Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Օգտակար մոլորություններ»

Փետրվարի 7, 2023
Այլք
«Օգտակար մոլորություններ»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
176
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ բանականությունը հայտարարում է, թե ունի բոլոր հարցերի պատասխանները, ապա դա հաճախ ավարտվում է թյուրըմբռնմամբ, ձախողմամբ կամ անտեղյակությամբ: Ստեղծելու համար մի աշխարհ, որը կկերտի լավագույն մարդկային էակներ, մենք պետք է, անտարակույս, հենվենք բանականության, ռացիոնալության եւ գիտության վրա, բայց պետք է գործադրենք նաեւ տրամաբանության խորաթափանցությունը՝ հենվելով մեր մտածողության այն կողմերի վրա, որոնք հակված են հեքիաթասացությանը, խորհրդանիշներին եւ ինքնախաբեությանը….

Իսկապես, եթե նույնիսկ ձեր նպատակը պայքարն է ինքնախաբեության դեմ, դուք չեք կարող անել դա առանց նախապես հասկանալու դրա խոր ուժը: Մենք ոչ թե պատերազմի մեջ ենք սոսկ խաբեբաների, դավադրության տեսաբանների եւ դեմագոգների դեմ: Մենք պատերազմի մեջ ենք ինքներս մեր դեմ: Մեր գիտակցությունը ստեղծված չէ ճշմարտությունը տեսնելու համար, այլ ցույց տալու մեզ իրականության ընտրովի հատվածները եւ մղելու մեզ դեպի կանխորոշված նպատակները: Նույնիսկ ավելի վատ, դրանք ստեղծված են այդ ամենն անելու համար՝ միաժամանակ մեր մեջ պատրանք առաջացնելով, թե մենք իրականությունն  ենք տեսնում: Մենք կարող ենք հավատալ, որ մենք մտածում ենք հստակորեն, գործում ռացիոնալ կերպով եւ պայքարում ենք հանուն մեր խմբերի, մեր ընտանիքների եւ ինքներս մեզ եւ ենթադրում ենք, թե դա ճշմարտություն է….

Մեզանից շատերը կարծում են, որ հաճախորդների բարեկիրթ սպասարկումը լավ բան է: (Եվ այդպես է): Այնինչ մենք չենք տեսնում, թե ինչպես է դա ներառում ծառայություն մատուցողների խաբեբայության անհամար արարքները եւ հաճախորդների ինքնախաբեությունը: Եվ հաճախորդների սպասարկումը ընդամենը արհեստավարժ օրինակն է այն բանի, ինչն ակնկալվում է մեզ բոլորիցս: Մեզ սովորեցրել են միմյանց հետ քաղաքավարի խոսել, գործածել խոսքային քսուկներ, որոնք ունակ են մեղմելու միջանձնային շփման տարաձայնությունները….

Ակնհայտ է, որ արհեստավարժների իրականացրած քաղաքավարի սպասարկումը եւ միջանձնային հաղորդակցման խաբուսիկ ջերմությունը լոկ մանր-մունր ստեր են: Բայց խաբեության եւ ինքնախաբեության այս պարզունակ գործողությունները պարունակում են միեւնույն հոգեբանական տարրերը, որոնք երեւան են գալիս խաբեության ավելի լուրջ ձեւերի մեջ: Դրանք ուշադրությամբ ուսումնասիրելը օգնում է մեզ հասկանալու, թե ինչպես են այդ երկուսը միմյանց լրացնելով ձեւավորում մեր մտածողությունը եւ վարքագիծը….

Մարդիկ, որոնք ցանկանում են պահպանել ընկերական փոխհարաբերություններ, պատրաստակամ են լինում ընդունելու ուրիշի տեսակետը, շռայլ են հաճոյախոսելիս եւ չեն աճապարում քննադատելիս: Դրանցից ամեն մեկը ներառում է խաբեության եւ ինքնախաբեության որոշակի համակցություն…. 

Ավանդական քաղաքական գործիչների մեծամասնությունը հմտացած է խաբեության մեջ: Նրանք փոփոխում են իրենց տեսակետները ըստ ունկնդիրների պահանջմունքների: Գիտափորձերը ցույց են տալիս, որ ասվածը ճշմարիտ է նաեւ մնացած բոլորիս համար: Եթե մարդկանց տրամադրեք տարբեր փաստեր եւ խնդրեք նրանց դրանց մասին տեղյակ դարձնելու ինչ-որ մի լսարանի, ապա մարդիկ ընտրելու են այն տեղեկությունները, որոնք առավել մեծ հավանականությամբ կհամապատասխանեն իրենց ունկնդիրների նախկին համոզմունքներին….

Որքան էլ տարօրինակ է այն բանի համեմատ, թե որքան ենք մենք խոսում, որ հոգում ենք ճշմարտության մասին, այդուհանդերձ, մենք ոչ մի լավ բան չենք ասում նրա մասին, ով շիփ-շիտակ է արտահայտում մտքին եղածը: Մենք բառ չենք գտնում նրա համար, ով չի ստում բավարար չափով, երբ դա են պահանջում սոցիալական համակեցության կանոնները: Բայց մենք ճանաչում ենք նմաններին, երբ տեսնում ենք. նրանք անկարեկից են լինում կամ անողորմ….

Մեր զգայարանները հեղեղված են տեղեկատվությամբ: Մենք բառացիորեն զուրկ ենք ամբողջ տեղեկույթը մշակելու համար անհրաժեշտ իմացական զորությունից, ուստի եւ մեր ուղեղը ընտրում է կարճ ճանապարհը: Մեր ուղեղը մի կողմ է նետում տեղեկույթի մի մասը եւ ուշադրությունը կենտրոնացնում է տվյալների մի փոքր բաժնի վրա: Սա է այն պատճառներից մեկը, որ հոգեբանական փորձերի ընթացքում մենք պատրանքների մեջ ենք ընկնում….

Մենք կարծում ենք, թե ընկալում ենք մեր տեսած ամեն ինչը, բայց իրականում նույնիսկ երբ դիտում ենք ինչ-որ որոշակի բան, ասենք, բասկետբոլի խաղ, ապա առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում փոքրաթիվ բաների: Մեր ակնկալիքները մեզ հուշում են, թե ինչին ականատես լինենք, ինչն անտեսենք….

Ինքնախաբեական միտքը բազում եղանակներով է ձեւավորում մեր անձնական կյանքը, ազդում է իմաստի մեր որոնումների վրա, մղում է մեզ ընկերակցության միայնության փոխարեն, հարմարավետության՝ հիվանդության փոխարեն, պայմանավորում է մեր վերաբերմունքը ապրանքանիշներին եւ կարգավորում միջանձնային հաղորդակցման շատ կանոններ: Երբ մենք անտեսում ենք ինքնախաբեության հրահանգները, նա բնավ էլ հանգիստ չի հեռանում, այլեւ վերադառնում է ամբողջ թափով՝ ձախողելու համար ռացիոնալ մտքի պլանները եւ նպատակները: Ինքնախաբեությունը ներթափանցում է մեր փոխհարաբերությունների մեջ եւ վերափոխում իրականության մեր ընկալումները: Նրա ամենամեծ ուժը, այդուհանդերձ, այն չէ, թե ինչպես է ձեւավորում մեր անհատական վարքագիծը, այլ թե ինչպես է տարբեր եղանակներով մեզ ենթարկում մեր հանրույթների եւ հարազատների կանչին….

Ծիսական արարողությունները, որոնք ներառում են ծայրահեղ զոհաբերություն, հնարավորություն են ընձեռում ավելի հասկանալու ուղեղի ինքնախաբեական աշխատանքը: Ցավագին կամ դժվարին արարողություններին մասնակցելը, որոնք փորձագետներն անվանում են «թանկարժեք ծիսակատարություն», հատկապես օգտակար են ցուցադրելու մեր նվիրվածությունը խմբին, գաղափարախոսությանը կամ գործերին, ինչպես նաեւ նվաճելու այլոց վստահությունը եւ նվիրվածությունը….    

Կրոնական հավատքը կարող է կանոնական օրինակ լինել այն բանի, թե ինչպես անապացուցելի կամ նույնիսկ ակնհայտորեն թյուր համոզմուքները երբեմն կարող են մեզ համար օգտակար լինել….Ես հավատում եմ գիտության, բանականության եւ տրամաբանության ուժին: Բայց գիտական ապացույցներին նվիրվածությանը պահանջում է ինձանից ընդունել, որ ինքնախաբեությունը մեր կյանքում երբեմն կարող է ունենալ գործառական նշանակություն: Սա չի նշանակում, թե մենք պետք է ընդունենք ինքնախաբեության բոլոր ձեւերը: Դա նշանակում է, որ եթե մենք հոգ ենք տանում մեր ընտանիքների, մեր համայնքների եւ մեր մոլորակի մասին, ապա պետք է ինքներս մեզ դժվարին մի հարց տանք. երբ պետք է մենք պայքարենք ինքնախաբեության դեմ եւ երբ (ու որքանով) պետք է ողջունենք դա:          

Խելացի շատ մարդիկ եկել են այն համոզմունքին (գրեթե կրոնական խանդավառությամբ), որ բանականությունը եւ խելամտությունը գերագույն բարիքն են, եւ դրանք միայն կարող են ապահովել մեզ համար ցանկալի արդյունք: Որպես հետեւողական ռացիոնալիստ՝ ես կուզենայի, որ դա ճշմարիտ լիներ: Բայց որպես հետեւողական ռացիոնալիստ՝ ես նաեւ պարտավոր են հետեւելու փաստերի տրամաբանությանը: Իսկ փաստերը (որպիսի հեգնանք) ինձ ասում են, որ բազմաթիվ իրավիճակներում մեզ հարկավոր է հենվել ուղեղի ինքնախաբվելու հատկության վրա, նույնիսկ եթե ուզում ենք (մանավանդ եթե ուզում ենք) հասնել այդ բանական ուղեղի նպատակներին….

Շատ մարդիկ հակված են լինում թյուր համոզմունքի ոչ թե այն պատճառով, որ սիրահարված են կեղծիքին կամ էլ որովհետեւ հիմար են, ինչպես կարող է հուշել առտնին իմաստությունը, այլ որովհետեւ նման համոզմունքը ինչ-որ կերպ օգնում է նրանց ի մի բերելու իրենց կյանքը: Մոլորությունը, թերեւս, մեղմում է անհանգստության կամ անապահովության զգացումը, կամ էլ ապահովում մյուս մարդկանց հավանությունը: Ճիշտ այնպես, ինչպես հավատն առ ամենագետ, ցասումնալից Աստված նվազում է, երբ գործառող պետությունն ապահովում է մեզ ենթակառուցվածքներով, օրենքներով եւ հանրային անվտանգությամբ, երբ շուկայական տնտեսությունը մեզ տրամադրում է սպառողական ապրանքներ, ձեռներեցության հնարավորություններ եւ լավ աշխատատեղեր, այդպես էլ ինքնախաբեությունն արմատախիլ անելու եղանակն այն է, որ մարդկանց կարեկցանքով հարցվի, թե իրենց ինչն է պակասում, եւ պարզվի, թե ինչպես կարելի է փոխարինել այն, ինչը պակասում է իրենց: Հընթացս մենք կարող ենք բացահայտել, որ կան որոշ առասպելներ, որոնք մենք ցանկանում ենք ընդունել եւ նույնիսկ օժանդակել:

Հատված Շանքր Վեդանթամի

եւ Բիլ Մեսլերի «Օգտակար մոլորություններ»

գրքից: Անգլերենից թարգմանությունը՝ Վ. Միրզոյանի

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Առ եւ կեր սորան, եւ սա կդառնանայ փորումդ, բայց բերանումդ քաղցր կլինի մեղրի պէս»

Հանդիպում

Հանդիպում

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist