Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երազի եւ իրականության սահմանագծին

Մարտի 10, 2022
Այլք
Երազի եւ իրականության սահմանագծին
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
669
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

 «Ձեր սահմանները մեզ ուղղակի ապշեցրին: Եվ դուք՝ նստած Ալեքսանդրապոլ, պարտություն կրելուց հետո պահանջում եք Մուշը եւ Վանը: Ի՞նչ կլիներ, եթե դուք նստած լինեիք Վան: Ի՞նչ կմնար Թուրքիայից…»,- Կարաբեքիր փաշան` Ալեքսանդր Խատիսյանին:

«Ես նրան պատասխանեցի, որ մենք մեր պարտքը համարեցինք մեր ժողովրդի առաջ ներկայացնել այն, ինչ որ անհրաժեշտ է մեր ժողովրդի գոյության եւ ապագայի համար: Ես ավելացրեցի, որ նույնիսկ իր՝ Թուրքիայի համար, կարեւոր է ունենալ իբրեւ հարեւան կենսունակ Հայաստան»,- Խատիսյանի պատասխանը Կարաբեքիրին:

Մարդկությունը թեւակոխել էր 20-րդ դարասկիզբը. աշխարհը, ինչպես միշտ, պատերազմների, տարածքների վերաբաժանման ու քարտեզների վերաձեւավորման, հեղափոխությունների, քաղաքացիական կռիվների, դիվանագիտական  խարդավանքների մեջ էր, եւ դժվար է ասել, թե այդ քաոսում ում բախտն էր բերում կամ բերելու` մեծ թե՞ փոքր տերությունների, երբ մեծ տերությունները ուժ էին ցուցադրում, փոքրերը` կամք ու հնարամտություն` թե՛ այդ ուժին դիմադրելու, թե՛ գոյատեւելու ու հաստատվելու համար։ Հայ ժողովրդի տաղանդավոր զավակները, մի կողմ թողած սեփական նախասիրությունները, բուն մասնագիտությունը, ողջ ներուժով լծվեցին ազգապահպան գործին` մտնելով մեծ քաղաքականություն։ Նրանցից էր եւ Ալեքսանդր Խատիսյանը, ով 1919-20 թթ. ստանձնեց ՀՀ վարչապետի, արտաքին գործերի նախարարի, հանրային խնամատարության եւ աշխատանքի նախարարի, ներքին գործերի նախարարի պաշտոնները։ Վարչապետի պաշտոնը Խատիսյանն ընդունեց Համո Օհանջանյանից, ում մասին Խատիսյանը նշում է իր` շատ կարեւոր «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գրքում. «Նույն նիստում վարչապետ Օհանջանյանը հայտնեց իր հրաժարական տալու որոշումը եւ խնդրեց խմբակցությանը մտածել նոր վարչապետի մասին: Խորհրդարանի անդամների տրամադրությունը համանման էր վարչապետի կարծիքին, որովհետեւ թվում էր, որ Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններ վարելու համար պետք է ոչ այն կառավարությունը, որը պատերազմ էր մղել նրա դեմ»:

Նորաստեղծ Հայաստանի Հանրապետության ու նրա դաշնակցական կառավարության համար քաղաքական բարդ ժամանակներ էին. մի կողմից ծառացել էր հայ-թուրքական պատերազմից հետո խաղաղության դաշնագրի ու Արեւելյան Հայաստանի սահմանների տեղորոշման խնդիրը, մյուս կողմից` այդ հարցում դաշնակիցներ ձեռք բերելու պարագան. ոչ պակաս մտահոգիչ էր եւ Արեւմտյան Հայաստանի ճակատագիրը։ Թուրքերի դեմ միավորվելու համար Խատիսյանը վրացական կառավարության օժանդակության հույսն ուներ, սակայն, ինչպես նշում է նա, «Վրաստանը թեեւ մի կողմից ձգտում էր կատարելապես չեզոք լինել թուրքերի հանդեպ, մյուս կողմից չէր ուզում թույլ տալ որեւէ դաշնագիր կամ համաձայնություն կնքվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ի հաշիվ այն հողամասերի, որոնց վրա Վրաստանն աչք ուներ»։ Խոսքը վերաբերում էր Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառին, որն այդ ժամանակ վիճելի տարածք էր համարվում։ Դրա պատճառով Վրաստանը ձեռնպահ է մնում թուրքերի դեմ Հայաստանի հետ համագործակցելուց, ինչի մասին Խատիսյանը դառնությամբ նշում է. «Վրաց կառավարության այս գիշատիչ ընթացքը ցույց է տալիս, որ մահացու ընդհանուր վտանգի առջեւ իսկ մեր հարեւանները չկարողացան մի փոքր ավելի հեռատես քաղաքականություն վարել եւ հրաժարվել փոքր բաներից՝ մեծ արժեքների պահպանման համար»:

Ուշագրավ է Արեւմտյան Հայաստանի ճակատագրի վերաբերյալ Ղարսում դաշնակիցների գերագույն ներկայացուցիչ, ամերիկյան գնդապետ Վ. Հասկելի ճաշկերութային ճառից Խատիսյանի մեջբերումը. «150 տարի առաջ Ամերիկան Հայաստանի ներկա վիճակում էր, եւ ես գիտեմ, թե որքան դժվար է այդպիսի պայմաններում պետություն կազմակերպելը: Ես բախտավոր եմ, որ գտնվում եմ Ղարսում… Ավելի բախտավոր կլինեմ, եթե 10 տարի հետո առիթ կունենամ հայկական նավահանգիստը մտնելու եւ երկաթուղով գալու Ղարս, որ մայրաքաղաքը լինի մեծ Հայաստանի: Երազ չէ, ինչ որ ասում եմ ես, այլ միանգամայն հնարավորություն: Անչափ ուրախ եմ, որ ճանաչվել է Ռուսահայաստանի անկախությունը, մոտ է այն օրը, երբ Թուրքահայաստանն էլ կճանաչվի անկախ եւ կհայտարարվի միացյալ Հայաստան… Եթե Ամերիկան ստանձնի Հայաստանի մանդատը, որին շատ եմ հավատում, մենք կգանք ծաղկեցնելու այս երկիրը: Մենք  կօգնենք Հայաստանին, մինչեւ որ նա բոլորովին ազատ եւ անկախ լինի, մենք կտանք նրան մեր ուժն ու օժանդակությունը…»: Դե, ինչպես կյանքը ցույց տվեց, ինչ որ ասում էր Հասկելը, ընդամենը երազ էր, որ այդպես էլ իրականություն չդարձավ…

Փոխարենը Հայաստանը հայտարարվում է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն եւ, մինչ Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը, կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին էլ անցնում է ամբողջ իշխանությունը Հայաստանում։ Այդ մասին Խատիսյանը գրում է. «Ռուսաստանի խորհրդային կառավարությունն ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են Երեւանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից` Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը` օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, եւ Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչեւ 1920 թ. սեպտեմբերի 28-ը»: Թե այնուհետեւ ինչ սահմաններում ամփոփվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը, բոլորիս է հայտնի։

1919-20 թթ. ստանձնելով Հայաստանի առաջին Հանրապետության ղեկավարի պաշտոնը՝ կարճ ժամանակամիջոցում Խատիսյանին հաջողվում է կարգավորել հարեւանների հետ արտաքին քաղաքական հարցերը` միաժամանակ զբաղվելով Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի զարգացման բազմաբնույթ խնդիրներով. բացվում է Կարս-Բաթում խճուղին, ստեղծվում ժողովրդական տնտեսության նախարարությունը, պետական միջոցներով կազմակերպվում աղի արտադրությունն ու վաճառքը, գյուղացիներին բաժանվում 332 660 փութ սերմացու, բացվում է երդվյալ ատենակալների դատարանը, հիմնադրվում` Երեւանի պետական համալսարանը, իսկ Հայաստանի գրողների միության նախագահ Հովհաննես Թումանյանի դիմումի հիման վրա հայ գրողներին հատկացվում է 100 հազար ռուբլի նպաստ, խոշոր գումարներ են ծախսվում ներգաղթի վրա, Լոնդոնում ձեռնարկվում է հայկական դրամների տպագրությունը եւ այլն։

Հայաստանի խորհրդայնացումից եւ իշխանությունը փոխվելուց հետո Հայաստանում դաշնակցական Խատիսյանի մնալը դառնում է անիմաստ, քանի որ խորհրդային իրավակարգի պայմաններում նրա համար անհնարին է դառնում լեգալ աշխատանքը։ Խատիսյանը տեղափոխվում է Եվրոպա, տարագրության մեջ շարունակում հայրենանվեր գործունեությունը. Փարիզում մասնակցում է հայ եւ ռուս հասարակական կազմակերպությունների աշխատանքին, իսկ 1923 թ. Լոզանի կոնֆերանսում, Ազգային լիգայում ներկայացնում հայ ժողովրդի շահերը։

Ազնվական տոհմից սերված, բազմակողմանի զարգացած, հիմնավոր կրթություն ստացած ազգանվեր գործիչը մինչեւ վերջ հավատարիմ է մնում իր ժողովրդին ծառայելու սկզբունքներին։ Արժե հիշատակել, որ Թիֆլիսում 1874 թ. փետրվարի 17-ին ծնված հայորդին 1910-17 թթ. եղել է վրաց մայրաքաղաքի քաղաքապետը, իսկ 1917-18-ին` Ալեքսանդրապոլի։ Որքան էլ ցանկալի, այնուամենայնիվ, անհնար է Խատիսյանի նման անձնավորության բազմակողմանի, հարուստ ու բարդ գործունեությունն ու կենսագրականն ամփոփել մի քանի էջի սահմաններում, միայն նշենք, որ նա մասնագիտությամբ բժիշկ ու իրավաբան էր, տիրապետում էր մունիցիպալ գործին` ողջ ծավալով, գերազանց գիտեր մի շարք լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն,  վրացերեն։ Նրա գրչին են պատկանում ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածներ, հայերենից թարգմանություններ։

Մարտի 10-ը Ալեքսանդր Խատիսյանի հիշատակի օրն է. նա մահացել է 1945 թ. Փարիզում, հուղարկավորվել Պեր-Լաշեզ գերեզմանատանը։

Թեգեր: Ալեքսանդր ԽատիսյանԹուրքիա
Կիսվել3Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հազարամյակների պատմությունն է այստեղ

Հազարամյակների պատմությունն է այստեղ

Մեր ցավի ու լինելության տարեգիրը

Մեր ցավի ու լինելության տարեգիրը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist