Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT. Էդվարդ ԱԹԱՅԱՆ

Փետրվարի 11, 2023
Այլք
IPSE DIXIT. Էդվարդ ԱԹԱՅԱՆ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
153
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարդու, գոնե վերջին դարերում ապրող մարդու հիմնական նպատակը ազատությունն է՝ ներքին-հոգեկան եւ արտաքին-հասարակական ազատությունը:

Ազատագրման ճանապարհը միշտ ուղղված է ներսից դեպի դուրս, անհատի կամ անհատների որեւէ խմբակցության (մասնավորապես՝ ժողովրդի) ազատ լինելու վճռից դեպի մարդու ներքին, ապա եւ արտաքին կենսոլորտի ձեւափոխումը ազատության ոգով: Մարդը, հիրավի, ազատ է միայն այն դեպքում, եթե ազատ է հոգեպես:

Արտաքին ազատությունը ածանցյալ է ներքինից. հազար ու մի արտաքին ազատություններ տուր մարդուն, բայց եթե նա իրեն ազատ չի զգում, չի գիտակցում եւ հնարավորության սահմաններում ազատորեն չի գործում, ապա արտաքուստ պարգեւված ազատությունը լոկ բառ է ու խաղ: Եվ հակառակը, ներքնորեն ինքն իրեն ազատագրած մարդու համար արտաքին ազատության յուրաքանչյուր նվաճում կարող է նպաստավոր ու խթանող դառնալ ներքին ազատության հաստատման ու ծավալման առումով:

Բայց արտաքին ազատության լիակատար բացակայության պարագայում անգամ, որքան էլ դա տարօրինակ թվա, հնարավոր է պահպանել կատարյալ ներքին ազատությունը (բացառությամբ այն դեպքի, երբ մարդը, օրինակ, սովի կամ խոշտանգումների ազդեցությամբ կորցնում է ոչ միայն բարոյական դիմադրողականությունը, այլեւ մարդկային կերպարանքը): Անհնար է ժխտել, որ ազատությանը տրամագծորեն հակադիր ռեժիմների օրոք անգամ, ինչպիսին էր ֆաշիզմը կամ մեզանում տիրած իբր թե կոմունիզմը, հպարտությամբ ու արժանապատվությամբ օժտված մարդիկ կարողանում էին ներքնապես մեկուսացնել իրենց եւ դրանով իսկ պաշտպանվել ճակատագրի ամենաանողոք հարվածներից՝ մնալով ինքնին ազատ (այն է՝ արժանավոր) մարդիկ:

Մյուս կողմից՝ արտաքին ազատության առկայությունն ինքնին առհասարակ բավական չէ մարդուն նաեւ ներքնորեն ազատ դիտելու համար: Այսպես, կապիտալիզմը մարդկանց տալիս է նախաձեռնության ազատություն մրցակցության հավասար մեկնարկային պայմաններում, բայց եթե մարդը տանուլ է տալիս մրցավազքում, ապա կարող է դրանով լիովին ստրկացվել նաեւ ներքնորեն: Ներքին անազատությունը, որը առավելագույն չափով տարածված եւ նույնչափ հոգեկործան երեւույթ է, իրականում արտաքին անազատության ու ստրկացման ուրույն տեսակ է:

Այլ կերպ ասած՝ ներքին-սուբյեկտիվը ազատության սկզբունքն ու միտումն է, իսկ արտաքին-օբյեկտիվը՝ անազատության: Ամեն ոք ինքնին՝ իր էութենական կողմով, ազատ է, քանզի աշխարհի բացարձակ՝ աստվածային կենտրոնին հաղորդակից հարաբերական կենտրոն է, Մեծ բոցից ժայթքած փոքր կայծկլտուն բոցիկ, մի ոգեղեն հայելի, որում Աստված տեսնում-ճանաչում-վերակերտում է ինքն իրեն տվյալ անհատական բեկմամբ: Ուստի երբ մարդը կախման մեջ է ընկնում սեփական զգայությունից, մտքից, զգացումից կամ հարաբերական-էմպիրիկ ես-ից (վերջինս տեղի է ունենում այն դեպքում, երբ խզվում է նրա՝ վերը նշված կապը բացարձակ Ես-ի հետ, եւ կորսվում է նշված հարաբերակցության գիտակցումը), ապա այս շեղումները, հոգեկանի այս միակողմանի ուռճացումները հեռացնում են նրան հե՛նց բացարձակ Ես-ի ընձեռած ներդաշնակությունից, եւ չքանում է ազատության հեռանկարը, աղավաղվում ներքին կյանքի համապատկերը:

Երբ էմպիրիկ ես-ը ուղեծրից դուրս մղված մոլորակի նման հեռանում է իր «նախաբուն» բացարձակ Ես-ից, ապա դառնում է անբովանդակ-վերացական-տառապող (մազոխական) ես. թերեւս նրան նմանվում է իր մոլորակ ես-ից զրկված բացարձակ արեգնային Ես-ի նկարագիրը. զրկվելով իր էմպիրիկ դրսեւորումներից՝ նա ակամա դիմում է ինքնանպատակ ինքնահաստատման, դառնում նույնքան անբովանդակ, վերացական, բայց… տառապանք պատճառող սադական (սադիստական) ես: Սակայն կատարյալ ու վերջնային թանձրացականության (թե անհատի եւ թե խմբակցության) ես-ը հասնում է իր «կրտսեր գործընկերների»՝ մարմնի, խելքի, հոգու հետ միասին, երբ հոգու միջոցով կարգավորում (ոչ թե հարձակողաբար ղեկավարում, այլ համեստորեն կոորդինացնում) է խելքի ու մարմնի բարդ համակցությունը այդ հիրավի ոգեղինացող քառամիասնության մեջ:

Ազատագրումը վրա է հասնում այն պահին, երբ մարդ սկսում է նայել ինքն իրեն «ներսից դուրս»՝ օտարված հայացքով՝ իրեն դարձնելով ներհայեցման՝ սառնասիրտ, բայց հոգեջերմ-շահագրգիռ հետաքրքրության օբյեկտ, երբ նրանում եղած լավագույնը սկսում է վարվել վատթարի հետ այնպես, ինչպես հոգատար կառապանը դեռեւս կամակոր, բայց հնազանդեցման ենթակա նժույգի հետ: Եվ ազատությունը տեւում է ճիշտ այնքան, որքան այդ երանելի վիճակը:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Ես պատրաստ եմ ծառայել, բայց ծառա լինելուց նողկում եմ»

«Ես պատրաստ եմ ծառայել, բայց ծառա լինելուց նողկում եմ»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist