-1928 թ. մարտի 19-ին ծնվել է Վարդուհի Վարդերեսյանը՝ հայ ճանաչված դերասանուհի, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ.՝ 2015 թ.)։
-1993 թ. մարտի 19-ին մահացել է Ժորժ-Տիրան Կառվարենցը՝ ֆրանսահայ կոմպոզիտոր։
-1913 թ. մարտի 19-ին ծնվել է Մառի Աթմաճյանը՝ սփյուռքահայ բանաստեղծուհի, գրական եւ հասարակական գործիչ։
-1601 թ. մարտի 19-ին ծնվել է Ալոնսո Կանոն՝ իսպանացի քանդակագործ եւ գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ։
-1813 թ. մարտի 19-ին ծնվել է Դավիթ Լիվինգստոնը՝ շոտլանդացի ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը (մահ.՝ 1873 թ.)։
-1955 թ. մարտի 19-ին ծնվել է Բրյուս Ուիլիսը՝ ամերիկացի հանրաճանաչ դերասան։
-235 թ. մարտի 19-ին մահացել է Ալեքսանդր Սեւերոսը՝ Հռոմի կայսր (222-235), Սեւերոսների հարստության վերջին շառավիղը։