Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ

Փետրվարի 2, 2023
Այլք
IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
336
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իմ կենսահայացքը զուրկ է որեւէ իմաստից. ինձ թվում է, թե ինչ-որ մի չար ոգի քթիս ակնոց է տնկել, որի մի ապակին ամեն ինչ խոշորացնում է մինչեւ զարհուրելի չափերի, մյուսը՝ նույն կերպ ամեն ինչ փոքրացնում…. 

Ո՞րն է, առհասարակ, կյանքի իմաստը: Իսկն ասած, մարդկանց կարելի է բաժանել երկու տեսակի. առաջինը նրանք են, որ աշխատում են ապրուստն ապահովելու համար, երկրորդ տեսակի մարդիկ դրա կարիքը չունեն: Բայց մի՞թե աշխատանքի մեջ է առաջին տեսակի մարդկանց կյանքի իմաստը: Եթե դրան համաձայնենք, ապա հսկայական հակասություն է առաջանում, այն է՝ մի բանի համար պայմանների ստեղծումը մատուցվում է որպես պատասխան այդ բանի նշանակության, որն ինքը պարտադրում է պայմանների ստեղծում: Մյուս դասի մարդկանց կյանքն էլ ոչ մի այլ իմաստ չի ունենում, քան պատրաստ պայմանների սպառումը: Ասել, թե կյանքի իմաստը մահվան մեջ է… Կրկին, թվում է, հակասություն առաջացավ….

Ամենից ծիծաղելի բանն աճապարելն է, այսինքն՝ պատկանելն աշխարհում եղած այն մարդկանց թվին, որոնց մասին ասվում է՝ «Ով արագ է ուտում՝ արագ է աշխատում»: Երբ ես տեսնում եմ, որ նման գործարար մարդու քթին ամե-նավճռական պահին ճանճ է նստում, կամ էլ նրա քթի առաջ կամուրջը բարձրացնում են, կամ էլ նրա գլխին տանիքից մի կղմինդր է ընկնում, ապա ես սրտանց ծիծաղում եմ: Բայց հնարավո՞ր է ծիծաղը զսպել: Եվ հանուն ինչի՞ են մարդիկ աճապարում: Սա չի՞ հիշեցնում այն կնոջը, որ հրդեհի ժամանակ իրար անցնելով՝ փրկում է ածխի ունելին: Այդ մարդիկ վայ թե ավելին են փրկելու կյանքի մեծ հրդեհից….

Բազմաթիվ ծանոթներից բացի ես ունեմ մի ընկեր՝ թախիծը: Աղմկոտ ուրախու-թյան պահին եւ ջանադիր աշխատանքի ժամերին նա մեկ էլ կանչում է ինձ, տանում իր մենության մեջ, ես էլ գնում եմ հետեւից, թեպետ, ըստ էության, տեղիցս չեմ շարժ-վում: Երբեք իմ սիրտը չի ունեցել ավելի հավատարիմ ընկեր, եւ ուրեմն, արդյոք պե՞տք է զարմանալ, որ ես ամբողջ սրտով պատկանում եմ նրան….

Ինչ ասեք-չասեք, բայց մարդկային արժանապատվությունը դեռ հարգի է բնության մեջ: Թռչուններին պտղատու ծառերից հեռու  քշելու ցանկությամբ՝ խրտվիլակ են տնկում, եւ մարդու հետ դրա հեռավոր նմանությունն իսկ բավական է լինում, որ հարգանք ներշնչի….

Հաճույքի էությունը ոչ թե հաճույքի առարկան է, այլ հաճույքի մասին պատկե-րացումը: Եթե իմ ծառայության տակ հեքիաթային մի ոգի լիներ եւ ես նրան հրամայեի ինձ մի բաժակ ջուր տալ, իսկ նա ինձ բերեր աշխարհի լավագույն գինու մի գավաթ, ապա ես նրան կվռնդեի եւ թույլ չէի տա աչքիս երեւալ մինչեւ որ նա չհասկանար, որ հաճույքի էությունը ոչ թե ինչ-որ բանից հաճույք ստանալն է, այլ ցանկության կատարումը….

Մեծամասնությունն այնքան  փութեռանդորեն է ընկնում հաճույքների հետեւից, որ դրանց շրջանցում, առաջ է անցնում: Այս պարագայում մարդիկ հիշեցնում են այն թզուկին, որը պարտավոր էր հսկել առեւանգված արքայադստերը. մի անգամ թզուկը ճաշից հետո պառկում է մի թեթեւ քունն առնելու, իսկ երբ արթնանում է, արքայադստեր հետքն իսկ չկար: Թզուկը շտապ հագնում է իր յոթմղոնանոց երկարաճիտք կոշիկները եւ մեկ քայլով արդեն փախստականից շատ առաջ է ընկնում….  

Ետնաբեմում հրդեհ է բռնկում: Ծաղրածուն դուրս է թռչում եւ զգուշացնում հանդիսատեսներին: Վերջիններս վճռում են, որ նա կատակ է անում, եւ սկսում են ծափահարել: Ծաղրածուն կրկնում է՝ առավել մոլեգին ծափահարություններ: Ինձ թվում է, կգա ժամը, եւ աշխարհը խորտակվելու է իմաստակների բուռն հիացմունքի պայմաններում, որոնք երեւակայում են, թե դա ծաղրաշարժ մի ներկայացում է….

Ձանձրույթը, սակայն… սարսափելի ձանձրալի է: Ավելի ստույգ եւ ավելի ուժեղ բնութագրում ես չգիտեմ. հավասարը միայն հավասարով է արտահայտվում: Եթե ավելի ուժեղ արտահայտություն լիներ, խախտելու էր այս ամենակուլ քարացածությունը: Անշարժ պառկած եմ, ոչինչ չեմ անում: Ուր նայում եմ՝ դատարկություն է. պառկած եմ դատարկության մեջ, դատարկություն եմ շնչում: Նույնիսկ ցավ չեմ զգում…. Նույնիսկ տանջանքն ինձ համար կորցրել է ամեն մի քաղցրություն: Խոստացեք ինձ երկրային բոլոր բարիքները կամ բոլոր տառապանքները, ես շուռ չեմ գա անգամ մյուս կողքիս վրա՝ հանուն մեկը ստանալու եւ մյուսից խուսափելու: Դանդաղ մահանում եմ: Ի՞նչն է կարող ինձ զբաղեցնել: Ահավասիկ, եթե տեսնեի բոլոր փորձություններն անցած հավատարմություն, ամեն ինչ հաղթահարող ոգեւորություն, սարեր շարժող հավատ, եթե ես տեսնեի վերջավորն անվերջի հետ հաշտեցնող մտքի հզորություն… Բայց թունավոր կասկածանքն ավերում է ամեն ինչ: Իմ հոգին նման է Մեռյալ ծովին, որի վրայով ոչ մի թռչուն անցնել չի կարողանում. ճանապարհի կեսից ուժասպառ ընկնում է մահվան գիրկը…. 

Ես, միգուցե, հնարավոր է եւ հասնեմ ճշմարտությանը, բայց մինչեւ հոգեւոր երանության ճանաչումը դեռ շատ հեռու եմ: Արդ, ի՞նչ անեմ: Ինձ կասեն՝ «զբաղվիր գործով»: Ո՞ր, ինչո՞վ զբաղվեմ: Գուցե ազդարարե՞մ մարդկությանը թախծիս մասին՝ ջանալով ներկայացնել մարդկային կյանքի տրտում ունայնության մասին նոր ապացույցներ: Թե՞ բացահայտեմ կյանքի նոր, մինչ այդ անհայտ մութ կողմերը: Դրանով ես կարող էի, թերեւս, բացառիկ պարգեւ վաստակել, հռչակվել այն աստղագետի նման, որ Յուպիտերի վրա բծեր է հայտնաբերել: Գերադասում եմ, սակայն, լռել:            

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«… Ինչպես անմահ է գեղեցիկը միայն»

«… Ինչպես անմահ է գեղեցիկը միայն»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist