Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայկական դրամագիտության էջերից

Փետրվարի 17, 2023
Այլք
Հայկական դրամագիտության էջերից
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
512
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դրամների մասին տեղեկությունը Հայաստանում հայտնի էր դեռեւս անտիկ շրջանից։ Լինելով ակտիվ հարաբերությունների ու շփումների մեջ հարակից պետությունների հետ՝ թե՛ ռազմական, թե՛ առեւտրատնտեսական առումով, Հայաստան էին ներթափանցում հունամակեդոնական, սելեւկյան, աթենական, պարթեւական, հռոմեական, կապադովկյան եւ այլ դրամական միավորներ։ Հայաստանում եւս թողարկվում էին դրամներ։ Ամենավաղ շրջանի դրամներից հայտնի են Երվանդունիների հարստության հայ արքաների հատած դրամները, որոնք սկսեցին թողարկվել Ծոփքում՝ Ք. ա. 3-րդ դարի կեսից։ Այնուհետեւ Հայաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայկական տարբեր հարստություններ թողարկել են սեփական դրամը՝ կա՛մ օտարալեզու մակագրություններով, կամ՝ ավելի ուշ շրջանում՝ հայերեն գրություններով։

Սեփական դրամների թողարկումը վկայում է պետականության, անկախության, տնտեսական ինքնաբավության մասին եւ պատմական մեծ հետաքրքրություն է ներկայացնում երկրի զարգացման տարբեր փուլերի առումով։ Այդ իմաստով գնահատվում է դրամագիտության դերը, որն սկզբնական շրջանում դրամը դիտարկում էր որպես գեղարվեստական ստեղծագործություն, արձանագրագիտական աղբյուր, քանի որ հին դրամները մետաղից էին եւ փորագրություններով ու խորհրդանիշներով հարուստ։ Ավելի ուշ շրջանում՝ 17-րդ դարավերջին, 18-ի սկզբին այն ձեւավորվեց որպես գիտություն։ Ուսումնասիրության համար առավել արժեքավոր են համարվում հունա-հռոմեական, բյուզանդական, հին ու միջնադարյան հայկական եւ արաբատառ արձանագրություններով դրամները։ Հայկական հին դրամների ուսումնասիրությամբ զբաղվել են ոչ միայն հայ, այլեւ եվրոպական՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի եւ այլ երկրների հանրահայտ դրամագետները։

Ինչպես հայրենագիտության ցանկացած, այնպես էլ դրամագիտության ասպարեզում նշանակալի ներդրում ունեն Մխիթարյան հայրերը, որոնցից հիշատակման է արժանի Կղեմես Սիպիլյանը, ով հայկական դրամների հավաքման ու քննության գործում ուրույն դերակատարություն ունի։ Կղեմեսի աշխարհիկ անունը Մկրտիչ է, ծնվել է 1824 թ. փետրվարի 17-ին՝ Կոստանդնուպոլսում, վախճանվել 1878 թ. մայիսի 23-ին՝ Դիարբեքիրում։ Նրա գիտական աշխատությունները հիմնված են սեփական ուսումնասիրությունների, ակտիվ պեղումների, անխոնջ ջանքերի արդյունքների վրա։ Նա գրասենյակային գիտնական չէր, ճամփորդում էր երկրից երկիր, քաղաքից քաղաք, բնակավայրից բնակավայր, եղել է Էջմիածնում, Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Սպահանում, Փոքր Ասիայի, Միջագետքի, Կիլիկիայի մի շարք վայրերում, հավաքել, ուսումնասիրել է հայկական դրամներ, դրամագիտական նյութեր, այլ հնություններ, գծագրել տեղանքներ, հետաքրքրություն ներկայացնող շինություններ, որոնք ուսումնասիրության պահանջված աղբյուր են նաեւ այլ գիտնականների տարատեսակ աշխատությունների համար։ Այսպես, Սուրեն Շտիկյանի՝ Ղեւոնդ Ալիշանի հրապարակած նորահայտ նամակներից պարզվում է, որ Ալիշանը՝ տեղյակ լինելով Կղեմեսի՝ 1875 թ. աշնանը Կիլիկյան Հայաստանի պատմական Տարսոն քաղաք այցելության մասին, մատիտանկարել է նրանից հյուսիս ընկած Չանտըր Կալեսի (եվրոպական արտասանությամբ՝ Պապեռոն կամ Պապառոն) բերդը,  գծագրերը բերել Վիեննա, ուստի խնդրում է բերդի նկարը հասցնել իրեն, ինչը հետագայում տեղ է գտնում նրա աշխատություններից մեկում։

Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ‚ դրամագետ‚ արձակագիր‚ թարգմանիչ Կղեմես Սիպիլյանի ամենաարժեքավոր աշխատությունը՝ «Դասավորություն Ռուբինյան դրամոց», լույս է տեսել Վիեննայում‚ 1892 թ.։ Գիտնականն առաջին անգամ մշակել, դասակարգել, ժամանակագրել է 3 հազար  կիլիկյան դրամ։ Սիպիլյանի մահից հետո որոշ լրացումներով այն հրատարակեց Գրիգորիս Վ. Գալամքյարյանը, ինչը հիմք դարձավ Կիլիկիայի հայկական դրամների հետագա ուսումնասիրությունների համար։ Հայկական դրամագիտության հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ դրա հիման վրա հետագայում Ա. Ա. Դամալով-Չուրաեւը Պետերբուրգում 1923 թ. ռուսերենով հրատարակեց իր՝ «Ռուբենյան դրամների դասավորությունը» գիրքը։

Կիլիկյան դրամները հայերեն գրություններով են՝ հայկական, եվրոպական, արեւելյան տարրերի ուրույն պատկերագրությամբ։ Հայկական դրամների թողարկումն ընդհատվեց 1375 թ., երբ եգիպտական մամլյուկները նվաճեցին Կիլիկյան Հայաստանը։ Հայկական դրամների նոր կյանքն սկսվեց Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ կարճ ժամանակով, անվանվեց «Հայկական ռուբլի», իսկ 1993 թ. նոյեմբերի 22-ին անկախ Հայաստանում վերջնականապես շրջանառության մեջ մտավ ազգային արժույթը, ու եթե խոր անցյալում թողարկվում եւ  արժեքավորվում էին մետաղադրամները՝ պղնձե, արծաթե, ոսկե, ներկայում կարեւորվում են թղթադրամները…

Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են»

Կհանդարտեցնի՞ «Վիագրան» ռուս-ուկրաինական պատերազմը

Կհանդարտեցնի՞ «Վիագրան» ռուս-ուկրաինական պատերազմը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist