Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Ապրիլի 26, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
46
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Եթե դուք գործարարություն եք ղեկավարում, ապա պարտավոր եք հասարակության բոլոր անդամներին դիտարկել որպես ձեր սպառողներ, իսկ ձեր կազմակերպությունը՝ որպես նրանց բարօրության համար գոյություն ունեցող: Մենք ապրանք ենք արտադրում, առաջարկում հասարակությանը եւ հարստացնում մարդկանց կյանքը, նպաստելով այդկերպ հասարակության եւ մշակույթի առաջընթացին: Միաժամանակ, մեզ են առաջարկվում այլոց պատրաստած ապրանքները, որոնք, իրենց հերթին, հարստացնում են մեր կյանքը: Երկուստեք բավարարվածության զգացումը, որ բխում է ծառայությունների փոխանակումից, նախահիմքն է առողջ հասարակության» (Քոնոսքե Մացուսիտա):  

* «Սակավ պաշարների համար մրցակցության անհրաժեշտությունը արտակարգ կարեւորության խթանող գործոն է: Իր զուգընկերոջ հանդեպ անտարբեր սիրեկանը մրցակցի հայտնվելու պարագայում հաճախ սկսում է իսկական կիրք զգալ…. Առեւտրականներին սովորեցնում են նման մի խաղ խաղալ անվճռական գնորդների հետ: Դիցուք, անշարժ գույքի վաճառքի գործակալը փորձում է տունը վաճառել հնարավոր գնորդին, որը սակայն սպասողական դիրք է գրավել: Գործակալը կարող է զանգահարել այդ մարդուն եւ հաղորդել նրան մեկ այլ հնարավոր գնորդի մասին, որն արդեն դիտել է տունը եւ խոստացել է վերադառնալ հաջորդ օրը՝ պայմանների մասին խոսելու» (Ռոբերտ Չալդինի):

* «Միշտ էլ գայթակղություն է լինում ինչ-որ սարքավորում ձեռք բերելու ավելի էժան, սակայն մինչ այդպես վարվելը հարկավոր է պատասխանել հետեւյալ հարցերին: Արդյոք խնդիրներ չեն ծագելու տվյալ սարքավորման շահագործման ընթացքում: Արդյոք լուրջ կորուստներ չենք ունենա ավելի ցածրորակ հումքի պատճառով արտադրության ընթացքի հնարավոր ձախողումից: Եթե ավելի ցածր գնով ձեռք ենք բերում տարատեսակ նյութեր մեծ քանակությամբ, փոխանակ ավելի փոքրաքանակ, բայց նույնանուն տեսականու, ապա չե՞ն ավելանալու արդյոք արտադրական պահուստների ծավալները՝ ոչ ստանդարտ հումք օգտագործելու պատճառով: Կարեւոր պահեստամասի բացակայությունը չի՞ հանգեցնի արդյոք թանկ արժեցող պարապուրդի: Միշտ չէ, որ էժան գնումն ապահովում է խնայողություն ավելի մեծ ծավալի տեսակետից» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):

* «Պետական գործչին վայել է, որ ուրիշներին նույնպես տեղ տա կառավարմանը մասնակցելու գործում, սիրալիր ու բարեհաճորեն նրանց հրավիրելով…., ջոկելով հուսալի եւ արժանավոր մարդկանց, նրանցից յուրաքանչյուրին հանձնարարություն տա ամեն մեկի ընդունակությանը համապատասխան…. Թվում է, թե իշխանությունը բաժանված է շատերի միջեւ, եւ դա թեթեւացնում է նախանձի բեռը, մինչդեռ գործերն ավելի լավ են ընթանում: Ինչպես ձեռքերը մատների բաժանելով՝ բնավ չեն թուլացել, այլ, ընդհակառակը, դա նրանց դարձրել է ավելի ճարպիկ եւ օգտագործման համար ավելի պիտանի, այդպես էլ այն կառավարիչը, որ պետական գործերին մասնակից է դարձնում ուրիշներին եւս, ջանքերի համատեղմամբ ավելի մեծ հաջողության է հասնում» (Պլուտարքոս):

* «Առեւտուր անելու շնորհք» ասվածի ուղնուծուծը ձեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններն անկանխակալ, օգտապաշտորեն տեսնելու ունակությունն է» (Փոլ Հոքեն):

* «Ամբողջ գործարարությունը, վերից վար, ձեռնարկատերերից եւ ղեկավարներից մինչեւ ներդրողներ, հաճախորդներ եւ աշխատակիցներ, հենվում է հաղորդակցման վրա: Եթե հաղորդակցական գործընթացները վատ են կարգավորված, ապա վատ է աշխատում ամբողջ ընկերությունը: Ահա թե ինչու ձեռներեցներին հարկավոր են ուժեղ մասնագետներ վաճառքի, հանրության հետ կապերի, շուկայավարության եւ կադրերի գծով: Ժամանակակից գործարարության համար բացառիկ նշանակություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները» (Ռոբերտ Կիյոսակի):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հուշակոթող՝ հայոց վրիժառության ասպետներին

Հուշակոթող՝ հայոց վրիժառության ասպետներին

Խելքի աշեցեք…

Խելքի աշեցեք…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist