Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Մայիսի 20, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
180
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Մի հանդուրժեք ձեր չնչին թերությունն իսկ. ահավասի՛կ կատարելության հատկանիշը: Հոգեւոր եւ մարմնական արատներից ոչ ոք գրեթե ազատ չէ, բայց հաճախ դրանք փայփայում են, նույնիսկ երբ դրանցից դյուրին է ազատվելը: Օտար լինելով հանդերձ՝ խելամիտ մարդու համար ցավալի է տեսնել, թե ինչպես չնչին մի թերություն հաճախ փչացնում է արժանիքների սքանչելի համատեղումը. բավական է մի չնչին ամպիկ, որ ծածկի արեւը: Բարի համբավի վրա մի բիծն անգամ մարդկանց չարությունը իսկույն նկատում է եւ համառորեն թիրախավորում: Ուստի բացառիկ արժեքավոր է սեփական թերության քողարկումը՝ առավելության մատուցելու ձեւով: Այդպես Կեսարն էր դափնեպսակով քողարկում իր ճաղատությունը» (Բալթազար Գրասիան):

* «Հաջողակների եւ անհաջողակների միջեւ տարբերությունը նրանում է, որ հաջողակ մարդիկ ձեռք են բերում այն գործերի կատարման ունակություն, որոնք անհաջողակները չեն սիրում կատարել: Եվ ի՞նչ գործեր են դրանք: Հավատացեք, որ ինչ չեն սիրում կատարել անհաջողակները, նույն չափով չեն սիրում կատարել եւ հաջողակները: Բայց նրանք, ովքեր բարգավաճման են հասնում, այսպես թե այնպես կատարում են նմանատիպ ոչ միշտ հաճելի գործեր, քանի որ հասկանում են, որ դա հենց այն գինն է, որն իրենք պետք է վճարեն իրենց համար նույնքան ցանկալի հաջողության համար: Հաջողակ մարդիկ ամենից շատ մտահոգվում են արդյունքի ընձեռած հաճույքով» (Բրայան Թրեյսի):

* «Ամէնէն արժանաւորը յաջողութեանց պիտի ըլլայ ամենաերկար համբերութեան գնով ձեռք բերուածը: Ամենահաճելի թեթեւութեան զգացումը կրնայ ըմբոշխնուիլ միայն ամենածանր բեռան տաժանքը կրելով: Բերկրանքը, որ կը յաջորդէ տխրութեան, ամենաոգեւորողն է, եւ ժպիտը, որ կը ծնի արցունքէն, ամենաքաղցրը» (Նարպէյ Քարաճեան):

* «Շատ ձեռնարկություններ իրենց մեջ ուժ չեն գտնում հրաժարվելու ընտրված ռազմավարությունից, որն ապացուցել է իր անկարողությունը: Նրանք համառորեն կառչում են դրան՝ հորինելով նորանոր մարտավարական հնարքներ եւ խորամանկություններ: Եթե ձին սատկել է, հիմարություն է մնալ թամբին. դա դեռ հնդիկները գիտեին: Ուստի զգուշացեք դեպի նպատակը շարժման խաբուսիկ զմայլանքին տրվելուց: Հաջող շուկայավարում հարկավոր է համարել միայն այն, որը արդյունք է տալիս: Հետեւաբար, գործածեք միայն այն գործիքները եւ ռազմավարությունը, որոնք ապահովում են առավելագույն արդյունավետություն» (Բոդո Շեֆեր):

* «Ապրանքը եւ փողը ձեռքից ձեռք են անցնում՝ այսպես հակիրճ կարելի է բնութագրել գործարարության էությունը: Բայց բանը միայն դրան չի հանգում: Նյութական բարիքների փոխանակման հետ միաժամանակ գնորդի եւ վաճառողի միջեւ տեղի է ունենում նաեւ հույզերի փոխանակում: Եթե առեւտուրը հանգեր միայն իրերի պատրաստմանը եւ փողով վաճառքին, ապա դա ծայրահեղորեն անուրախ զբաղմունք կլիներ: Մենք ձգտում ենք բարելավել ոչ միայն արտադրանքը, այլեւ ինքներս մեզ, եւ հատկապես այդ տրամադրությամբ ենք շուկա հանում մեր ապրանքը: Եվ ի տրիտուր գնորդներից ստանում ենք ոչ միայն փող, այլեւ նրանց հույզերը: Եվ հույզերի այդ փոխանակումն այնքան կարեւոր է, որ կարելի էր անվանել առեւտրի էություն» (Քոնոսքե Մացուսիտա):  

* «Բյուրոկրատն ունակ  է խեղաթյուրելու կազմակերպության նպատակները, երբ համառորեն պնդում է օրենքի տառին հետեւելը, նույնիսկ եթե դրանից շեղվելը կենսականորեն անհրաժեշտ է: Նա իր հիմնական, երբեմն բացառիկ պարտականությունն է համարում պլանի ներդրումը՝ անկախ նրանից, թե որքանով է վերջինս խելամիտ եւ համապատասխանում բարոյական նորմերին…. Բյուրոկրատի համար շատ դժվար է ներդրման փուլում որոշումը վերանայելը: «Մենք արդեն ամեն ինչ որոշել ենք,– ասում է նա:– Մենք դրա վրա ահագին փող ու ժամանակ ենք ծախսել: Ամեն ինչ նորից չենք սկսելու»: Մինչդեռ, փոփոխությունները հաճախ մեզանից առաջ են անցնում՝ հարկադրելով ընդունված պլանների մեջ կատարել շտկումներ: Տիպական բյուրոկրատն ամեն կերպ դիմադրում է դրան» (Իցհակ Ադիզես):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայկական հետքը՝ Բաքվում

Հայկական հետքը՝ Բաքվում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերեն այբուբենը «սկզբից եւեթ կատարյալ էր»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist