«Գիքոր»՝ 1934 թ. նկարահանված սեւ-սպիտակ համր ֆիլմ։ Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի առաջին էկրանավորումն է։ Համբոն որդուն տանում է քաղաք, թողնում աշխատելու հարուստ վաճառական Արտեմի տանը՝ հույս ունենալով, թե Գիքորը հետագայում կաշխատի եւ կօգնի նաեւ իրենց։
Դերերում.
-Համբո՝ Հրաչյա Ներսիսյան
-Արտեմ՝ Ավետ Ավետիսյան
-Գիքոր՝ Հ. Պողոսյան
-դեդի՝ Հասմիկ (Թագուհի Հակոբյան)
-Նատո՝ Մարիա Ջրպետյան
-նանի՝ Տատյանա Մախմուրյան
-հյուրեր՝ Մարիա Բերոյան, Լ. Ալավերդյան, Ա. Ղուկասյան
-ծաղկավաճառ՝ Գուրգեն Գաբրիելյան
-դուքանչի՝ Արշակ Հարությունյան
-Վասո՝ Թաթուլ Դիլաքյան
-Բագո՝ Արամ Ամիրբեկյան
-Զանի՝ Դ. Աղբալյան
-գյուղացիներ՝ Կ. Գեղամյան, Ս. Միրզոյան
-համբալ՝ Դորի Ամիրբեկյան
-Մոսի՝ Ռաֆիկ Զաքարյան
-Միկիչ՝ Աշոտ Զաքարյան
-Գալո՝ Արտավազդ Զաքարյան