Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Հունվարի 19, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Հարցրեք մեկին, որն աշխատում է որեւէ ընկերության համար, արդյոք ընկերությունը հարյուր տոկոսով օգտագործում եւ զարգացնում է նրա խելքը, ստեղծագործականությունը, եռանդը եւ կարողությունները: Մարդիկ մեծ մասամբ, համարյա միշտ իրենց կարողություններից ինչ-որ բան, կամ նույնիսկ շատ բան թաքցնում են գործատերերից: Դա չի նշանակում, թե նրանք գործից հոգնած չեն տուն գալիս: Բնավ, հոգնած են գալիս, եւ նրանց հոգնության պատճառներից մեկը հենց այդ սահմանափակումն է: Գործին հոգով ու սրտով չնվիրվելը հոգնեցուցիչ է: Գրասենյակային բանսարկություններն ուժասպառ են անում: Աշխատողին ջլատում են իշխանության հիմք ստեղծելու անհրաժեշտությունը, մյուսների հետ դիրքի եւ աշխատավարձի համար մրցակցությունը, գործը նվիրումով կատարելու ժամանակ թիկունքից եկող հարվածի անհանգստությունը: Հիասթափվում ես, երբ ամբողջ էությամբ նվիրում ես քեզ որեւէ գործի կամ ծրագրի իրականացմանը եւ տեսնում, թե ինչպես ուրիշ մեկը պատիվն է վայելու, մեկ ուրիշն էլ՝ եկամուտը» (Փոլ Հոքեն):

* «Երջանիկ է նա, ով կկարողանա այնպիսի ճշգրտությամբ հաշվարկել իր կարիքները, որ իր միջոցները բավականացնեն դրանց առանց ճիգ ու ջանքի: Երջանիկ է նա, ում ունեցվածքի կառավարման կամ բազմապատկման հոգսը չի կտրում նրան իր բնավորությանն ու կերտվածքին ավելի հարմար, ավելի հանգիստ ու հաճելի զբաղմունքներից» (Միշել Մոնտեն):

* «Հարգանք ներշնչեք ձեր հնարավորությունների հանդեպ: Ձեր մասին պատմեք, սակայն մնացեք համեստ (մեկը մյուսին բնավ չի հակասում): Ներշնչեք գործի հաջողության մեջ հավատ, սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ երկխոսության պատրաստակամություն: Ձեր դիրքորոշումն ամրապնդեք՝ պատմելով ձեր բարեհաջող գործարքների մասին, սակայն մի ճնշեք զրուցակցին: Ցուցադրեք արհեստավարժ մարդու հատկություններ. մարդ, որ գիտե, թե ինչի մասին է խոսում» (Վիկտոր Շեյնով):

* «Ձեռնարկատերերի մեծ մասը բավարարության զգացում է ունենում, եթե իրենց աշխատակիցներն ավելի ցածր դրույքներով են վճարվում: Մյուս կողմից՝ շատ բանվորներ գոհ են լինում, երբ պարզվում է, որ իրենք նույն քանակի աշխատանքային ժամանակի համար ավելի շատ են վաստակում, քան իրենց նման այլ աշխատողներ: Իրականում ինչպես ձեռնարկատերը, այնպես էլ բանվորը պիտի որ անհանգստանային այդ վիճակից, քանի որ ժամանակի ընթացքում դա հանգեցնելու է երկուստեք կորուստների» (Ֆրեդերիկ Թեյլոր):

* «Քու արժանիքներուդ ու քու դրամիդ տէրը իսկական դուն չես, այլ իմաստութիւնդ է: Քու կարողութիւններդ ու քու հարստութիւնդ թէ որ մօտդ չգտնեն իրենց տէրը իմաստուն, պիտի գտնեն միշտ իմաստութիւն մը՝ հաւատարմութեամբ ծառայելու անոր» (Նարպէյ Քարաճեան):

* «Կառավարչի աշխատանքի ոճը կարող է կա՛մ դյուրացնել, կա՛մ դժվարացնել  ենթակաների ինքնազարգացումը եւ ինքնակատարելագործումը: Կառավարիչը իր ենթականերին կա՛մ ուղղորդում է ճիշտ ճանապարհով, կա՛մ, ընդհառակը, փակուղի է մտցնում: Նա կայունացնում է արժանավոր անհատ ձեւավորող անձնային հատկությունները կամ էլ, ընդհակառակը, խարխլում է դրանք: Կառավարիչը կա՛մ աջակցում է նրանց սեփական արժանապատվության զգացումը, կա՛մ, ընդհակառակը, ընկճում է նրանց» (Փիթեր Դրաքեր):

* «Արդյունաբերության մեջ մարդկանց հետ աշխատելով՝ մենք հասկացանք, որ նրանք աշխատում են ոչ միայն հանուն փողի, եւ եթե դուք ցանկանում եք նրանց խթանել, ապա փողը չէ դրա առավել արդյունավետ միջոցը: Մարդկանց խթանելու համար հարկավոր է նրանց դարձնել ընտանիքի  անդամ եւ նրանց հետ վարվել որպես հարգարժան անդամների» (Ակիո Մորիտա):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Շիրազի մահից հետո նրա մասին երկար ժամանակ չէի հանդգնում գրել…»

«Շիրազի մահից հետո նրա մասին երկար ժամանակ չէի հանդգնում գրել…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist