Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Թավջութակի թագուհին

«Այս երեխան անպայման երաժիշտ կդառնա…»

Մարտի 8, 2022
Այլք
Թավջութակի թագուհին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
378
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Դասերին զուգահեռ Մստիսլավ Ռոստրոպովիչն ինձ նախապատրաստեց 1955 թ. կայանալիք միջազգային մրցույթին, որին 1950-ին մասնակցել էր նաեւ ինքը: Առաջին փուլում ես նվագում էի փակ վարագույրի հետեւում: Ավարտին ինձ պատմեցին, որ Ռոստրոպովիչը իմ նվագից գլխի էր ընկել, որ վարագույրի հետեւում ես էի: Նա, իր հուզմունքը թաքցնելու համար, դողդողացող ձեռքով փորձել էր բաժակի մեջ ջուր լցնել եւ, փաստորեն, «մատնել» թե ինձ եւ թե իրեն…»:

Մեդեա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Այդ օրերից անցնելու էին տասնամյակներ, եւ աշխարհահռչակ թավջութակահար, «Գրեմիի» հնգակի մրցանակակիր, նույն ինքը՝ նախկին միության ժողովրդական արտիստ Ռոստրոպովիչը այսպիսի հպարտությամբ էր խոսելու արդեն իսկ լեգենդի վերածված իր երբեմնի ուսանողի մասին. «Մեդեա Աբրահամյանը նշանավոր, տաղանդավոր, վիթխարի մասշտաբի տեր կատարող է: Իր համերգային-կատարողական լայն գործունեությամբ նա հայտնի է ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ նրա սահմաններից դուրս: Հատկապես ցանկանում եմ նշել նրա ներդրումը խորհրդային կոմպոզիտորների կողմից թավջութակի համար գրված երկերի ստեղծման գործում: Մասնավորապես, եթե չլիներ նրա ոգեշունչ արվեստը, մենք չէինք ունենա հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների մի ամբողջ շարք…»:

Հանճարեղ թավջութակահարի ասածի վկայությունն են շուրջ 120-ի հասնող այն  ստեղծագործությունները, որոնք հատուկ գրվել են դասական կատարողական արվեստի խորհրդանիշ դարձած Մեդեա Աբրահամյանի կատարման համար: Իսկ նրա նվագացանկն ընդգրկել է թավջութակի ավելի քան 300՝ հայ եւ օտարազգի հեղինակների ստեղծագործություններ:

Տաղանդավոր հայուհին երախտագիտությամբ էր հիշելու մարդկանց, ովքեր իր ճակատագրի առաջին կանխագուշակներն էին լինելու: Նրանցից առաջինը ազգային երաժշտության զարգացման խնդիրներով մտահոգ Ռոմանոս Մելիքյանն էր, որ երաժշտական նկատելի օժտվածությամբ երեխաներ էր փնտրում մանկապարտեզներում եւ հայտնաբերել էր Մեդեային. «Այս երեխան անպայման երաժիշտ կդառնա»: Հաջորդը դիրիժոր, այդ տարիներին կոնսերվատորիայի ռեկտոր Կոստանդին Սարաջեւն էր, որ ուշադրությամբ զննելով նրա ձեռքերի եւ մատների կառուցվածքը, հորդորել էր. «Մայրիկիդ ասա, թող քեզ համար փոքրիկ թավջութակ գնի»:

Հիշելու էր ուսումնառության տարիները՝ 1940-1951 թթ., Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, երբ «դասարանում պարապմունքները հաճախ ընթանում էին մթության մեջ: Օդային տագնապի ազդանշանի ժամանակ, երբ անջատում էին լույսը, Կ. Խիզանյանն ստիպված էր լինում վատնել լուցկու բոլոր տուփերը՝ նոտաները լուսավորելու համար…»: Այնուհետեւ՝ ուսումնառություն կոնսերվատորիայում, որը դեռ չավարտած՝ 1953-ին մասնակցություն երիտասարդության եւ ուսանողության 4-րդ համաշխարհային փառատոնին: Իսկ մոսկովյան լսումների ժամանակ նրա տաղանդը ընկալելու էր Մստիսլավ Ռոստրոպովիչը, որն էլ միջնորդում է, որ Մեդեան ուսումը շարունակի Մոսկվայի պետական կոնսերվատորիայում: Մեծահամբավ թավջութակահարի դասարանում սովորող հայուհին 1955-ին մասնակցելով «Պրահայի գարուն» մրցույթին, արժանանում է դափնեկրի կոչման:

Ընդգրկուն է եղել Մեդեա Աբրահամյանի կատարողական ցանկը՝ հնագույն դպրոցների վարպետներից սկսած մինչեւ դասական ու ռոմանտիկ երաժշտության ներկայացուցիչների եւ 20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նրա արվեստում մեծ տեղ են զբաղեցրել հայ կոմպոզիտորների գործերը, որոնց մեծ մասը նվիրվել են իրեն եւ առաջին անգամ մատուցվել հենց իր կատարմամբ: Նույնն է իրողությունը նաեւ շատ ու շատ օտարազգի երաժշտաստեղծ անվանիների պարագայում. նրանցից շատերին է ոգեշնչել վիրտուոզ թավջութակահարուհին: «Դուք ծնվել եք թավջութակի համար»,- սրանք Շվեյցարիայի Վալե քաղաքի միջազգային երաժշտական ակադեմիայի հիմնադիր, ջութակահար, դիրիժոր, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիբոր Վարգայի հիացումի խոսքերն են:

Թավջութակի հայ երաժշտության առաջընթացը շնչավորած Մեդեա Աբրահամյանն առաջինն էր, ում վերապահված էր պատուհան բացել դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել ու մեծարել են աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ամենատարբեր երկրներում առաջարկել մնալ իրենց մոտ՝ խոստանալով կենսական ու ստեղծագործական լավագույն պայմաններ: Բայց… նա իր հայրենիքի սիրասուն դուստրն էր, իր հող ու ջրի խնկարկուն:

Հավանաբար քչերն են տեղյակ, որ թավջութակի թագուհին զբաղվել է նաեւ… սպորտով, հատկապես տուրիստական ալպինիզմով, մագլցել հայոց բարձրիկ լեռների կատարները՝ սկսյալ Արագածից: Այո, գուցեեւ անհավանական թվա, բայց նա իր ոտնահետքերը թողել է նաեւ երկնասլաց Էլբրուսի ձյուների վրա…

Այսօր վաստակաշատ արվեստագետի ծննդյան օրն է. ցողաթաց ձնծաղիկներ ու մանուշակներ թող ժպտան նրան երկնքից…

Թեգեր: երաժշտությունՄեդեա ԱԲՐԱՀԱՄՅԱՆմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«… Իմ աղոթքով են ծաղկում ծառերդ գարնան զարթոնքին»

«… Իմ աղոթքով են ծաղկում ծառերդ գարնան զարթոնքին»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist