Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Իմաստուն ձոն

Հինավուրց ու քաղաքակիրթ Հայաստանին եւ նրա արժանավոր զավակներին

Հունվարի 20, 2023
Այլք
Իմաստուն ձոն
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
357
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բոլորովին վերջերս լույս տեսավ կարեւոր ու մեծարժեք գիրք, որը կոչվում է «Адресные стихи русских поэтов об Армении» («Ռուս բանաստեղծների՝ Հայաստանին հասցեագրված բանաստեղծությունները»): Գիրքը Երեւանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի, Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնի եւ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ջանքերով է լույս տեսել: Այն պատրաստվել է որպես քրեստոմատիա Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզու եւ ռուս գրականություն դասավանդողների համար: Գրքի հեղինակն է հայ-ռուս գրական կապերի մեր օրերի մեծագույն նվիրյալ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Ամիրխանյանը: Նրա հետ համահեղինակ է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վ. Վ. Կիրիլովը:

Գիրքն ունի երեք առաջաբան. դրանցից առաջինի հեղինակները Սմոլենսկի պետական համալսարանի դասախոսներ Լարիսա Պավլովան եւ Իրինա Ռոմանովան են, որոնց ջանքերով համալսարանի բանասերներն անգիր սովորում են Հայաստանին նվիրված բանաստեղծությունները, հետո վերլուծում դրանք: Փաստորեն, Սմոլենսկի համալսարանի ուսանողները յուրօրինակ ձեւով յուրացնում են Հայաստանի պատմությունը եւ ծանոթանում հայ նշանավոր գրողների, նկարիչների, պատմական անձերի, կոմպոզիտորների գործին եւ կյանքին: Սա բացառիկ նորություն է ուսումնական գործընթացում:

Հայ-ռուսական գրական կապերն ամրացնելու եռանդուն ջանքերի համար Ռուսաստանի Դաշնության նախագահը Մ. Ամիրխանյանին 2022-ին շնորհել է Պուշկինի անվան մեդալ: Հայաստանին ջերմ ձոներ են հղել շատ նշանավոր ռուս բանաստեղծներ՝ սկսած 19-րդ դարի առաջին կեսից: Ինչպես Վ. Կիրիլովն է ասում, Օսիպ Մանդելշտամը Հայաստանին նվիրված իր բանաստեղծությունների անմահ շարքով «շնչում է արդեն հայերեն»: Ռուս բանաստեղծների կարծիքով՝ պրոֆեսոր Ամիրխանյանը խիզախորեն շարունակում է հայ-ռուսական գրական կապերի այն փայլուն գործը, որն սկսել է Վալերի Բրյուսովը:

Գրքի հաջորդ առաջաբանը նվիրված է Հայկական հարցին՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական պատմական հարաբերություններին, որոնք ճակատագրորեն սրված են նաեւ այսօր: Այս առումով ժողովածուն առավել քան արդիական է: Նրանում տեղ են գտել Սան-Ստեֆանոյի, Բեռլինի կոնգրեսի որոշումները, համիդյան ջարդերի եւ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող ռուս առաջադեմ մտավորականության հայանպաստ արձագանքները: Ամեն փաստարկ ներկայացված է վավերական ձեւով:

Քրեստոմատիայի առաջին բանաստեղծությունը նվիրված է բազում շքանշանների ասպետ, հայ կամավորական ջոկատի ռուս զորահրամանատար Կերիին, ով զոհվել է հանուն Հայաստանի ազատագրման՝ 1916 թ. մայիսի 15-ին: Հայաստանին հուզիչ երգեր է նվիրել Վասիլի Նեմերովիչ-Դանչենկոն՝  նշանավոր թատերական գործիչ Վլադիմիր Նեմերովիչ-Դանչենկոյի եղբայրը: Վասիլի բանաստեղծն առանձին կարոտով է խոսում արքայական մայրաքաղաք Անիի եւ Էջմիածնի Մայր տաճարի մասին: Բանաստեղծությունների հարուստ փունջ է նվիրել հայ ժողովրդին Յուրի Վեսելովսկին: Նա հատուկ բանաստեղծություն է նվիրել Կիլիկյան Հայաստանի վերջին թագավոր Լեւոն Վեցերորդին բանաստեղծության տներից մեկն ավարտելով «Լեւոն Վեցերորդ թագավոր» հայերեն բառերով: Անպայմանորեն հուզիչ է Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի նկարին նվիրված բանաստեղծությունը:

Հայտնի է, որ Յակով Պոլոնսկին (1819-1898) առաջիններից էր, որ գնահատեց Սայաթ-Նովայի հանճարը եւ 1851-ին նրան ջերմ բանաստեղծություն նվիրեց: Ցարական բանակի գեներալ Ա. Կուլեբյակինը (1870-1923) 1919-ին Հովհաննես Թումանյանին նվիրված բանաստեղծության մեջ հավատում է, որ Հայաստանի արեւը երբեք չի մարելու:

Ալեքսանդր Պուշկինը սրտառուչ եւ անմոռանալի տողեր է նվիրել Աննա Աբամելիքին, ով հայ ազնվական էր, տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու հունարենին, շատ գեղեցիկ էր ու կրթված: Նա անգլերեն է թարգմանել Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Տյուտչեւի, Կոզլովի եւ ուրիշ ռուս բանաստեղծների գործերից: Ռուսերեն է թարգմանել Հենրիխ Հայնեի 25 բանաստեղծությունները: Պուշկինը նրան հանդիպել է, երբ նա քիչ անց էր մեկ տարեկանից, իսկ 1832-ին հանդիպելով երիտասարդ իշխանուհուն՝ նրան նվիրել է եզակի քնարական զգացմունքով լեցուն տողեր:

Անշուշտ, քրեստոմատիայում տեղ են գտել Վալերի Բրյուսովի՝ Հայաստանին նվիրված գործերը: Ի դեպ, Մ. Ամիրխանյանը 2016-ին վերահրատարակել է Բրյուսովի կազմած «Поэзия Армении» ժողովածուն՝ լրացնելով նախկինում եղած բացթողումները: 1916-ի փետրվարի 25-ին Մոսկվայում գրված՝ Հովհ. Թումանյանին նվիրված բանաստեղծության մեջ Բրյուսովը Թումանյանին անվանում է անմար աստղ: Սերգեյ Գորոդեցկին (1884-1967), ի թիվս այլ գործերի, էքսպրոմտ է նվիրել Մարտիրոս Սարյանին:

Ընդհանրապես, շատերն են հիացական բանաստեղծություններ նվիրել Մարտիրոս Սարյանի արեւային կտավներին: Ավելի ուշ շրջանի բանաստեղծները տխուր տողեր են նվիրել Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց եղեռնի հուշարձանին: Բանաստեղծություններ են նվիրվել Լուսինե Զաքարյանին, Մինաս Ավետիսյանին, հայկական նոտագրություն-խաղերին, Գրիգոր Խանջյանի «Ավարայրի հերոսամարտը» գոբելենին, Եղիշե Չարենցի կամարին, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին, Ավետիք Իսահակյանին, Զանգու գետին, Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռանը, Հրաչյա Հովհաննիսյանին, Գեւորգ Էմինին, հայ միջնադարյան գրականությունը ռուսերենով ու բազմաթիվ թարգմանություններով աշխարհին ներկայացրած Լեւոն Մկրտչյանին, հիանալի իմպրեսիոնիստ նկարիչ Հարություն Կալենցին:

Նշանավոր ռուս բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովին ներկայացնող հոդված-առաջնորդողում դրված է բանաստեղծի հետեւյալ խոսուն բնաբանը. «Ամեն խորհրդային պոետ գոնե մեկ անգամ պետք է լինի Հայաստանում: Այնտեղ նրան սպասում են Հայաստանի հրաշքները եւ գյուտերը»: Հայաստանին խորիմաստ բանաստեղծություններ են նվիրել առաջնակարգ բանաստեղծներ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Միխայիլ Դուդինը, Եվգենի Եվտուշենկոն:

Միխայիլ Դուդինը հիացած գրում է Սիլվա Կապուտիկյանի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, միջազգային հռչակի տեր աստղագետ, տիեզերագետ Վիկտոր Համբարձումյանի մասին: Նա ցնցված է 1988-ին Սումգայիթում տեղի ունեցած հայերի նոր ցեղասպանությամբ եւ զայրացած բացականչում է. «То геноцид, то Сумгаит»: Գիրքը եզրափակվում է 21-րդ դարի ռուս բանաստեղծների՝ Հայաստանին նվիրված խիստ ուշագրավ գործերով:

Երեք տարբեր վայրերում գտնվող, տարբեր ազգեր ներկայացնող գրականագետների ընտրությամբ հրատարակված այս նոր ժողովածուն ամբողջովին շնչում է մարդասիրությամբ ու բացահայտում է, թե ինչ երկիր է Հայաստանը, եւ ովքեր են հայերը:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Թեգեր: Աելիտա Դոլուխանյանգիրք
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Գնալ մեռնելու, բայց ոչ երբեք հանուն մեռնելու…

Գնալ մեռնելու, բայց ոչ երբեք հանուն մեռնելու...

Ենթակառուցվածքները հարթում են հաջողությունների ուղին

Ենթակառուցվածքները հարթում են հաջողությունների ուղին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist