Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հազարամյակների պատմությունն է այստեղ

Մարտի 10, 2022
Այլք
Հազարամյակների պատմությունն է այստեղ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
383
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վաղարշապատը եւ նրա շրջակայքը բնակելի են եղել դեռեւս Ք. ծ. ա. 6-3-րդ հազարամյակներից։ Այդ մասին են վկայում տարածքի էնեոլիթյան (պղնձեքարեդարյան) ժամանակաշրջանի Շրեշ բլուրը, Մոխրաբլուր հնավայրը, Թեղուտը, Մեծամորը եւ այլ բնակատեղիներ։

Տարբեր ժամանակներում այս հնավայրերում եւ Վաղարշապատ քաղաքի մոտակայքում գոյություն ունեցող դամբարանադաշտերում կատարված պեղումներից գտնվել են բազում առարկաներ, որոնց մի մասը պահպանվում եւ ցուցադրվում է Էջմիածնի պատմաազգագրական (նախկինում՝ երկրագիտական, գավառագիտական) թանգարանում, որը ստեղծվել է 1964 թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հրամանով, Էջմիածնի մշակույթի պալատի ետնամասում։ 2007-ից թանգարանը վերանվանվել է պատմաազգագրական եւ այժմ գործում է Կոմիտասի արձանի հարեւանությամբ։ Այժմ այստեղ կա ավելի քան 15000 ցուցանմուշ։ Հիմնադրման օրվանից շուրջ 50 տարի թանգարանը տնօրինել է Հասմիկ Հակոբյանը, իսկ 2017-ից մինչ օրս նրա դուստրը՝ Անժելա Թադեւոսյան-Գնունին, ով 1994-ից աշխատել է այստեղ, մասնակցել ու այժմ էլ շարունակում է մասնակցել պեղումներին։

Վերջերս այցելեցի 5 աշխատակից ունեցող թանգարան, ծանոթացա ցուցանմուշներին, զրուցեցի տնօրենի հետ։ Թանգարանը համայնքապետարանի ենթակայությամբ է։ Տնօրենը գոհ է համայնքապետարանի հետ համագործակցելուց։ Վերջերս որոշակի նորոգման աշխատանքներ են կատարվել։ Տարբեր ցուցանմուշներ են վկայում Էջնիածին քաղաքի եւ տարածքի բնակավայրերի՝ հազարամյակներ գոյություն ունենալու, մշակութային ու տնտեսական կենտրոններ լինելու մասին։ Ցուցանմուշներից հնագույնները պատկանում են քարե դարին, նորագույնները 19-20-րդ դարերի են։ Իհարկե, նյութերի հիմնական մասը պատկանում է տարածքին, սակայն այստեղ կան նաեւ Արցախի Քաշաթաղի շրջանից բերված նմուշներ՝ փայտե խնոցի, գորգ գործելու կտուդ, փայտե կշեռք, ձեռագործական աշխատանք՝ ասեղների համար, գուլպայի փայտե կաղապար եւ այլն։ Ա. Թադեւոսյան-Գնունին ասաց, որ այդ նմուշները 1996-99 թթ. հայրը՝ Թադեւոս Թադեւոսյանն է բերել, երբ աշխատում էր Քաշաթաղի վերաբնակեցվող շրջանում՝ շինարարությունում։ Թանգարանի մուտքի մոտ ցուցադրված են նախաքրիստոնեական շրջանի քարե արձաններ՝ կուռքեր, ֆալոսներ, որոնք հայտնաբերվել են տարածքում։ Ներսում շատ են հետաքրքրություն ներկայացնող ցուցանմուշները, օրինակ՝ 3-րդ դարի քարե սարկոֆագ-քարադագաղը, որը հայտնաբերվել է Վաղարշապատի հին դամբարանադաշտից եւ ըստ հնէաբանների՝ պատկանում է Հռիփսիմյանց կույսերից մեկին։ Վերջերս թանգարանի ցուցանմուշները հարստացել են Էջիածնի մոտակա Մոխրաբլուր հնավայրում դեռեւս 1970-ից պարբերաբար կատարված պեղումներից հայտնաբերված իրերով, որոնք երկար ժամանակ մնացել էին լաբորատորիաներում։ Բարդ հորինվածքներով զարդարված կավե օջախներով, մոգական արձանիկներով եւ այդ ժամանակաշրջաններին բնորոշ բրոնզե իրերով, մետաղաձուլական կաղապարներով եւ մշակույթի մասին պատմող այլ իրերի վրա գոյություն ունեցող զարդերը հուշում են, որ այստեղ ժամանակին պաշտել են ցուլը, օջախը, ջուրը, երկինքը, քարը, արագիլը եւ այլն։ Հետաքրքիր է, որ կրակարան-օջախները եղել են չափերով փոքր ու շարժական։

Ըստ հնագետների տեղեկության՝ Մոխրաբլուրը վաղ բրոնզեդարյան արհեստական բլուր-բնակատեղի է՝ Վաղարշապատից 4 կմ հարավ, Քասաղ գետի հին հունի ձախ ափին։ Տարածքը մոտ 3.5 հեկտար է։ Բազմաշերտ հուշարձան է։ Բացահայտվել են մեկը մյուսի վրա հիմնված 12 բնակավայրի ավերակներ։ Հնագույնը պատկանում է Ք. ծ. ա. 4-րդ հազարամյակի 2-րդ կեսին, իսկ վերջինը լքվել է 3-րդ հազարամյակի կեսին։ Մոխրաբլուրում բնակությունը վերահաստատվել է վաղ երկաթի դարում (Ք. ծ. ա. 2-րդ հազարամյակի վերջ, 1-ինի սկիզբ), նորից կյանքի է կոչվել միայն հելլենիստական դարաշրջանում։ Հնագույն ունեցել է եղել կլոր հատակագիծ, հում աղյուսից կառուցված ոչ մեծ կացարաններ։ Ք. ծ. ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսին այն կառուցապատվել է հաստ պատեր ունեցող խոշոր շինություններով եւ դրսից պարսպապատվել։ Կենտրոնական հրապարակում կառուցվել է տաճարը՝ կենտրոնում՝ 4.5 մ բարձրությամբ, գագաթի մասում զոհասեղան ունեցող աշտարակով։ Տաճարը նախկին ԽՍՀՄ տարածքում մինչ օրս հայտնի հնագույն մոնումենտալ կոթողն է։ Երկրագործությունը եղել է Մոխրաբլուրի բնակչության հիմնական զբաղմունքը։ Ցուցանմուշների մեջ կա նաեւ Տիգրան Մեծի արծաթե մետաղադրամը, որը հայտնաբերվել է Էջմիածնի Այգեշատ գյուղի դամբարանադաշտից։

Ցուցասրահում առանձին տեղ ունի Ք. ծ. ա. 5-4-րդ դարերի բնակելի տան մանրակերտը։ Մեկ այլ անկյունում 19-20-րդ դարերի թոնրատան-հացատան մանրակերտն է՝ հաց թխելու պարագաներով։ Առանձին արկղը նախատեսված է, որ զբոսաշրջիկները ծանոթանան պեղումների աշխատանքներին եւ դառնան մասնակից։ Թանգարանում առավել շատ են հիմնականում 19-րդ դարին պատկանող կենցաղային ու գյուղատնտեսական, աշխատանքային իրերը, ինչպես նաեւ՝ գորգեր, կարպետներ, խուրջիններ, ժամանակի հագուստ, նաեւ՝ հարսանեկան։ 19-20-րդ դարերում Էջմիածնում հայտնի Գրիշ Աղա-Սամվելյանին պատկանող կահույքի մասեր նույնպես ցուցադրված են։ Ըստ տեղեկությունների՝ Աղա-Սամվելյանը եղել է ունեւոր ու բարեգործ, հարգված բնակչության կողմից,  2 ամիս իր միջոցներով օգնել է Անդրանիկի զորքին։ Ցուցադրված է նաեւ գրող, հասարակական գործիչ Ավետիս Ահարոնյանի ընտանիքին պատկանող աթոռ։ Տնօրենը կարեւորեց, որ թանգարան այցելուներ միշտ կան, հատկապես՝ աշակերտներ։   

Թեգեր: թանգարան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մեր ցավի ու լինելության տարեգիրը

Մեր ցավի ու լինելության տարեգիրը

«Հայ գրողն ուրիշ ի՞նչ վարձատրություն կարող է ակնկալել…»

«Հայ գրողն ուրիշ ի՞նչ վարձատրություն կարող է ակնկալել…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist