Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ օպերային արվեստի առաքյալը

Մեծերն իրենք են կերտում սեփական անմահությունը

Մարտի 11, 2022
Այլք
Հայ օպերային արվեստի առաքյալը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
334
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կան անուններ, առանց որոնց ստեղծագործական հունձքի անհնարին է պատկերացնել տվյալ բնագավառը: Հայ երաժշտական արվեստի ոգեղեն տարածքում այդպիսին է կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական-մշակութային գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը, որի ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ նոր էջ էր բացվելու, դրվելու էր ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը:

1837 թ. Պոլսի Բերա թաղամասում արքունական ժամագործ, արվեստի սիրահար Գեւորգի ընտանիքում ծնված Տիգրանը Չուխաջյանը տակավին 15-16 տարեկանում էր իր դաշնամուրային կատարումներով գրավելու երաժշտական հասարակության ուշադրությունը: Հետագայում նրա երաժշտական ունակությունների զարգացմանն օժանդակելու էր կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը, իսկ մասնագիտական կրթություն առնելու էր իտալացի դաշնակահար Մանձոնիի ղեկավարությամբ, նրա խորհրդով էլ մեկնելու էր Իտալիա՝ ուսանելու Միլանում: Փաստորեն, առաջին հայ կոմպոզիտորներից մեկն էր՝ երաժշտական բարձրագույն կրթությամբ, որին վիճակված էր ապրել եւ գործել Թուրքիայում՝ հետամնաց այս երկրի իրավազրկության եւ կաշկանդիչ պայմաններում: Սակայն, անկախ այդ իրողությունից, հայ առաջադեմ գործիչների հետ սկսելու էր պայքարել իր ազգային մշակույթի զարգացման համար, քարոզելու էր եվրոպական երաժշտական մշակույթը, երաժշտական կրթության կազմակերպման ձեւերն ու մեթոդները, մասնակցելու էր հայ երաժշտական միությունների ստեղծման աշխատանքներին, համագործակցելու էր ,Հայկական քնարե կազմակերպության հետ, աջակցելու հանրամատչելի համերգների կազմակերպմանը, դասախոսություններ էր կարդալու, ղեկավարելու Պոլսի Խասգյուղ շրջանի հայկական նվագախումբը:

1872 թ. Չուխաջյանը նախաձեռնում է հայկական երաժշտական թատրոնի ստեղծումը, տարիներ անց՝ ղեկավարում այն, հիմնադրում ,Օտտոմանյան օպերայի թատրոնըե, որն ավելի ուշ վերանվանվելու էր ,Թուրքական օպերետի հայկական թատերախումբե: Քսանամյա ակտիվ գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է ,Գուսաներգականե, Հակոբ Վարդովյանի ,Արեւելյան թատրոնիե հետ, որի երաժշտական ղեկավարն էր լինելու տարիներ շարունակ:

1891-1892 թթ. կոմպոզիտորը Փարիզում էր, որտեղ բեմադրվում են նրա օպերետները: Ֆրանսիական մամուլը հիացումով է արձագանքում՝ Չուխաջյանին կոչելով ,արեւելյան Օֆեմբախե: 

Նա դեռ լիովին չէր հասցրել անել ստեղծագործական  իր հուձքը, երբ սկսվում  են սուլթանհամիդյան արյունոտ ոճրագործությունները Արեւմտյան Հայաստանում: Դրանց հետեւանքով 1896 թ. մեծանուն կոմպոզիտորը մայրաքաղաքից տեղափոխվում է Իզմիր: Իսկ ապրելու կարճ ժամանակ էր մնացել՝ ընդամենը երկու տարի. կյանքի վերջին տարիները ծայրահեղ աղքատության մեջ անցկացրած արվեստագետը 1898-ին՝ 61-ը դեռ չբոլորած, ճանապարհ է բռնում դեպի հավերժական կացարան: Նրա թաղումը կազմակերպում է ,Կարիքավորների միությունըե: Եվ Թիֆլիսում հրատարակվող ,Մշակե թերթը, ինչպես 1909-ին Ջիվանու պարագայում էր լինելու, դառնությամբ գրում է. ,Մահ աղքատության մեջ եւ փառահեղ թաղում…ե: Ազգային անիծյալ արատ, որը մշտապես է ուղեկցել սերունդներին՝ ,Գնա մեռի՝ արի սիրեմե-ի խորշելի տրամաբանությամբ:

Մահը՝ մահ, սակայն իրական մեծերն իրենք են կերտում սեփական անմահությունը: Տիգրան Չուխաջյանը այդ անմահների դասում է հայ երաժշտական արվեստին ու սերունդներին ժառանգած իր անկորնչելի վաստակով: Այդ վաստակի թագն ու պսակը՝ հայ ազգային առաջին օպերան՝ ,Արշակ 2-րդըե՝ գրված 1868-ին, որն  այսօր էլ չի իջնում մայրաքաղաքի օպերայի եւ բալետի թատրոնի բեմից: ,Լեբլեբիջի Հոր-հոր աղաե (,Ոլոռ վաճառողըե) օպերետը, որը ներկայացվել է Կ. Պոլսի, Անդրկովկասի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Բալկանների, Մերձավոր Արեւելքի  ու այլ երկրների բեմերում՝ մեծ համբավ բերելով հեղինակին: ,Զեմիրեե լայնածավալ օպերա-հեքիաթապատումը, որը 2008-ին՝ հարյուր տարվա ընդմիջումից հետո ցուցադրվեց ԱՄՆ-ում: Այս ստեղծագործության առիթով է Տիգրան Մանսուրյանի մտորումը. ,Ներկայացման ամբողջ ընթացքում ինձ հետ էր Չուխաջյանի հսկայական փորձի եւ վարպետության հանդեպ հիացմունքի զգացողությունը՝ ինչպես է նա տիրապետում օպերային ժանրին եւ թափանցում նրա ամենախորքերը…ե:

,Ինդիանաե օպերան, ,Արիֆի խարդախությունըե, ,Քյոսե Քեհյաե օպերետները, կամերային սիմֆոնիկ եւ դաշնամուրային գործեր, երգեր եւ ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար, դաշնամուրային պիեսներ, ֆանտազիաներ, պարային բնույթի պիեսներ…

,Տիգրան Չուխաջյանը հայ ազգային երաժշտության տիտաններից է,- գրել է երաժշտագետ Անկինե Քեշիշյան-Մուրադյանը:- Լինելով հայկական օպերայի հայրը՝ նա հայ երաժիշտներից առաջինն էր, որն իր ստեղծագործություններում օգտագործեց արեւմտյան դասական ստանդարտներըե:

Անժխտելի է հայկական օպերայի ,հորե ներդրումը նաեւ այն ժողովրդի մշակույթում, որն սպանում էր ոչ միայն հային, այլեւ սեփականում կամ հոշոտում նրա դարավոր մշակութային գանձերը: Մխիթարվենք, սակայն, դույզն-ինչ, որ բորենիական այդ ցեղի մեջ էլ են եղել առաջադեմ մարդիկ, ովքեր կարողացել են արդարամտորեն գնահատել Չուխաջյանի վաստակը՝ իրենց արվեստի պարագայում. 1872 թվականին, ,Արիֆե օպերետի առաջին ներկայացումից հետո այն ժամանակների հայտնի թուրք բանաստեղծ եւ լրագրող Նամիկ Քեմալը ,Իբրեթե թերթում փաստել է. ,Սա մեր օպերային լեզվով առաջին գործն է: Նրա կառուցվածքը գեղեցիկ է, իսկ երաժշտությունը՝ հիասքանչ: Կոմպոզիցիային տրված է իր քնարականությանը համապատասխան կառուցվածք: Մենք շնորհակալ ենք օսմանյան թատրոնի հիմնադիր Գյուլ Ագոպին, օպերետի հեղինակներ Ալբերտոյին եւ Տիգրան Չուխաջյանին՝ իրենց աշխատանքի համար, ինչպես նաեւ դերասաններին՝ լավ բեմադրության եւ հմուտ խաղիե:

Այնտեղ՝ Իզմիրի հայկական գերեզմանատանն են մեծանուն արվեստագետի շիրիմն ու նրա աշակերտի տեղադրած մարմարե կիսանդրին, որն, հուսանք, չի արժանանա հայոց խաչքարերի ու եկեղեցիների բախտին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: Տիգրան Չուխաջյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist