Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Բլեզ Պասկալ. Բնական անգիտությունից՝ ուսյալ անգիտություն

Ապրիլի 10, 2023
Այլք
Բլեզ Պասկալ. Բնական անգիտությունից՝ ուսյալ անգիտություն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ես հավասարապես նախատում եմ ե՛ւ մարդուն փառա­բա­նելու գործը ստանձնածին, ե՛ւ մարդու մեջ միայն նվաս­տաց­նող կողմերը տեսնողին, ե՛ւ մար­դուն միայն զվարճացնել ցանկացողին. դրվատել կարող եմ միայն ճշմար­տություն տենչացողին:

Ստոիկներն ասում են՝ մտի՛ր քո ներսը, այդտեղ է քո հանգստությունը. բայց սա սխալ է: Մյուսներն ասում են՝ մի՛ խո­րացիր քո մեջ, քեզանից դո՛ւրս փնտրիր քո երջան­կու­թյու­նը՝ զվարճությունների մեջ. սա էլ է սխալ:

Հիվանդությունները վրա կտան, եւ երջանկություն չի լինի ո՛չ մեր ներսում, ո՛չ մե­զանից դուրս. երջանկությունն Աստծո մեջ է՝ ե՛ւ մեզանից դուրս, ե՛ւ մեր ներսում:

Մարդու բնույթը կարելի է դիտարկել երկու կողմից՝ իր նպա­տակի առնչությամբ, եւ այդժամ նա մեծ է ու անհամե­մա­տե­լի, կամ էլ, ինչպես որ մեծամասնությունն է դիտում եւ դա­տում, որպես կաներ ձիու կամ շան ցեղատեսակի մասին, այ­սինքն՝ արա­գավա՞զ է արդյոք, ի՞նչ վարքի տեր է, եւ այդժամ մարդը մեզ կթվա նողկալի եւ ողոր­մելի:

Այդպիսին են այն եր­կու ուղիները, որոնք տանում են դեպի միանգամայն տարբեր եզ­րակացություններ ու առիթ դառնում փիլիսոփաների միջեւ այդքան թեժ վեճե­րի: Չէ՞ որ մեկը հերքում է մյուսի կանխա­դրույ­թը. մեկն ասում է, թե մարդը ծնված չէ վեհ կոչման համար, քանի որ նրա արածները հակասում են դրան, մյուսն ասում է, թե մարդը շեղվում է իր նպատակից, քանի որ նման ցած­րա­կարգ բաներ է անում….

Ես գիտակցում եմ, որ կարող էի եւ բնավ չլինել, քանզի իմ «Ես»-ը ամփոփված է իմ մտքի մեջ, հետեւաբար, ես, որ մտածում եմ, գոյություն չէի ունենա, եթե մորս սպանեին մին­չեւ ես հոգի կառնեի, եւ ուրեմն ես ոչ անհրաժեշտ էակ եմ: Ասել է թե՝ ես ո՛չ հավերժական եմ, ո՛չ անծայրածիր, բայց ես հստակորեն տեսնում եմ, որ բնության մեջ կա անհրաժեշտ, հավերժական եւ անծայրածիր Էակ….

Մարդն ընդամենը ամենից թույլ մի եղեգ է բնության մեջ, բայց սա մտածող եղեգ է….

Ոչ թե իմ զբաղեցրած տա­րածությամբ պետք է ենթադրեմ իմ արժանապատվությունը, այլ իմ մտքի ուղղվածությամբ: Ես հարուստ չեմ դառնալու տարածու­թյուն­ներ տիրելով: Տարածության առումով տիե­զերքն ինձ գրկում է եւ կլանում՝ որպես մի կե­տի, իսկ մտքի ա­ռումով ես եմ Տիե­զեր­քը գրավում….

Արդ, մեր ամբողջ ար­ժա­նապատվությունն ամ­փոփված է մեր մտքի մեջ: Ահա թե ին­չով պետք է մենք առաջ գնանք, այլ ոչ թե տարածությամբ եւ տեւողությամբ, որոնք մենք ի վիճակի չենք լցնելու: Դե, ուրեմն, ջանանք լավ մտա­ծել. սա՛ է բարոյականության սկզբունքը…. 

Ակնհայտ է, որ մարդը ստեղծված է մտածելու համար. դրանում է նրա ամբողջ ար­ժանիքը, նրա ամբողջ վաստակը եւ նրա ամբողջ պարտականությունը՝ մտածելու ինչպես հարկն է, իսկ մտքի կարգն է՝ սկսել քեզանից, քո Արարչից եւ քո կոչու­մից:

Իսկ ինչի՞ մասին է մտածում բարձրաշխարհիկ հասա­րակությունը: Ասվածի մասին չի մտա­ծում երբեք. նա մտորում է պարերի, երաժշտության, երգեցողության, բանաստեղծու­թյունների, խաղերի մասին եւ այլն, թե ինչպես կռիվ սարքի, ինչպես թագավոր դառնա, ընդ որում՝ բնավ չխորհելով, թե ի՞նչ է նշանակում թագավոր լինել, եւ ի՞նչ է նշա­նակում լինել մարդ….

Վշտի իշխանության առջեւ խոնարհվելն ա­մոթալի չէ մարդու համար, բայց ամոթալի է հաճույքների իշ­խանության առջեւ խոնարհվելը: Եվ պատճառն այն չէ, որ վիշտն ինքն է գալիս մեզ մոտ, իսկ հաճույքն ինքներս ենք փնտրում. ո՛չ, վիշտ էլ հնարավոր է փնտրել եւ տրվել վշտին՝ առանց դույզն-ինչ իրեն նսեմացնելու:

Այդու­հան­դերձ, ինչի՞ց է, որ վշտին տրվելիս բանականությունը պահպանում է արժանապատ­վու­թյունը, բայց խայտառակ է լինում հաճույքներին տրվելիս: Իսկ պատճառն այն է, որ վիշտը չի փորձում մեզ հրապուրել, չի ենթարկում գայթակղության, մենք ինքներս ենք նրա առջեւ խոնարհվում, ինքներս ենք ընդունում նրա իշխանությունը, իսկ սա նշանակում է, որ շարունակում ենք մնալ դրության տերը, իսկ եթե ենթարկվում ենք, ապա միայն ինքներս մեզ: Մինչդեռ հաճույքներին տրվելիս՝ մենք դառնում ենք դրանց ստրուկը: Ինքն իրեն տիրապետելու ունակությունը միշտ վե­հացնում է մարդուն, ստրկությունը՝ նրան միշտ նսեմացնում է….

Շահամոլությունը հիմք եւ նյութ է տվել համակեցության գերազանց կանոններին, բարոյականությանը, արդարու­թյա­նը, բայց այդպես էլ շարունակում է մնալ մար­դու եղկելի հիմ­քը. շահամոլությունը քողարկված է, բայց չի ոչնչացված….

Մարդկանց դատողություններն այնքան են խեղա­թյուր­ված, որ չկա մեկը, որն իրեն ավելի բարձր չդասի աշխարհում եղած բոլոր մարդկանցից, իսկ իր բարօրությու­նը, իր երջան­կու­թյան եւ կյանքի ամեն մի րոպեն ավելի բարձր չգնահատի մնացած մահկանացուների բարօրությունից, երջանկությու­նից եւ կյանքից….

Մենք այնքան բարձր կարծիք ունենք մարդու հոգու մա­սին, որ չենք կարող չտառապել նրանից արհամարհված լի­նելիս եւ չենք կարող չձգտել նրա հարգանքին ար­ժանա­նա­լու. մարդկանց ամբողջ երջանկությունը դրա մեջ է: Թեպետ, մի կողմից, այդ սուտ փառքին (fausse gloire) մարդկանց ձգտելը նրանց փոքրոգության (bassesse) բնու­թագիծն է, նրանց թշվառությունը, բայց, մյուս կողմից, դա նրանց արժա­նիք­նե­րից մեկն է:

Հիրավի, ինչին էլ որ մարդը տիրի երկրի վրա, որ­քան էլ առողջ լինի եւ հարմարավետություն վայելի, նա իրեն դժբախտ է զգում, քանի դեռ մարդկանց մեջ հար­գանք չի վա­յելում: Նա այնքան է հարգում մարդու բանակա­նությունը, որ հնարավոր բոլոր արտոնություններով հանդերձ, գոհ չի մնում, քանի դեռ շահեկան տեղ չի գրա­վում մարդկանց մտքերում:

Դա ամենագեղեցիկ տեղն է աշխարհում, ոչինչ չի կարող նրան շեղել այդ ցանկությունից. դա մարդկային հոգու անեղ­ծանելի հատկությունն է: Նույնիսկ մարդկային ցեղն արհա­մարհողները, կենդանիների հետ նույնացնողներն են ցանկանում, որ մարդիկ հիանան իրենցով եւ հավատան ի­րենց: Այդ­կերպ՝ նրանք հակա­սում են իրենք իրենց, իրենց սեփական հայացքներին. նրանց իսկ բնությունը, որ ամեն ինչ հաղթա­հարում է, համոզում է նրանց մարդու վեհության մեջ ավելի ուժգնո­րեն, քան բանականությունը՝ փոքրոգության մեջ….

Սնափառությունը (vanitռ) այնքան է արմատա­վորվել մարդու սրտի մեջ, որ ե՛ւ համհարզը, ե՛ւ խոհարարը, ե՛ւ բեռնա­կիրը պարծենում են եւ ուզում են իրենց երկրպա­գուներն ու­նե­նալ: Եվ նույնիսկ փիլիսոփաներն են դա ուզում:

Սնափառության դեմ գրողներն իսկ ուզում են վայելել լավ գրողի փառք, սրանց կարդացողներն էլ իրենց գովաբանում են կարդացածի համար. եւ հենց ես, որ գրում եմ դրա մասին, կարող եմ ու­նե­նալ նման ցանկություն, կամ, հնարավոր է, իմ գրածը կարդա­ցողները:

Մենք այնքան հավակնոտ ենք, որ կցանկանայինք հայտնի լինել ամբողջ աշխար­հին եւ նույնիսկ մեզանից հետո եկող մարդկանց: Մենք այնքան սնափառ ենք, որ մեր շրջա­պատի հարգանքը մեզ գոհացնում եւ ուրախացնում է:

Հետա­քրքրասիրությունն էլ նույն սնափառությունն է: Ամենից հա­ճախ մենք ուզում ենք իմանալ, միայն դրա մասին խոսելու համար: Մենք չէինք ճանապարհորդի ծո­վով միայն այն տեսնելու հաճույքի համար՝ առանց հույս ունենալու երբեւէ որեւէ մեկի հետ դրա մասին խոսելու….

Մարդուն չափից դուրս շատ մատնանշելը նրա եւ կեն­դանիների նմանության մասին վտանգավոր է՝ առանց ցույց տալու նրա մեծությունը (grandeur): Վտանգավոր է նաեւ չա­փից դուրս հաճախակի մարդու ուշադրությունը սեւեռել իր մե­ծության վրա՝ առանց հիշեցնելու իր փոքրոգության մասին:

Առավել վտանգավորն է նրան անտեղյակ թողնել թե՛ մեկի, թե՛ մյուսի առումով: Ընդհակառակը, բավական օգտակար կլինի եր­կուսն էլ նրան մատուցել:

Հարկ չկա, որ մարդը մտածի, թե  ինքը կենդանուն հա­վասար է, ոչ էլ կարծի, թե հրեշտակին է հավասար, եւ չպետք է թույլ տա, որ նա տեղյակ չլինի դրանցից. մարդը պետք է միաժամանակ իմանա թե՛ մեկը, թե՛ մյուսը…. 

Անհավասարությունն անխուսափելի է, դա ակնհայտ է, բայց բավական է դա ընդունենք, եւ ահա լայնորեն բացված են դռները ոչ միայն ուժեղ իշխանության, այլեւ անխորտակելի բռնապետության առջեւ: Մարդկային բանականությանը պետք է տրամադրել թեկուզ ոչ շատ ազատություն, բայց դա բաց է անում դուռը ամենազազրելի սանձարձակության առ­ջեւ….

Մարդիկ առօրյա կյանքում ճիշտ են դատում ամենա­տար­բեր բաների մասին, քանի որ գտնվում են բնական ան­գի­տու­թյան (ignorance naturelle) վիճակում, որն էլ հենց մեր իսկական վիճակն է: Մինչդեռ գիտություններին բնորոշ են եր­կու, միմյանց շոշա­փող, ծայրահեղություններ. առաջինը նույն բնական անգի­տու­­թյունն է, որում բոլոր մարդիկ լինում են լույս աշխարհ գա­լիս, մյուսին հասնում են մեծ հոգիները, որոնք անցնելով մարդկանց հասուն բոլոր գիտելիքների միջով, համոզվում են, թե ոչինչ չգիտեն՝ այդկերպ վերադառնալով այն անգի­տու­թյանը, որից սկսել են: Բայց սա ուսյալ (igno­ran­ce savante), իմաստավորված անգի­տություն է:

Իսկ ահա բնա­կան անգիտության վիճակից դուրս եկած եւ իմաստալից ան­գիտությանը չհասած մարդիկ բա­վարարվում են մակերե­սա­յին իմացության փշրանքով եւ մատուցում են իրենց որպես գի­տակների (font les entendus): Սրանք են խառնում աշխարհը եւ ամեն ինչի մասին մյուսներից ավելի վատ են դատում….      

Մենք երբեք չենք սահմանափակվում ներկայով: Ցան­կանում ենք, որ ապագան փութով գա, ափսոսում ենք, որ ա­պագան, կարծեք, դանդաղ է շարժվում դեպի մեզ: Կամ էլ՝ անցյալն ենք հիշում, ուզում ենք պահել անցյալը, իսկ նա ա­րագորեն փախչում է մեզանից:

Այնքան անխելամիտ ենք մենք, որ թափառում ենք մեզ չպատկանող ժամանակներում՝ չմտածելով մեզ տրված ժա­մանակի մասին: Մենք մտքով զուր տեղափոխվում ենք այլեւս գոյություն չունեցող ժամանակներ, եւ առանց խորհրդածելու բաց ենք թողնում ներկան: Հենց վեր­ջինս է, որ մեզ երբեք դուր չի գալիս:

Ջանում ենք չտեսնել ներ­կան, երբ նա մեզ վիշտ է բերում, իսկ եթե ներկան մեզ գոհու­թյուն է պատճառում, ափ­սոսանքով ենք նայում, թե ինչպես է նա փախչում մեզանից….

Թող ամեն մեկն ուսումնասիրի իր միտքը. կպարզվի, որ այն միշտ զբաղված է կա՛մ անցյալով, կա՛մ ապագայով: Ներկայի մասին մենք գրեթե չենք մտա­ծում, իսկ եթե մտա­ծում էլ ենք, ապա միայն այն մասին, թե ինչպես ներկայի միջոցով հասնենք ապագային: Ներկան եր­բեք չի լինում մեր նպատակը. անցյալը եւ ներկան մեր միջոցներն են, իսկ նպա­տակը ապագան է….

Ահավասիկ, մենք եր­բեք չենք ապրում, այլ հուսադրվում ենք ապրելու: Իսկ քանի որ  միշտ երջանկության հույս ենք ունենում, ապա, անտարա­կույս, երբեք չենք հասնում երջան­կության, քանի դեռ ձգտում ենք մի այլ երանության, թողած մեր ներկայիս կյանքը….

Երախտապարտ լինենք նրան, ով խոսում է մեր թերու­թյունների մասին, քանզի նա մեզ սովորեցնում է խոնարհ լի­նել եւ մեր աչքերն է բացում այն բանի վրա, ինչի համար մեզ մարդիկ վերաբերվում են քամահրանքով: Վերջինիցս դա, ի­հարկե, չի փրկի, վասնզի չափազանց շատ են մեր թերու­թյուն­նե­րը, բայց գոնե մեզ կնախապատրաստի ուղղվելու եւ դրան­ցից գեթ մի քանիսը վերացնելու գործին….    

Հատված Բլեզ Պասկալի «Մտքեր» գրքից        

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist