Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Թովմասարի ամրոցը

Մարտի 11, 2022
Այլք
Թովմասարի ամրոցը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
326
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թումաս կամ Թովմասար գյուղը գտնվում է Հակարիի ձախակողմյան սարահարթում։ Գյուղի հյուսիսային մասում՝ ժայռերի տակ է եղել հնամենի բնակավայրը՝ եկեղեցիով, որը քանդել են խորհրդային տարիներին այստեղ վերաբնակեցված թուրքերը եւ քարերն օգտագործել դպրոցի եւ այլ շենքերի կառուցման համար: Գյուղից ճանապարհը տանում է արեւելք՝ դեպի Հադրութի շրջան:

Հնագետներ Գագիկ Սարգսյանի, Լեւոն Մկրտչյանի եւ գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ բարձրանում ենք Թովմասաբերդ, որը Թովմաս գյուղից մոտ 1,7 կմ հյուսիս-արեւելք է: Մոտ 1 կմ ճանապարհահատված, որը հասնում է սարի գլուխը, եզրերին ունի հնադարյան պատաշարեր: Ճանապարհի մոտակա ձորակներից մեկում կան շինությունների ավերակներ: Թե ինչ նպատակով են գործել այս կառույցները, դժվար է եզրակացնել: Ձորակը հեղեղատ է. միգուցե ժամանակին մեր պապերը ջուր են բերել այս կողմով, իսկ շինությունները եղել են ջրաղացներ: Ամրոցի արեւելյան կողմով հոսում է Թովմաս գետակը, որի ափերին վաղնջական ժամանակներում մարդն է ապրել. պահպանվել են բնակատեղիի հետքեր, դամբարաններ, դամբարանադաշտեր: Երեք կողմում գրեթե ուղղաձիգ ժայռերով է ամրոցը պահող սարը: Միայն հյուսիսային կողմից է հնարավոր մուտք գործել ամրոց: Հենց այս կողմում են կառուցել պարիսպը, որից այժմ պահպանվել է 62 մ երկարությամբ, 1,5-2 մ լայնությամբ պատեր՝ տեղ-տեղ 1 մ-ից ավելի բարձրությամբ: Բուն ամրոցի ընդհանուր մակերեսը կազմում է 2000 քմ-ից քիչ ավելի: N 39 23 53, 7 եւ E 46 47 01, 9 կոորդինատներում, ծովի մակերեւույթից 1100 մ բարձրությամբ գտնվող ամրոցը մոտավոր տվյալներով գոյություն է ունեցել ուշ անտիկ եւ վաղ միջնադարում: Այդ է հուշում պարիսպը՝ կառուցված է տեղի կրաքարերից, որոնք գրեթե անմշակ են՝ առանց կրաշաղախի: Ամրոցի բարձունքից տեսադաշտում է դեպի Արաքսի հովիտ ձգվող բաց տարածքը, եւ շրջակայքի նկատմամբ գերիշխող հարմար դիրքում են մեր նախնիներն ամրացել վտանգի պահին: Հնավայրի տարածքում կառույցների հետքեր գրեթե չկան: Միայն մի ժայռակտոր կա, որ, զգացվում է՝ փորված է, եւ փոսում ծառ է աճել: Հավանաբար որպես ջրավազան են օգտագործել. վերջին տարիներին նման շատ ամրոցներ ենք ուսումնասիրել, եւ մի քանիսում երեւացել են նմանատիպ փոսով քարեր:

Թովմասարի ստորոտի հարթությունում՝ N 39 22 15, 6 եւ E 46 45 46,7 կոորդինատներում, պահպանվել է միջնադարյան մահմեդական մի դամբարան՝ գյումբազ: Հատակագծում շրջանաձեւ աշտարակատիպ երկհարկանի դամբարան է՝ կառուցված սրբատաշ կրաքարից, 2,5 մ բարձրությամբ եւ մոտ 30 մ տրամագծով արհեստական բլրակի վրա: Երկհարկանի շինության առաջին ստորգետնյա հարկը հատակագծում հավասարաթեւ խաչաձեւ է, մուտքը՝ արեւելքից: Ծածկված է եղել 1/3 գմբեթարդով: Երկրորդ հարկը գլանաձեւ է, ունի 12 մ բարձրություն, 5 մ տրամագիծ: Մուտքը հյուսիսից է՝ կամարային բարավորով, առնված ուղղանկյուն շրջանակի մեջ: Բլրակը, որի վրա է հուշակոթողը, հավանաբար մեծ գերեզմանաթումբ է: Հնարավոր է՝ տարածքով անցնող մահմեդական ասպատակողներն այս վայրում կռիվ են մղել, մեծ քանակությամբ զոհ տվել, ընդհանուր փոսում թաղել զոհերին եւ վրան գյումբազ կառուցել՝ հանուն, ինչպես իրենք են ասում, ալլահի նահատակների: Հնագետ Գ. Սարգսյանն ասաց. «Հուշարձանը, որ համարվում է 13-14-րդ դարերի շինություն, ակնհայտորեն կառուցվել է հայերի ձեռքով, ինչի մասին վկայում են պատերին թողնված` վարպետների նշանների մեջ հանդիպող ոճավորված խաչապատկերները»: Սեյսմիկ տատանումներին դիմանալու նպատակով պատերի քարերի տակ արճճի թիթեղներ կան դրված:

Քաշաթաղի հարավային տարածքում պահպանվել է միջնադարյան մահմեդական մոտ 10 դամբարան, սակայն միայն այս մեկն է, որ շրջանաձեւ է, մնացածը հիմնականում ութանկյուն են: Նույն ժամանակներին վերաբերող նմանատիպ դամբարան կա նաեւ Հակարիի գետաբերանին մոտ՝ Երիցվանքի գյուղական համայնքի վարչական տարածքում: Այն գտնվում է հողի տակ, երկրորդ հարկ չունի, սակայն ստորինը նման է Թովմասարի դամբարանի նույն հարկին՝ խաչաձեւ է՝ կառուցված սրբատաշ բազալտից եւ մեծ վարպետությամբ:

Թեգեր: Հակարի
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Աբովյանի առածանին

Աբովյանի առածանին

Հայ օպերային արվեստի առաքյալը

Հայ օպերային արվեստի առաքյալը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist