Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Երեսանան քահանա, տակնահան սատանա»

Մարտի 22, 2022
Այլք
«Երեսանան քահանա, տակնահան սատանա»
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
593
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց առածանին բազում դիտարկումներ եւ խորհուրդներ ունի միջանձնային փոխհարաբերությունների բնականոն կարգավորման մասին: Դրանց մի մասը օգնում է մեզ դիմացինի իսկությունը ճանաչելու, նրա վարքագծի արտաքին դրսեւորումներից դեպի դրանց խորքը թափանցելու, խոսքի եւ արարքի մեջ շիտակն ու կեղծը զանազանելու:

Առհասարակ, մարդկային համակեցության պարտադիր նախապայմաններից մեկը անհատի հաղորդունակությունն է, այլ կերպ ասած՝ հաղորդակցական իրազեկությունը: Մանկուց, առաջնային սոցիալականացման փուլում արդեն մենք ձեռք ենք բերում դիմացինի խոսքը, շարժուձեւը, կեցվածքը, մեր հանդեպ վերաբերմունքը «կարդալու» ընդունակություն, որի շնորհիվ էլ նրան համապատասխան կերպով ենք արձագանքում:

Այդուհանդերձ, մենք հաճախ սխալվում ենք՝ թյուր ընկալելով հաղորդակցական ազդակները: Չնույնացնել արտաքինն ու ներքինը. ահա սա՛ է մի շարք առածասացվածքների հորդորը. «Ամեն պսպղացող ոսկի չէ», «Ամեն սեւ հագնող տերտեր չէ», «Ամեն կլոր խնձոր չէ», «Ամեն բարեւ տվողի բարեկամ չեն ասիլ», «Ավեր քաղաքին՝ շեն անուն»,«Անունը կա, ամանումը չկա», «Թուփն աղեկ, պտուղ չկա»:

«Անունի» եւ «ամանումի» անհամապատասխանությունը վերաբերում է նաեւ հանրույթներին, կազմակերպություններին, զանազան հաստատություններին: Հենց քննարկվող ասացվածքով է վերնագրել իր քննադատական հոդվածներից մեկը Վահան Տերյանը՝ բնութագրելու համար բարձրագոչ հայտարարություններ անող, բայց իրականում անճարակ, անգործունյա «Հայոց հրատարակչական ընկերություն» կոչվող կազմակերպությանը: Այժմ էլ Հայաստանում մեկը մյուսից հավակնոտ անուններով հասարակական զանազան կազմակերպություններ կան, որոնց իրական գործունեությունը վերստին հաստատումն է ասացվածքի բնութագրման:

Եթե սրանք հիմնականում ընդհանրական, նկարագրականզգուշացնող բնույթ ունեն, ապա առածասացվածքների մյուս խումբը դատապարտում է երկերեսանի, կեղծավոր մարդկանց վարքագիծը. այդպիսիները ոչ թե մոլորյալ են, ոչ թե ակամա են մեզ շփոթեցնում, այլ նենգամտորեն փորձում են մեզ մոլորեցնել, ենթարկել իրենց ձեռնածուական հնարքներին. «Դուրսը քահանա, ներսը սատանա», «Շատ անուշ է, տակը փուշ է», «Ներսից՝ խնամի, դրսից՝ թշնամի», «Դրսից հրեշտակ, ներսից սատանա», «Դրսից հուրի փերի, ներսից փտած գարի»:

 Հասկանանք, որ դիմացինին տրվող բարենպաստ (եւ այնուհետեւ` չարդարացող) գնահատականը կարող է հետեւանք լինել թե՛ իր դիտավորության՝ ազդելու մեզ վրա, ներշնչելու պատկառանք ու հիացմունք («ամանում» չունեցողները, որպես կանոն, իրենք են ձգտում «անուն հանել» եւ դրանով քողարկվել), մղելու որոշակի գործողությունների, եւ թե՛ մեր իսկ սեփական ընկալման սխալմունքի, էությունը երեւույթից զանազանելու անկարողության: Իսկապես, չէ՞ որ ինքներս ենք հաճախ տուրք տալիս ինքնամոլորության տարբեր ձեւերին՝ գերվում առաջին տպավորությամբ, հափշտակվում արտաքին գրավչությամբ, անքննադատորեն հարում տարածված կարծիքին, կանխակալ վերաբերմունքին, փուչ հեղինակությունների փառաբանմանը:

Իսկ Րաֆֆին ներքինը քողարկելու մղումը բացատրում է որպես տվյալ անհատին բնորոշ՝ ինքն իրեն մոլորեցնելու հետեւանք. «Տեսնում ես` մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երեւակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից» («Ինքնախաբեություն»): Իհարկե, վերջինս, իր հերթին, ածանցյալ է լինում անհատի գերբարձր գնահատականից:

Անձի արտաքինի ու ներքինի անքննադատ նույնացումը զգալիորեն խաթարում է միջանձնային ընկալումը, խոչընդոտում լիարժեք հաղորդակցմանը: Հիշենք Շեքսպիրի ամենանենգամիտ կերպարին՝ Յագոյին, որ հմտորեն ձեռնածության ենթարկեց թվացողության եւ իսկության անհամապատասխանությունը՝ մոլորեցնելով ուղղամիտ Օթելլոյին, դարձնելով իր վրիժառության կույր գործիքը: Եվ բնավ պատահական չէ, որ հենց Յագոն է կեղծավոր կերպով առերեւույթ դժգոհում արտաքինի եւ ներքինի անհամապատասխանությունից. «Բայց պետք է մարդիկ հենց այն լինեին, ինչ որ թվում են. // Կամ նրանք որ չեն, շատ լավ կլիներ, որ չթվային»: Ինքնուրույն դատողությունից աստիճանաբար զրկվող Զորապետն էլ թութակի պես կրկնում է իր դրոշակրի անմտությունը. «Այո, ամեն մարդ պետք է ա՛յն լինի, ինչ որ թվում է»:

Բայց սա, իհարկե, չի վերաբերում կեղծավոր մարդկանց, որոնք բնավ հակված չեն ինքնաբացահայտման. ընդհակառակը, նրանք կարողանում են քողարկել իրենց էությունը գրավիչ, երեւութական դիմակներով: Կեղծավորի այս հմտության մասին դիպուկ է ասել Հակոբ Պարոնյանը. «Շահասիրությունը ամեն դերերեն զատ մինչեւ իսկ անշահասիրության դերերն կատարող լավ գուսան մ’է»:

Քանի որ նմանօրինակ դերակատարման մեջ լեզվի դերը, որպես կանոն, վճռորոշ է լինում, ուստի զարմանալի չէ, որ հատկապես խոսքի (արտաքինի) եւ սրտի (ներքինի) անհամապատասխանությունն է արձանագրվել շատ ժողովուրդների առածանու մեջ: Հայերեն՝ «Լեզուն մեղր, սիրտը լեղի» նույնությամբ հանդիպում է անգլերեն եւ գերմաներեն («A honey tongue, a heart of gall», «Honig auf der Zunge, Galle im Herzen»), ֆրանսերենը՝ բերանը մեղր, սիրտը լեղի («Bouch de meil, cœur de fiel»), ռուսերենը՝ լեզուն մեղր, սիրտը սառույց («На языке медок, а на сердце ледок»):

Վերջապես, որքան էլ «ներսի սատանան» քողարկվի եւ արտաքուստ «քահանայի» կերպարանք ընդունի եւ նաեւ ձգտի համապատասխան վարք ցուցադրելու, ժողովուրդը վաղուց է նկատել, որ այդպիսինի իրական արարքներն առավել պերճախոս են եւ նրա իրական էությունը բացահայտող. «Գելի հետ գառն ա ուտում, տիրոջ հետ վա՜յվլուկ անում», «Մի ձեռքով խաչ է անում, մյուսով՝ գողություն», «Սուտ ճգնավոր է դարձել, վանքի հավերն է ուտում», «Ջուր տեսնի՝ ձուկ դառնա, կատու տեսնի՝ մուկ դառնա»:

Նման մարդը լիովին ինքնաբացահայտվում է հատկապես «բախտի բերմամբ թե պատահմամբ» իշխանական լծակների տիրանալիս, այլոց հանդեպ փոքրիշատե գերադաս դիրք ստանալիս: Առածանին արդեն չի խնայում ինքնահավան դատարկությանը. «Քիթը տնկեր, կփչա ամպեր», «Բոշեն փաշա չի դառնա», «Թե տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում», «Մանր տրեխով՝ մեծ ռեխով», «Ես չըսի թագավոր չես դառնա, մա՛րդ չես դառնա», «Չանեմ՝ չհավանեմ», «Դարտակ կարասը մենծ ձեն կը տա», «Էշն ինքն է, խոտն ուրիշի առաջը կը դնե», «Խալխի վրեն շուն կը հաչա, մեր վրեն՝ կատու»:

Արդ, առածանին, ամենից առաջ, սովորեցնում է կուրորեն չենթարկվել արտաքին հրապույրին, շողոքորթ խոսքին, նենգ վարվելակերպին, գայթակղիչ առաջարկին, առնվազն՝ ամեն ժպտացողի չհամարել բարեկամ կամ բարյացակամ:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ճարտարապետությունը` մշակույթի դեմք ու յուրօրինակ ձեռագիր

Ճարտարապետությունը` մշակույթի դեմք ու յուրօրինակ ձեռագիր

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հոգեւոր արմատ. ի՞նչ է այն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist