-1840 թ. մայիսի 13-ին ծնվել է Ալֆոնս Դոդեն՝ ֆրանսիացի գրող, թատերագիր:
-1907 թ. մայիսի 13-ին Երեւանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
-1913 թ. մայիսի 13-ին Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երեւացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը:
-1930 թ. մայիսի 13-ին մահացել է Ֆրիտյոֆ Նանսենը՝ նորվեգացի բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ եւ ականավոր հումանիստ։ 1921 թ. Ազգերի լիգայում փախստականների հարցով գլխավոր լիազորի պաշտոնը ստանձնելուց հետո Նանսենը կյանքի վերջին տասնամյակը նվիրում է Ազգերի լիգային։ 1922 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր մեծ օգնությունների համար պարգեւատրվում է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Այդ օգնությունների թվում են նաեւ «Նանսենյան անձնագիրը» քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Փաստաթուղթը գործում էր ավելի քան 50 երկրում։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել է նանսենյան անձնագրեր։ Նա մինչեւ իր մահը զբաղվել է փախստականների հարցով, որից հետո Լիգան ստեղծել է Նանսենի միջազգային ակադեմիան Լիլլեհամերում եւ շարունակել է նրա գործը։ 1938 թ. կազմակերպությունը պարգեւատրվել է Նոբելյան մրցանակով։
-1936 թ. մայիսի 13-ին ծնվել է Հովիկ Հախվերդյանը՝ ռեժիսոր, Լեւոն Հախվերդյանի եղբայրը, ՀՀ պետական մրցանակակիր (1988 թ.), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006 թ.)։
-1956 թ. մայիսի 13-ին մահացել է Ալեքսանդր Ֆադեեւը՝ ռուս գրող: