Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պարտությունն արքաների համար դատավճիռ չէ

Հունվարի 24, 2023
Այլք
Պարտությունն արքաների համար դատավճիռ չէ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
250
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այդ ճակատամարտը պատմության մեջ հայտնի է որպես Մառիի ճակատամարտ կամ Մառիի աղետ. այն տեղի է ունեցել 1266 թ. օգոստոսի 24-ին՝ Եգիպտոսի մամլյուքների սուլթանության եւ Կիլիկյան հայկական թագավորության միջեւ՝ Մառի կոչվող կապանում (Սեւ լեռների շրջան)։ Ճակատամարտում հայերը դաժան պարտություն են կրել. սպանվել է Հեթում Ա արքայի որդի Թորոսը, իսկ ավագ որդին՝ Լեւոնը եւ Սմբատ սպարապետի որդին՝ Վասիլ Թաթարը (հայ-մոնղոլական խառնածին)  գերեվարվել են, թեեւ վկայություններ կան, որ նրանց հետ լավ են վարվել։

Այո, թագավորներն ու արքայազունները, իշխաններն ու նախարարներն իրենք էին առաջնորդում զորքը, քանզի պատվո խնդիր էր՝ եւ՛ գերեվարվում էին, եւ՛ սպանվում, ինչը միանգամայն բնական էր այր մարդու համար՝ պահպանել ու պաշտպանել հայրենի հողն ու ունեցվածքը՝ թեկուզ կյանքի գնով… Մամլյուքների ու հայերի միջեւ հակամարտությունը կրկին սրվեց այն բանից հետո, երբ մամլյուքների սուլթան Բայբարսը Հեթում Ա-ից պահանջեց հրաժարվել մոնղոլների հետ միությունից եւ մամլյուքներին վերադարձնել տարածքներն ու ամրոցները, որոնք նա նվաճել էր մոնղոլների հետ դաշնության արդյունքում։ Սպառնալիքներն հայոց արքային ստիպում են շտապել Պարսկաստան՝ մոնղոլների իշխանության դուռ՝ օգնություն ստանալու։ Նրա բացակայության ընթացքում էլ մամլյուքներն հարձակվում են Կիլիկիայի վրա։ Հեթում Ա-ի արքայազուն որդիները՝ Թորոսն ու Լեւոնը, անմիջապես կազմակերպում են ամրոցների պաշտպանությունը, ուժեղացնում կայազորը, սակայն մամլյուքներին հաջողվում է ամրոցին մոտենալ լեռների կողմից, եւ օգոստոսի 24-ին տեղի է  ունենում հայ եւ մամլյուք զորքերի միջեւ բախումը։ Հաղթանակած մամլյուքները ներխուժում են Կիլիկիա, թալանում ու ավերում Կիլիկյան դաշտավայրի երեք խոշոր քաղաքները՝ Մամեստիա, Ադանա, Տարսոն, գրավում Այաս նավահանգիստը։ Մանսուրի առաջնորդած մամլյուքների մյուս խումբը գրավում է Սիս մայրաքաղաքը։ Դիակապտությունը շարունակվում է շուրջ 20 օր, գերեվարվում է 40 հազար հայ։

Երբ Հեթում Ա-ն վերադառնում է մոնղոլների զորքերով, երկիրն արդեն հուսահատության էր մատնված։ Որդուն վերադարձնելու համար ստիպված էր բանակցություններ վարել՝ Հայաստանի սահմանային որոշ ամրոցների հսկողությունը տալով մամլյուքներին։ 1269 թ. Հեթում Ա-ն հրաժարվում է գահից՝ այն հանձնելով ավագ որդուն՝ Լեւոնին, ում դեռեւս 1256 թվին շնորհել էր «ձիավոր ասպետի» կոչում եւ հռչակել գահակից։ Լեւոնն այդ ժամանակ ընդամենը 20 տարեկան էր. նա ծնվել էր 1236 թ. հունվարի 24-ին։ Երբ 33-ամյա Լեւոնը նստեց Կիլիկիայի գահին, փորձություններով լի բավականին ճանապարհ էր անցել։ Լեւոնի գահակալման սկզբնական շրջանում Կիլիկյան Հայաստանը քաղաքական անբարենպաստ վիճակում էր. հարավ-արեւելքից սպառնում էր հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թուրքերը, իսկ ռազմական դաշինքը մոնղոլների հետ ձեւական էր, քանի որ վերջիններս զբաղված էին իրենց տիրապետության հյուսիսային եւ արեւելյան սահմանների պաշտպանությամբ, մի կողմից էլ՝ երկրի ներսում սրվել էին ավատատիրական պառակտությունները։ Որոշ իշխանական տներ դժգոհ էին Լեւոն Գ-ի վարած ներքին քաղաքականությունից, ով ներում էր շնորհել բանտարկյալներին եւ հպատակ իշխաններին դիմել կարոտյալներին օգնելու հորդորով։ Կենտրոնական իշխանության դեմ պայքարը հանգեցրեց այն բանին, որ, հանգամանքներից օգտվելով, 1275 թ. Եգիպտոսի մամլյուքները կրկին ներխուժեցին Կիլիկիա, ավերեցին, կողոպտեցին բնակավայրեր, սակայն Սիսի մատույցներում Լեւոն Գ-ի բանակը՝ Սմբատ սպարապետի առաջնորդությամբ, ջախջախեց հրոսակներին եւ ազատագրեց երկիրը։

Մամլյուքների դեմ պայքարը շարունակվում էր.  1276 թվին Լեւոնը կրկին հաղթանակ տարավ նրանց հանդեպ։ Այնուհետեւ հերթը Իկոնիայի սուլթանինն էր, որ նույնպես պարտվեց Լեւոն Գ-ի բանակին, ով թաթար-մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց նաեւ Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ։ 1285 թ. Եգիպտոսի սուլթանի հետ Լեւոնը ստորագրեց 10-ամյա խաղաղության պայմանագիր. փոխանակվեցին գերիներ, վաճառականներին շնորհվեց ազատ առեւտրի իրավունք։ Խոհեմ քաղաքականության շնորհիվ Լեւոնին հաջողվեց կենտրոնացնել իշխանությունը եւ այն ծառայեցնել երկրի շահերին, ինչի շնորհիվ էլ զարգացան տնտեսությունն ու մշակույթը։ 1271 թ. նա վերանորոգեց վենետիկցիների, իսկ 1288 թ.՝ ջենովացիների հետ կնքած առեւտրական պայմանագրերը։ Ջենովայի դիվանատանը ցարդ պահպանվում է 1288 թ. ջենովացիներին շնորհած պարգեւագիրը՝ հաստատված Լեւոն Գ-ի կնիքով ու ստորագրությամբ։ Լեւոնի հատած ոսկյա, արծաթյա, պղնձյա դրամների վրա, որոնք շրջանառության մեջ են եղել նաեւ օտար երկրներում, մակագրված էին «Լեւոն թագավոր Հայոց» կամ «Լեւոն թագավոր ամենայն Հայոց»։

Արքայի հովանավորությունն են վայելել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին եւ ուրիշներ։ Լեւոն Գ-ն ու Կեռան թագուհին ունեցել են տասնվեց զավակ, որոնցից մի քանիսը մանկահասակ են մահացել։ Կեռան թագուհին վախճանվել է 1285 թ. հուլիսի 28-ին, իսկ Լեւոնը՝ 53 տարեկանում, 1289 թ. փետրվարի 6-ին՝ Սիսում։

Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Շինարարական կոմպոզիտային նյութերի արտադրության վերազինման գաղափարը

Շինարարական կոմպոզիտային նյութերի արտադրության վերազինման գաղափարը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist