեցին նրան՝ շրջագայության նախաձեռնողին։

-Էս ընթացքում երեւի իրար բավականին ճանաչեցիք, հը՞,¬ ասելով հայացքն ուղղեց իմ եւ Վարդանուշի աղջկա վրա։¬ Վարդանուշ, Զարիկ, ի՞նչ կարծիքի եք, մեր էս ազապներին չամուսնացնե՞նք։

-Ես կհավնիմ զինքը,¬ ոչ ավել, ոչ պակաս, խոստովանեց ամերիկահայ օրիորդը,¬ սակայն կցավիմ, որ հայերեն լավ չեմ գիտեր։

-Մեր երիտասարդն էլ անգլերեն չի գիտեր, ոչի՜նչ, հետո կսովորեք։ Գիտցեք, որ կա միջազգային լեզուներից առավել հզորը՝ սիրո լեզուն…

Իհարկե, այստեղ կատակի բաժինը շատ էր։

Մեր չսկսված ու չկայացած «սիրաբանությունը» այսքանով ավարտվեց։

Ճաշելու ընթացքում հոգեբանական մի երեւույթի ականատես եղանք, որը մոռանալու բան չէ… Հեռուստացույցի էկրանին Հայրիկ Մուրադյանն էր՝ Վան¬Վասպուրականի ազգագրական երգերի սրտագրավ կատարումով։ Անանյանը, ավելի շատ հյուրերի համար, ասաց, որ Հայրիկը իր հասակակիցն է, լավագույն ընկերը։ «Շատախցի Գելոն» եւ մի քանի այլ պատմվածքների նյութը նրանից է առել։ Նա մարդ¬գանձ է, շուրջ 150 երգ է կատարում, աղջկա՝ Մարոյի հետ համույթ են ստեղծել՝ փրկելով մեր ազգագրական երգերը։

Վարդանուշը դադարեցրել էր ընթրիքը եւ համակ ուշադրությամբ կլանվել Հայրիկ Մուրադյանի կատարումներով՝ ինքնամոռաց, մի տեսակ վերացած իրականությունից։ Շուտով նա սկսեց շրթունքները շարժել Հայրիկի երգի հանգույն, «Կալի երգը» եւ «Գութան չելներ, աշխարհ ի՞նչ էր»¬ի կատարման ժամանակ նույնիսկ երգչից մեկ վայրկյան շուտ էր արտաբերում բառերը։ Ակնհայտ էր Վարդանուշի խորին հուզմունքը, ներաշխարհի տակն ու վրա լինելը… Ակնոցի տակից կաթիլ¬կաթիլ իջնում էին արցունքները։ Հուզմունքին չդիմացավ. համերգի ավարտին փղձկաց երեխայի պես ու նետվեց կից սենյակը։

Քիչ անց, երբ նրան կրկին մեզ մոտ՝ հյուրասենյակ բերեցին, մեղավորի պես ժպտաց եւ սկսեց «արդարանալ» հոգեկան անսպասելի զեղման համար։ Ասաց, որ օվկիանոսի այն կողմում, շուրջ 60 տարի «աս երգեր չեմ լսած… ասիկա ուսկի՞ց եկավ…»։

Անանյանը մոտավորապես այսպես մեկնաբանեց.

-Վարդանուշ ջան, մի զարմացիր, էդ անուշ երգերը քո մայրական կաթի, «Օրորոցային»¬ների հետ են քո հոգու մեջ մտել, նաեւ մանուկ օրերում ժողովրդից լսածներդ են մնացել հոգուդ խորախորին շերտերում, որ հիմա, մեր սքանչելի Հայրիկ Մուրադյանի օգնությամբ, ժամանակների մոռացության նստվածքը պղտորվեց, ու այսպես վեր հառնեցին… Կա, չէ՞, քիմիական բուռն ռեակցիա… Համարենք, որ քոնն էլ հոգու, հոգեկանի բուռն ռեակցիան էր, գեներիդ արձագանքը…

Այս եզրահանգումից հետո բոլորս թեթեւացած ժպտացինք, եւ ամեն բան կրկին իր բնականոն հունն ընկավ։

Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թեգեր: Վախթանգ ԱՆԱՆՅԱՆ
Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի…»

«Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի…»

Լավագույնս բացահայտելով կանանց ներուժը

Լավագույնս բացահայտելով կանանց ներուժը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist