«Զանգեզուր»՝ 1938 թ. նկարահանված հայկական գեղարվեստական կինոնկար, որը պատմում է 1920-ական թթ. սկզբին Հայաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի եւ խորհրդային կարգերի հաստատման մասին։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են քաղաքացիական պատերազմի մեջ ներգրավված Հայաստանում, 1921 թ.։ Երեւանից արտաքսված դաշնակցական վերջին զորքերը, սպարապետի ղեկավարությամբ, որի կերպարի նախատիպը Գարեգին Նժդեհն է, հաստատվում են Զանգեզուրում, որտեղ փորձում են դիմակայել Կարմիր բանակին եւ տեղական բոլշեւիկյան պարտիզաններին։
Դերերում.
-Հրաչյա Ներսիսյան՝ Հակոբյան
-Ավետ Ավետիսյան՝ սպարապետ
-Հասմիկ՝ Ագյուլ
-Դավիթ Մալյան՝ Մակիչ
-Գուրգեն Ջանիբեկյան՝ Սաքո
-Գուրգեն Գաբրիելյան՝ Արմեն
-Գրիգոր Ավետյան՝ խուլ ծերունի
-Գեղամ Հարությունյան՝ Սամվել
-Ա. Առաքելյան՝ գուսան Հայկասար, Ազնար
-Ցոլակ Ամերիկյան՝ Աթյուն ապեր
-Բելլա Իսահակյան՝ Անուշ
-Գ. Մարգարյան՝ զինվոր
-Իվան Չուվելեւ՝ Նիկիտա
-Անդրեյ Կոստրիչկին՝ դենիկինյան գնդապետ
-Յունիս Սուլեյմանով՝ պարտիզան
-Ամասի Մարտիրոսյան՝ դաշնակցական սպա
-Մուրադ Կոստանյան՝ դաշնակցական սպա
-Միքայել Գարագաշ՝ Սամսոն
-Գ. Պապյան՝ Զարզանդ
-Վլադիմիր Ցոպպի՝ մայոր
-Քրիստափոր Աբրահամյան՝ դրվագ