«Երեւանյան օրերի խրոնիկա»՝ 1972 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի նկարահանած հայկական կինոնկար։ Արմենը պետարխիվի աշխատակից է։ Նա ձգտում է հնարավորինս օգնել իր կողքի մարդկանց, սակայն չի հանդուրժում անարդարությունն ու մարդկանց ստորաքարշությունը։ Լինելով ըմբոստ՝ նա հաճախ իր վրա է վերցնում իրեն չվերաբերող խնդիրների պատասխանատվությունը։
Ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան, սցենարի հեղինակներ՝ Ֆրունզե Դովլաթյան, Պերճ Զեյթունցյան, օպերատոր՝ Ալբերտ Յավուրյան, կոմպոզիտոր՝ Ավետ Տերտերյան:
Դերերում.
-Արմեն՝ Խորեն Աբրահամյան
-Անահիտ՝ Ջուլիետա Ավագյան
-Ռուբեն՝ Արմեն Այվազյան
-Կարեն՝ Լեոնարդ Սարկիսով
-Սմբատյան՝ Գուրգեն Ջանիբեկյան
-անծանոթ կին՝ Ե. Խուդաբաշյան
-խորթ հայր՝ Ռ. Մարտիրոսյան
Դրվագներում.
Խ. Ասմարով, Ռ. Պ. Բաբայան, Լաուրա Վարդանյան, Նիկոլայ Գեւորգյան, Ավետիք Ջրաղացպանյան, Ռ. Մկրտչյան, Ա. Ռստակյան, Գ. Սիմոնյան, Ա. Սահակյան, Գ. Տրդատյան, Ս. Չրչյան, Մայրանուշ Պարոնիկյան։