Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Մարտի 2, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
119
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Երբ մարդը նախապես իր համար ինչ-որ վճիռ է կայացնում, պնդելով, թե դա լավագույնն է կամ միակը, ապա դրանով փակվում է հիմնախնդրի ստեղծագործական լուծման ճանապարհը: Կարող է պարզվել, որ լավագույն եղանակն ակնհայտ է, սակայն կանխակալ վերաբերմունքի պատճառով մարդը կա՛մ չի կարողանում տեսնել, կա՛մ, ինչն ավելի վատ է, դիտավորյալ անտեսում է ստեղծագործական այլընտրանքները» (Ջերարդ Նիրենբերգ):

* «Ինքն իրեն լրջորեն վերաբերվելը դեռ ոչ մեկի համար օգտակար չի եղել: Իմ տեսակետը հետեւյալն է՝ լրջորեն վերաբերվեք աշխատանքին եւ ոչ այդքան լրջորեն ինքներդ ձեզ: Սա լավ խորհուրդ է հրաշալի հանգստի եւ հաճելի հիշողությունների համար» (Դոնալդ Թրամպ):

* «Անկախ այն բանից, թե որ բնագավառում է գործում առաջնորդը, նա բախվելու է հիմնախնդիրների, որոնք անխուսափելի են հետեւյալ երեք պատճառով: Առաջին՝ մենք ապրում ենք մի աշխարհում, որին հատուկ են հարատեւ աճող բարդությունը եւ բազմազանությունը: Երկրորդ՝ մենք փոխհարաբերության մեջ ենք ամենատարբեր մարդկանց հետ: Երրորդ՝ մենք ի վիճակի չենք կառավարելու բոլոր այն իրավիճակները, որոնցում մեզ հարկ է լինում գործել» (Ջոն Մաքսվել):

* «Թեյլորը բնութագրում էր կառավարումը հետեւյալ բառերով՝ «պլանավորիր-արա-տես»: Ի՞նչ է նշանակում «տես»: Հասկանալու համար Թեյլորի միտքը՝ ձեւափոխենք նրա բանաձեւը հետեւյալ կերպ. «պլանավորիր-կատարիր-ստուգիր-ներազդիր»: Սա այն է, ինչը մենք անվանում ենք «կառավարման շրջան»: Կառավարումը հարկավոր է կազմակերպել միջոցառումների վեց համալիրի ձեւով. 1. Նպատակների եւ խնդիրների ճշտում: 2. Նպատակների իրականացման եղանակների ճշտում: 3. Կադրերի ուսուցում եւ պատրաստում: 4. Աշխատանքների կատարում: 5. Կատարման արդյունքների ստուգում: 6. Կառավարչական համապատասխան ներազդեցության իրականացում» (Քաորու Իշիկավա):

* «Երեւակայականի անհագ տենդագին հետապնդումն արժեզրկում է առկա իրո­ղությունը եւ հարկադրում անտեսել այն. հենց որ ձեռք է բեր­վում մոտակա նպատակը եւ նախկինում միայն ցանկալին ու հավանականը դառնում են կայացած փաստ, իսկույն նորա­նոր հնարավորու­թյունների անզուսպ կիրքը մղում է մարդուն ա­վելի ու ավելի առաջ» (Էմիլ Դյուրկհեյմ): 

* «Ոչ մի դեպքում հիմք մի տվեք ձեր ենթակային իրեն զգալու լոկ որպես «մեքենա», որից պահանջվում է առավելագույն հատույց: Ցույց տվեք նրան, որ ձեզ հավասարապես հետաքրքրում են ինչպես իր արտադրական հաջողությունները, այնպես էլ անհատական բարգավաճումը, իր ապագան, ընտանեկան կյանքը, հետաքրքրությունները եւ պահանջմունքները: Առանց ենթակայի հանդեպ նման հոգատարության դժվար է նրանից ակնկալել առավելագույն ջանքեր հանուն ձեր սեփական գործարար նպատակների իրականացման» (Հանս Ալթման):

* «Ապահովագոյն է, որ նոյնիսկ ամենաթեթեւ հարցերու մէջ՝ որոշումներդ ըլլան ծանրակշիռ. վա˜յ քեզի սակայն՝ որ միակ ծանրակշիռ հարցի մը մէջ ամենաթեթեւ որոշում կայացնելու չափ ըլլաս թեթեւամիտ» (Նարպէյ Քարաճեան):

* «Երբ ինձ մոտ է գալիս իմ աշխատակիցներից մեկը եւ մի նոր գաղափար առա­ջարկում, ապա ես խնդրում եմ դա շա­րա­դրել գրավոր: Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ գաղա­փար վզիս փաթաթեն՝ օգտվելով միայն հաճելի ձայնից կամ պատկա­ռելի տես­քից: Պարզապես նման բան չպետք է թույլ տաս…. Խոսակցության ըն­թաց­քում, հա­ճախ նույ­նիսկ ինքդ քեզ հա­շիվ չտալով, կարող է ամեն տեսակի խառնա­փնթոր ու ան­հե­թեթ գաղափարներ արտահայտես: Իսկ երբ մտքերդ շարա­դրում ես թղթի վրա, արդեն հար­կադրված ես լինում խո­րա­նալու մանրամասների մեջ: Ընդ ո­րում, այս պա­րագայում ար­դեն ավելի դժվար է ինքդ քեզ կամ մեկ ուրիշին մոլո­րեց­նե­լը» (Լի Յակոկկա):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախի նվիրյալ զավակն ու կենսագիրը

Արցախի նվիրյալ զավակն ու կենսագիրը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist