Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Ապրիլի 6, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
41
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Գիտցիր դժգոհել դուն քեզմէն մինչեւ անգամ եթէ յաջողութիւնդ կատարեալ է եղած. խորհելով՝ թէ քու յաջողութիւնդ պիտի ըլլար կատարեալ աւելի, աւելի կատարեալ մտածութեան հոգածութիւնը թէ ունենայիր» (Նարպէյ Քարաճեան):

*  «Սեփական կրքերին իշխելը հոգու գերագույն մեծու­թյան հատկությունն է: Նման վեհությունը ինքնին պաշտ­պա­նում է հոգին խորթ ազդեցություններից: Չկա ավելի մեծ իշ­խանություն, քան ինքն իր վրա իշխանությունն է, սեփական կրքերին տիրապետելը, դրանց կամայականությունը հաղթա­հարելը» (Բալթազար Գրասիան):

*  «Դրամի խիստ կարիք ունեցող մարդիկ սովորաբար հեշտությամբ են կառչում ուրիշների մտքերից: Նրանք թերթերին եւ բամբասող հարեւաններին թույլ են տալիս մտածելու իրենց փոխարեն: Կարծիքը ամենաէժան ապրանքն է աշխարհում: Հարցրեք ում կամենաք, եւ նա կնվիրի ձեզ կարծիքների մի ամբողջ փունջ: Սակայն եթե դուք որոշում ընդունելիս պետք է հիմնվեք ուրիշի կարծիքի վրա, ապա ոչ մի բանում չեք առաջադիմի եւ հատկապես կձախողվեք ցանկությունը դրամի վերածելիս» (Նապոլեոն Հիլլ):

*  «Աշխատանքը, միայն ու միայն աշխատանքն է մեր ուսուցիչը եւ ղեկավարը: Նաեւ այս հիմքից է բխում իմ հակակրանքը տիտղոսների հանդեպ: Մարդկանց մեծ մասը դյուրին հաղթահարում է ամեն աշխատանք, բայց հեշտությամբ թույլ է տալիս, որ տիտղոսները հաղթեն իրեն: Վերջիններս զարմանալի ազդեցություն են գործում. չափազանց հաճախ նրանք ծառայում են որպես աշխատանքից խուսափելու յուրատեսակ ցուցանակ: Սա հավասարազոր է գերազանցության կարգախոսի. «Սույնի տերը պարտավոր չէ զբաղվել որեւէ բանով, այլ միայն սեփական վսեմությունը եւ մյուս մարդկանց ոչնչությունը գնահատելով»: Տիտղոսը, ցավոք, բացասաբար է ազդում ոչ միայն տիտղոսակրի, այլեւ շրջապատի մարդկանց վրա: Դժգոհության պատճառն այն է, որ տիտղոս կրողները եւ երեւելի դիրք գրավողները միշտ չէ, որ իրականում շիտակ առաջնորդ են լինում: Ամեն ոք ընդունում է նման առաջնորդին, որը գիտե մտածել ու հրամայել: Իսկ երբ ի հայտ է գալիս այդպիսին, որը նաեւ տիտղոսի տեր է լինում, ապա հարկ է լինում ուրիշներից տեղեկանալ նրա տիտղոսի մասին. ինքը երբեք դա չի ցուցադրում: Գործարար կյանքում տիտղոսներին չափազանց մեծ տեղ տալիս բուն գործն է տուժում» (Հենրի Ֆորդ):

*  «Ինքներդ ձեզ համար հեռու ապագայի առաջխաղացման պատկեր ստեղծեք: Ձեր մտահորիզոնում որքան պարզորոշ ուրվագծվի առողջ, երջանիկ եւ հարուստ ապագայի պատկերը, այնքան արագ կհասնեք դրան, այնքան արագ այն կմոտենա ձեզ: Ձեր մտահղացած լավագույն կյանքի պատկերը որքան հստակ ու տեսանելի գծագրեք, այնքան բարենպաստ ու վճռական կդառնաք այն կյանքի կոչելու գործում: Միանգամից ազատություն կտաք բնությամբ ձեզ տրված ստեղծագործական ունակություններին, ու այնքան շատ մտքեր կծնվեն, որոնք կօգնեն հասնելու ձեր հզոր երազանքին» (Բրայան Թրեյսի):

*  «Լավ վաճառողը գնորդի ցանկությունն իմանալու համար զրույցը սկսում է հարցերի հմտորեն կառուցած համակարգով: Սովորեք հարցեր տալ: Հատկապես դրանք, այլ ոչ թե հաստատական բնույթի նախադասություններն են օգնելու ձեզ կատարելու արդյունավետ գործարքներ եւ հարկադրելու մարդկանց մտածել այնպես, ինչպես դուք…. Բոլոր տեսակի զրույցների կառավարման արվեստում հայտնի է հետեւյալ օրինաչափությունը՝ ով հարցեր է տալիս, նա էլ վարում է զրույցը, նա էլ կառավարում է» (Վիկտոր Շեյնով):

*  «Թող ձեր ենթակաները մշտապես զգան, որ անձամբ ձեզ համար հույժ կարեւոր է բոլոր ձեր ջանքերը գործադրելը՝ հանուն առավելագույն արդյունքի ձեռքբերման: Թող նրանք հասկանան, որ սեփական ներուժի իրացումը մարդու ինքնիրացման բարձրագույն ձեւն է, եւ որ իրենց հոգեւոր աշխարհի համար կարեւոր է զգալը, թե ինչպես իրենց հատկությունները եւ, հետեւաբար, իրենց կյանքը լավագույն գործադրումն է ստանում» (Հանս Ալթման):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist