Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երբ կյանքը թատրոն է, իսկ թատրոնը՝ արվեստ…

Մարտի 8, 2023
Այլք
Երբ կյանքը թատրոն է, իսկ թատրոնը՝ արվեստ…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
315
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թատրոնը, թերեւս, ամենաժողովրդական արվեստն է, ազդեցիկն ու պահանջվածը, խաղ կյանքի մասին, որին ականատես մասնակիցը՝ հանդիսատեսը, առանց որեւէ չարչարանքի ըմբոշխնում է մարդկային հույզերի ողջ փունջը՝ գեղեցիկ փաթեթավորմամբ… Կրթելու ու դաստիարակելու, ասելիքը տեղ հասցնելու լավագույն ձեւը ներաշխարհը իր ողջ ներկապնակով արտահայտելն է, բացահայտելը՝ մերձեցնելով նրան վեհագույնին՝ խոսքին…

«Թատրոն խաղալը» թվում է՝ բարդ չէ, մանավանդ հայտնի արտահայտությունը՝ «կյանքը թատրոն է», կարծես, բացում է կյանքի ու թատրոնի հարաբերության փակագծերը. մարդն ամեն ժամանակ խաղում է՝ անգամ առանց խաղալու մտադրության. այդպես է ստացվում. նա, իրենից անկախ, տարբեր կերպեր է ընդունում տարբեր իրադրություններում, տարբեր մարդկանց հետ շփումներում, անգամ ձայնի սովորական երանգն է փոխվում, միմիկան, շարժումները… Դերասանությունը պաշտպանական ֆունկցիայի պես մի բան է, որով օժտված է ոչ միայն մարդը, ու եթե ուշադիր լինենք կամ հարցը դիտարկենք այդ տեսանկյունից, կարձանագրենք, որ կենդանիներն էլ զերծ չեն նման շնորհից, էլ չասած, որ նրանք էլ բեմ բարձրանալու ձիրք ունեն, ու թեեւ դերասանությունը կամ «թատրոն խաղալը» թվում է հանրամատչելի, բոլորովին այլ է այն բեմի վրա, որտեղ քչերին է վիճակված բարձունքներ գրավել, քանզի խնդիրը այս դեպքում հազվագյուտ տաղանդն է ու պրոֆեսիոնալիզմը, սեփական համոզմունքներից, անձից դուրս գրական կերպար կերտելը…

Հայկական թատրոնի սկզբնավորումը կապվում է Ք. ա. 1-ին հազարամյակում Գիսանե եւ Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսական ներկայացումների հետ, իսկ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին, ընդ որում՝ նաեւ օտար աղբյուրներից, տեղեկանում ենք սկսած Ք. ա. 1-ին դարից։ Հայկական բազմաժանր եւ բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնը աշխարհի ամենահին թատրոններից է՝ հունականի եւ հռոմեականի հետ միասին, որ ունեցել է համապատասխան կառույցներ ու համակարգ։ Այն տարբեր փուլերով հասել է մինչեւ մեր օրերը։ Նրանում էական ներդրում են ունեցել թե՛ մեր արքաները, թե՛ մշակույթի նվիրյալները, թե՛ մեր ժողովուրդը։

Հայկական թատրոնի շրջադարձային փուլերից էր 19-րդ դարում ռուսական մշակույթի հետ շփումը, ինչը նպաստեց նոր ժամանակաշրջանի թատերարվեստի զարգացմանը։ Այդ շրջանի նշանավոր դեմքերից է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, արեւելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից Գեւորգ Չմշկյանը։ Նա ծնվել է 1837 թ. մարտի 7-ին՝ Ռուսական կայսրության Վրացական նահանգի Թիֆլիս քաղաքում, ու հենց այդտեղ էլ 1863-ին Չմշկյանի ղեկավարությամբ ստեղծվում է հայկական թատրոն, սակայն թատրոնի բեռը մի հոգու բան չէ, եւ 1870-ականների վերջերին ստեղծված Թատերական կոմիտեի ղեկավար կազմի (Գաբրիել Սունդուկյան, Գրիգոր Արծրունի, Աբգար Հովհաննիսյան) հանձնարարությամբ Չմշկյանը մեկնում է Պոլիս՝ թատրոնի դերասանական կազմը համալրելու միտումով։ Թիֆլիս են գալիս Պետրոս Ադամյանը, Սիրանույշ եւ Աստղիկ քույրերը, տաղանդավոր  ու շնորհալի այլ վարպետներ, աշխուժացնում թատերական կյանքը, նոր շունչ հաղորդում նրան։ Չմշկյանը ռուսական ռեալիստական թատրոնի հետեւորդ էր եւ կարեւորում էր բարձրարժեք խաղացանկը, ժամանակի հուզող հարցերի արծարծումը, հասարակությանը հնարավորինս արվեստին մերձեցնելու խնդիրը, առաջինն էր արեւելահայ ու արեւմտահայ թատրոնների միջեւ կապեր նախաձեռնողն ու հաստատողը, մանավանդ այդ շրջանում արեւմտահայ թատրոնից ուսանելու շատ բան կար, որտեղ կայացել էին համաշխարհային մեծության դեմքեր։ Գեւորգ Չմշկյանը թատրոնը մայրաքաղաքներից ու խոշոր քաղաքներից տարավ ոչ միայն արեւելահայ գավառներ, այլեւ թատերական արվեստի շնորհիվ նպաստեց Անդրկովկասի ժողովուրդների՝ հատկապես հայ-վրացական, բարեկամական կապերի ամրապնդմանը։ Նրա համագործակցությունը Գաբրիել Սունդուկյանի հետ բեմը հարստացրեց հայկական դրամատիկական գործերով, որոնցում կենցաղային հողի վրա արծարծվում էին բարոյականության, պատվի ու արժանապատվության, ավանդական ընտանիքի պահպանողականության ու անհատի ազատության խնդիրներ, ինչն ամենեւին չէր նշանակում, թե հայ թատրոնը կտրված էր համաշխարհային թատերական անցուդարձից։ Չմշկյանը ռուսերենից, ֆրանսերենից, անգլերենից թարգմանել, բեմադրել է նշանավոր հեղինակների հանրահայտ պիեսներ, խաղացել դրանցում, կերտել հարյուրից ավելի կերպարներ, եղել շատերի առաջին դերակատարը հայ բեմում, ինչպես Շեյլոկը, Օթելլոն (1867) եւ այլն։ Գրել է «Իմ հիշատակարանը», թատերական, հրապարակախոսական հոդվածներ, յոթ պիես, որոնցից են «Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում»։ Նրա աշակերտները դարձել են թատրոնի անվանի գործիչներ։ Գեւորգ Չմշկյանն իր գործունեությամբ ապացուցեց, որ կյանքը այնքան թատրոն չէ, որ բեմից դուրս մղի պրոֆեսիոնալ թատրոնն ու նրա հանդեպ հասարակական պահանջը։

Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Ապագա հայկականը»

«Ապագա հայկականը»

«Զրույցներ բանաստեղծի հետ»

«Զրույցներ բանաստեղծի հետ»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist