«Քաոս»՝ 1973 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ, որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին Բաքվում։ Հարուստ նավթարդյունաբերող Մարկոս աղա Ալիմյանն իր ունեցվածքը կտակում է ավագ որդուն՝ Սմբատին, ով սովորելու մեկնելուց հետո չէր վերադարձել հայրական տուն՝ հորը մեղադրելով մարդկանց թալանելու միջոցով հարստություն դիզելու մեջ։ Սակայն հարստությանը տիրանալուց հետո Սմբատն ինքն է դավաճանում իր հայացքներին։ Մարկոս աղա Ալիմյանի միջնեկ որդին՝ Միքայելը, ում հայրը չէր ուղարկել սովորելու և ով վարում էր անկանոն ու շվայտ կյանք, ընդհակառակը, կարողանում է փոխել իր կյանքը։
Դերերում.
-Սմբատ Ալիմյան՝ Սոս Սարգսյան
-Միքայել Ալիմյան՝ Կարեն Ջանգիրյան
-Մարութխանյան՝ Բաբկեն Ներսիսյան
-Սրապիոն Գասպարիչ՝ Գեղամ Հարությունյան
-Շուշանիկ՝ Ալլա Թումանյան
-Զարդարյան՝ Վաղինակ Մարգունի
-Անտոնինա՝ Իռեն Ազեր
-երեխաներ՝ Ալյոշա՝ Շ. Շահիրյան, Մուսյա՝ Նաիրա Շահիրյան
-Պապաշա՝ Ազատ Շերենց
-Քյազիմ բեկ՝ Հասան Մամեդով
-Նիասամիձե՝ Գիվի Թոխաձե
-Գրիշա՝ Կարեն Ջանիբեկյան
-Մոսիկո՝ Կիմ Երիցյան
-Մելքոն՝ Լեոնարդ Սարկիսով
-Բրյանցև՝ Իգոր Նագավկին
-Ոսկեհատ՝ Հայկուհի Գարագաշ
-Ղալումյան՝ Վահրամ Եղշատյան
-Սուլյան՝ Երվանդ Մանարյան
-Անուշ՝ Լաուրա Վարդանյան
-Մարթա՝ Ա. Պապայան
-Արշակ՝ Գրիգոր Օրդոյան