Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Որոշել էր մենակ… չմեռնել

Մարտի 16, 2022
Այլք
Որոշել էր մենակ… չմեռնել
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
956
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նրա ցուցամատին հավերժացավ նռնակի օղակը` որպես կյանքի ու մահվան հետ պսակի նշան… Մականունը Հեթանոս Գագո էր. Հայոց Հին աստվածների քաջությամբ ու զորությամբ օծված արյունն էր երակներում` առաջնորդելով կյանքի սիրով ու անձնազոհության ճանապարհով…

Եվ կարեւոր չէ` ինչ է դավանում մարդը, կարեւորը մարդասիրությունն է, գեներից ծնունդ առած` հանուն մարդկայինի ապրելու ուխտը… Արցախյան ազատամարտի հերոս Հեթանոս Գագոն` Գագիկ Ստեփանյանը, ծնվել է 1967 թ. փետրվարի 13-ին` Երեւանում։ Ընտանիքը ժամանակին գաղթել էր Սուրմալուի գավառի Դիադին ավանից։ Երբ թուրքերը գրավել էին Սուրմալուն, Գագիկի նախապապը հավաքել էր քսանյոթ ընտանիքից բաղկացած ողջ գերդաստանը, տեղափոխվել Ապարանին մերձակա Լուսագյուղ բնակատեղի։ Գաղթելը, սակայն, թուրքերի դեմ պայքարից հրաժարվել չէր գերդաստանի համար. Գագիկի պապերից մեկը Բաշ-Ապարանում մարտնչել է թուրքերի դեմ, մասնակցել նրանց ջախջախմանը, մյուս պապը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր, հասել էր Բեռլին՝ Ռայխստագի պատին թողել ստորագրությունը, այնպես որ` Գագիկն ու եղբայրները հաղթական ոգու լավ ժառանգություն էին ստացել պապերից ու հավատարիմ մնացին այդ ժառանգությանը. երբ Արցախի ու Հայաստանի երկինքը պատվեց սեւ ամպերով, ու սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, երեք եղբայրներով զինվորագրվեցին հայրենիքի փրկության գործին։ Արցախյան ճակատամարտը շատերի՛ ճակատագիրը փոխեց. Գագիկը զբաղվում էր բռնցքամարտով, ստացել էր սպորտի վարպետի կոչում,  բազմաթիվ մրցույթների հաղթող էր, երբ 1984 թ. զորակոչվեց խորհրդային բանակ։

Արցախյան առաջին ճակատամարտը կարող է շատերի համար արկածախնդրական թվալ, քանզի ազատամարտը կարծես թե կազմակերպվում էր տարերայնորեն, ինքնաբուխ, զուտ հայրենասիրական ոգով տոգորված. չկար զենք-զինամթերք, ազգային բանակ, իսկ ԽՍՀՄ բանակի վրա հույս դնելն անիմաստ էր, սակայն պետք էր կազմակերպվել շտապ. թշնամին սկսել էր վտանգավոր, ազգակործան, դաժան գործողություններ, որոնց անհրաժեշտ էր հակահարված տալ` խուսափելու նոր ցեղասպանությունից ու հայրենիք, պետություն կորցնելուց։ Զենք էր պետք. որտեղի՞ց… Այդ գործով սկսեցին զբաղվել Գագիկի եղբայրները. Բագրատը զենք էր հայթայթում ֆիդայական խմբերի համար, իսկ Արայիկը համարձակվեց ընկերներով  տիրանալ Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզման միջոցով գտան ու շրջափակեցին Խուստուփի ծերպերում թաքնված Արայիկին` ընկերների հետ միասին։ Գագիկը հնարամտորեն օգտվեց շտապ օգնության մեքենայից ու դրանով ներխուժեց շրջան, ազատեց եղբորն ու նրա ընկերներին, գրավված զենքը այնուհետեւ հայ-ադրբեջանական ճակատում եղբայրների հետ մասնակցեց պարտիզանական պայքարին։

1992 թ. Գագիկը մտավ հատուկ նշանակության «Թայֆուն» ջոկատ, մասնակցեց Գորիսի, Սիսիանի եւ այլ բնակավայրերի պաշտպանությանը, Լաչինի, Բերձորի գրոհին, Քաշունիքի, Քաշաթաղի մարտերին, հասավ, մինչեւ Քարվաճառ։ 1994 թ. փետրվարի 13-ին` ծննդյան օրը, տուն եկավ. վերքերը չէին լավանում. հույս ուներ ապաքինվել, սակայն չհամբերեց. հաջորդ օրը վերադարձավ ճակատ։ Տղաները զբաղեցրել էին Օմարի (Ամուր) լեռնանցքի դիրքերից մեկը, իսկ ադրբեջանցիները ուժեր էին կենտրոնացնում, պատրաստվում հարձակման եւ, իսկապես` մարտի 13-ին սկսեցին զանգվածային գրոհ, սակայն մեծ զոհեր տալով՝ մարտի 14-ի առավոտյան նահանջեցին։ Կրակահերթերը, այնուամենայնիվ, չէին դադարում…

Մարտի 16-ի վաղ առավոտյան մշուշը թանձր նստեց լեռների վրա. բնությունն «անցավ» թշնամու կողմը, մշուշի քողի տակ նրանք հարձակում սկսեցին, հաջողացրին գրավել երկու հայկական դիրք, երրորդ դիրքն էլ շրջափակեցին մասամբ։ Մեր զինվորների ռազմամթերքը վերջանում էր, շրջափակման մեջ ընկնելու վտանգն անխուսափելի էր, հրամանատար Գագոն վիրավոր էր. հրամայեց նահանջել, իսկ ինքն անցավ նահանջն ապահովելու գործին` թշնամու դեմ մնալով մեն-մենակ` մեկ գնդացրով, սակայն հրամանատարին հաջողվեց նրանցից խլել բնության պարգեւած առավելությունը. մշուշը դեռ նստած էր, եւ մշուշի քողի տակ ու ծխագլանիկներ օգտագործելով` տեղից տեղ էր անցնում` տպավորություն թողնելով, թե կռվում է մի ողջ ջոկատ։ Զոհեր տալով՝ հակառակորդը դադար առավ, սակայն անվեհեր հրամանատարը չօգտվեց նահանջի առիթից եւ շարունակեց պաշտպանել իր զինվորների անվտանգ նահանջը, թեեւ վիրավոր ոտքը սառել, ծանրացել, արյունաքամ էր լինում. կյանքը գնահատել էր ի սկզբանե` զոհել մի կյանք` հանուն բազում կյանքերի…

Ադրբեջանցիները, ուշքի գալով, ողջ ուժերը նետեցին մարտի։ Կրկին վիրավորված դիրքապահը մի պահ թողեց գնդացիրը, թշնամին առաջարկեց հանձնվել, սակայն երիտասարդ ու համառ հրամանատարը, վերջին ուժերը հավաքելով, շարունակում էր կռվել. շուտով ուժասպառ, արյունաքամ եղած մարտիկն այլեւս անզոր եղավ դիմադրել. գնդացիրը լռեց… Ու թեեւ լռությունը շարունակվում էր, որոշ ժամանակ ազերիները չէին համարձակվում մոտենալ խրամատին, իսկ երբ ոտ-ոտ մոտեցան ու պարզեցին, որ հարյուրավորների դեմ կռվում էր ընդամենը մեկ մարտիկ, ապշեցին նրա խիզախությունից. նա արել էր ոչ թե հնարավորը, այլ անհնարն էր հնարավոր դարձրել… Թշնամու հրամանատարը շրջեց բերանքսիվայր ընկած քաջամարտիկին` տեսնելու նրա դեմքը. Հեթանոս Գագոն մի պահ բացեց աչքերն ու քաշեց նռնակի օղակը. նա որոշել էր… մենակ չմեռնել: Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի եւ «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի զինվորները վերադարձրին գրավված երեք դիրքերը։ Ազերիների բազմաթիվ դիերի շրջապատում Հեթանոս Գագոյի մարմինը դրված էր քարե սալի վրա` որպես վայել է հրամանատարին. թշնամին հարգել էր նրա խիզախությունը, իսկ ցուցամատին նռնակի օղակն էր` որպես հավերժության ճամփորդի կնիք…

1994 թ. մարտի 16-ին զոհված Գագիկ Ստեփանյանի աճյունը հանգչում է Եռաբլուրում, 1995 թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ հերոսը հետմահու  պարգեւատրվել է Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով, 1999 թ. նրա անվամբ է կոչվել Երեւանի թիվ 135 դպրոցը, որի պատին փակցված է հուշատախտակ, իսկ Նոր Նորքի 2-րդ զանգվածում կանգնեցված է նրա կիսանդրին։

Թեգեր: Գագիկ Ստեփանյանհերոսպատերազմ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Նախընտրական Թուրքիա

Նախընտրական Թուրքիա

Հետահայաց դիմանկար

Հետահայաց դիմանկար

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Գետաշենի արծիվը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist