Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Ապրիլի 18, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
62
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Եթե առաջնորդը երբեք դուրս չի գալիս հարմարավետության իր գոտուց այլ կարծիքներ լսելու համար, ապա նա ճահճանում է: Եթե նա իր համոզմունքները փորձության չի դնում, ապա ինչպե՞ս է իմանում, որ ինքը ճիշտ է: Ունկնդրելու անկարողությունը ամբարտավանության ձեւ է: Դա նշանակում է, որ դուք կա՛մ մտածում եք, թե ամեն ինչ գիտեք, կա՛մ էլ պարզապես ձեզ համար ամեն ինչ միեւնույն է» (Լի Յակոկկա):

* «Ամեն մի շիտակ հաղորդակցմանը նախորդում է շիտակ վստահությունը: Ունկնդիրների վստահությունն առաջացնելու երկու եղանակ կա: Նախ՝ դուք ինքներդ պետք է հավատաք այն բանին, ինչի մասին խոսում եք: Միանգամայն սովորական մարդիկ դառնում են արտակարգ արդյունավետության հաղորդակցվողներ, եթե ոչ թե պարզապես խոսում են ամբողջ համոզվածությամբ, այլեւ բորբոքուն հավատով: Երկրորդ՝ կյանքում մարմնավորեք այն, ինչի մասին խոսում եք: Ոչինչ ավելի մեծ վստահություն չի առաջացնում, քան արարքներում արտահայտված համոզվածությունը» (Ջոն Մաքսվել):

* «Զգա՛ միշտ մտքով, սակայն մի՛ խորհիր երբեք սրտով» (Նարպէյ Քարաճեան):

* «Մինչեւ հիմա արտադրողների մեջ ընդունված տեսակետ կա, թե իրենք իբր շնորհ են անում սպառողներին՝ իրենց ապրանքները նրանց վաճառելիս: Անվանենք այս սկզբունքը «շուկա արտադրանքի համար»: Մինչդեռ ես առաջարկում եմ «արտադրանք շուկայի համար» համակարգը, ըստ որի հիմնական ուշադրությունը հարկավոր է հատկացնել սպառողների պահանջներին: Գործնական առումով՝ ես առաջարկում եմ արտադրողներին իրենց արտադրանքի մշակման, արտադրության եւ իրացման ընթացքում ուսումնասիրել եւ հաշվի առնել սպառողների կարծիքն ու պահանջները: Արտադրանքի նոր տեսակ մշակելիս՝ արտադրողը պարտավոր է կանխատեսել սպառողների պահանջները եւ պահանջմունքները: Ինչպես ասվում է՝ «սպառողն է մեր տերն ու տիրակալը»: Արտադրանքի ընտրության իրավունքը պատկանում է սպառողին» (Քաորու Իշիկավա):

* «Լավ պլանավորված, մաքուր եւ հավաք գրասենյակային տարածքները մշտապես նպաստավոր են լավագույն աշխատանքի եւ բարձր արտադրողականության համար: Մաքրության եւ կարգավորվածության համար ծախսերը ժամանակի ընթացքում իրենց բազմապատիկ արդարացնում են, նույնիսկ եթե այդ արդյունքը հնարավոր չէ արտահայտել որոշակի գումարի ձեւով» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):

* «Հուզական ինտելեկտը մեր ունակությունն է վերահսկելու սեփական հույզերը: Մեզ բոլորիս առիթ է եղել հունից դուրս գալու: Բայց ինքն իրեն վերահսկելու անկարողությունը հուզական ինտելեկտի ցածր մակարդակի բացահայտ նշան է: Հուզական բարձր ինտելեկտի տերը զգում է զայրույթ, բայց չի անում կամ ասում ոչ խելամիտ ինչ-որ բան: Իսկ ինքն իրեն չզսպողը ցուցադրում է հուզական ցածր ինտելեկտ, մշտապես բողոքում է կամ խրված է մշտական ընկճվածության մեջ: Հուզական բարձր ինտելեկտի օրինակներ են այն իրավիճակները, երբ մարդը մի կողմ է քաշվում՝ հարվածելու փոխարեն, լսում է՝ վիճելու փոխարեն, փորձում է հասկանալ ուրիշի տեսակետը՝ սեփականը պնդելու փոխարեն, կատարում է վիթխարածավալ աշխատանք՝ առանց գովեստի ակնկալիքի» (Ռոբերտ Կիյոսակի):

* «Որեւէ մեկի հետ զրուցելիս երբեք մի սկսեք խոսակցությունն այն հարցերի քննարկմամբ, որոնցում դուք տարաձայնություններ ունեք: Սկզբից իսկ շեշտեք եւ շարունակեք շեշտել խնդրի այն եզրերը, որոնց առումով դուք համակարծիք եք: Ամբողջ ընթացքում հիմնավորեք (եթե միայն հնարավոր է), որ դուք երկուստեք հավասարապես ձգտում եք նույն նպատակին, եւ ձեր միջեւ տարբերություններն առնչվում են միայն մոտեցման մեթոդին, բայց ոչ խնդրի էությանը: Հասեք այն բանին, որ ձեր զրուցակիցը հենց սկզբից ասի «այո՛, այո՛»: Ջանացեք նրան հնարավորություն չտալ «ոչ» ասելու» (Դեյլ Քառնեգի):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist