Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հետաքրքիր է իմանալ

Մարտի 19, 2022
Այլք
Հետաքրքիր է իմանալ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
433
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դուդուկ կամ ծիրանափող՝ հայկական փողային գործիք, որը նաեւ տարածված է Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային եւ թե անսամբլային ձեւերով (մենակատար եւ դամ պահող դուդուկներ, դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։

Ըստ որոշ տվյալների՝ դուդուկը գործածվում է Ք. ծ. ա. 1200-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1500 տարվա պատմություն ունի։ Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչեւ հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է Ք. ծ. ա. 95-55 թթ:

Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի՝ «Այն (դուդուկը.-խմբ.) միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասել է մինչեւ մեր օրերը, եւ հայկականության խորհրդանիշն է։ Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է»:

2005 թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։

Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։ Նվագելու համար վերեւի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր եւ տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ։ Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների եւ կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ։

Դուդուկի հայ վարպետները բազմաթիվ են՝ Կարապետ Եղոյան, Մարգար Մարգարյան, Լեւոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Խաչիկ Խաչատրյան, Ջիվան Գասպարյան, Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Կարապետյան, Սուրեն Գրիգորյան, Մկրտիչ Մալխասյան, Գագիկ Գյուրջյան, Գեւորգ Դաբաղյան, Վաչե Շարաֆյան, Նորայր Ժամհարյան, Կամո Սեյրանյան, Գեւորգ Կարապետյան, Սարգիս Դավթյան եւ այլք։

Թեգեր: Հետաքրքիր է իմանալ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Թվային գործիքների հայաֆիկացումը լուծում է անվտանգային խնդիրներ

Թվային գործիքների հայաֆիկացումը լուծում է անվտանգային խնդիրներ

Ինչ կշահի Հայաստանը ԵԱՏՄ-Չինաստան միասնական արժույթի ներդրման արդյունքում

Ինչ կշահի Հայաստանը ԵԱՏՄ-Չինաստան միասնական արժույթի ներդրման արդյունքում

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist