Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Մայիսի 26, 2023
Այլք
Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
206
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կարող եմ վիճել, որ չէիք էլ կարող ենթադրել, որ այն մարդը, ում բոլորը շրջապատում անվանում են «Դոկտոր Մահ», Բախի եւ ջազի, Բեննի Գուդմանի եւ Արտի Շոուի մեծ երկրպագու է: Սակայն ես հուսով եմ, որ մի քանի տարուց իմ մասին կասեն՝ նա բժիշկ էր, ով փորձում էր թեթեւացնել մարդկանց տառապանքները… Իսկ երաժշտությունը ինձ միշտ օգնել է այդ գործում: Ամերիկայում չեն ուզում էֆթանազիան լեգալացնել, որովհետեւ դրա հետ կկորցնեն մեծ գումարներ: Նրանք միլիոններ են աշխատում հիվանդների եւ մահացողների վրա՝ դա դեղագործական հիմնարկներն են, բժիշկները, փաստաբանները, մասնավոր բուժարանները, հոսպիսները… Ամերիկայում ավելի ձեռնտու է մահացող լինել, քան մահացած…»:

Ջեկ Գեւորգյան

1926 թ. Ամերիկայի Միչիգան նահանգի Պոնտյակ քաղաքում հանգրվանած հայ գաղթականի ընտանիքում է ծնվել Մուրադ Հակոբը: Ծնողները նրան այսպես են անվանակոչել՝ ի պատիվ Սեբաստացի Մուրադի: Հետո էր նա ստանալու Ջեկ կամ Ջեյքոբ մականունը, որով էլ հայտնի էր դառնալու աշխարհին, բայց՝ որպես «Դոկտոր Մահ» դաժան անվանումով: Միջնակարգը գերազանցությամբ ավարտելուց հետո Ջեկն ուսանել է Միչիգանի բժշկական համալսարանում, ապա ասպիրանտուրայի անատոմիական եւ կլինիկական պաթոլոգիայի բաժնում՝ կատարելով աղմկահարույց ուսումնասիրություններ արյան փոխներարկման վերաբերյալ: Տասնամյակներ շարունակ անսովոր գաղափարներ է մշակել մահվան հետ կապված: 1959 թ. ամսագրային մի հրապարակման մեջ ասում է. «Առաջարկում եմ, որ բանտարկյալին մահվան դատապարտեն օրենքով սահմանված կարգով՝ նրա ցանկությամբ, բժշկական փորձարկումներով՝ ամբողջական անզգայացումով՝ օրենքով նախատեսված ավանդական մեթոդների փոխարեն»: Գեւորգյանի գործատուն, Միչիգանի համալսարանի ավագ բժիշկները հակառակվում են նրա առաջարկին, եւ Ջեկը որոշում է հեռանալ, չպայքարել իր գաղափարների համար: Սակայն աստիճանաբար սկսում են աջակիցներ հայտնվել, եւ նա նորից է սկսում հետապնդել նույն գաղափարը՝ մահապատժի դատապարտված բանտարկյալների վրա բժշկական նպատակներով փորձարկումներ անելը: Նա պայքարում էր, որ մահապատժից հետո բանտարկյալների օրգանները փոխպատվաստվեն, սակայն՝ կրկին ապարդյուն: Պոնտյակի գլխավոր հիվանդանոցում աշխատելով որպես բժիշկ-ախտաբան, փորձարկում է նոր մահացածներից արյուն փոխներարկել հիվանդներին: Նա կարծում էր, որ ԱՄՆ զինված ուժերը հետաքրքրություն կցուցաբերեն այս փորձարկման նկատմամբ՝ կիրառելով իր փորձարկած միջոցը՝ օգնել վիրավոր զինվորներին պատերազմի ժամանակ: Սակայն Պենտագոնը չի ընդառաջում: 1980-ականներին Գեւորգյանը մի շարք հոդվածներ է գրում գերմանական «Բժշկություն եւ իրավունք» ամսագրի համար, որոնք վերաբերում էին իր՝ էֆթանազիայի էթիկայի մասին ունեցած մոտեցումներին:

1986-ին իր գաղափարներին հետամուտ բժիշկը այցելում է Նիդերլանդներ՝ միակ երկիրն աշխարհում, ուր բժիշկներին օրենքով թույլատրված է աջակցել անբուժելի հիվանդներին ինքնասպանության հարցում: Այդ ժամանակից ի վեր նա հանդես է գալիս ամենատարբեր հոդվածներով ու աշխատություններով՝ մշտապես արտահայտելով «արժանապատիվ մահվան», «մեռնելու իրավունքի» օգտին: Եվ հայտնագործում է «ինքնասպանության մեքենան»՝ այն անվանելով «Գթության մեքենա»՝ «Մերսիտրոն»: Մեքենան իրենից ներկայացնում է 3 կաթուցիչներով շտատիվ: Կաթուցիչներից մեկը պարունակում է ուժեղ քնաբեր, մյուսը՝ միայն իրեն հայտնի մի հեղուկ, որը կաթվածահար է անում մկանները եւ դադարեցնում շնչառությունը, իսկ երրորդը՝ կալիումի քլորիդ, որը դադարեցնում է սրտի աշխատանքը: Այս սարքը, որը գործի էր դնում ինքը՝ անհուսալի հիվանդը, Գեւորգյանը հարմարեցրել էր իր «Վոլսֆագենի» մեջ:

1987-ին Դետրոյթի ամսագրերից մեկում հայտարարություն են տպագրում Գեւորգյանի մասին՝ որպես մահվան վերաբերյալ բժիշկ-խորհրդատուի: Նրա կողմից կազմակերպված առաջին հանրային «ինքնասպանությունը» տեղի է ունենում 1990-ին: Ինքնակամ այդ քայլին գնացողը Ժանետ Ադկինսն էր, որի մոտ հայտնաբերվել էր «ալցհայմեր» կոչված եւ անբուժելի համարվող հիվանդությունը: Հարկ է նշել, որ այդ ժամանակ Միչիգանում օրենք չկար, որը կպաշտպաներ ինքնասպանության աջակցության երեւույթը: Եվ մեկ տարի անց Միչիգանի իշխանություններն անվավեր են ճանաչում Գեւորգյանի բժշկական լիցենզիան, ինչը, սակայն, չէր խանգարելու «Դոկտոր Մահի» հետագա գործունեությանը: Համաձայն բժշկի փաստաբան Ջեոֆրի Ֆիջերի՝ 1990-1998 թթ. ընթացքում Գեւորգյանը մասնակցություն է ունեցել 130 անբուժելի հիվանդ մարդկանց մահվան մեջ: Բոլոր դեպքերում էլ անհատներն իրենք են արել վերջին քայլը, որն էլ հանգեցրել է մահվան: Գեւորգյանի մասնակցությունը կայանում էր հիվանդին ամրացնել էֆթանազիայի սարքին, որը նա էր նախագծել եւ կյանքի կոչել: Անդրաշխարհ գնալու պատրաստ անհատը ինքն էր սեղմում կոճակը, որից հետո դեղը կամ քիմիական նյութը հոսում էր մարմնի ներս եւ վերջ տալիս նրա կյանքին:

Հայազգի բժիշկը չորս անգամ դատապարտվել է 1994-ի մայիսից 1997-ի հունիսին ինքնասպանությունների համար: Ֆիջերի օգնությամբ նա երեք դատավարություններում արդարացվել է, իսկ չորրորդ դատավարությունն ավարտվել է սխալ որոշումով:

1998 թ. նոյեմբերի 22-ին «ՍԻԲԻԷՍ Նյուզը» 60 րոպե տեւողությամբ եթեր է արձակում Գեւորգյանի կողմից տեսագրված էֆթանազիայի կամավոր ենթարկված Թոմաս Յոուկի տեսանյութը: Այն բանից հետո, երբ հիվանդը ամբողջությամբ տալիս է իր համաձայնությունը, Գեւոերգյանը կատարում է մահաբեր ներարկում: Տեսանյութի ընթացքում Գեւորգյանը իշխանություններին կոչ էր անում՝ փորձել ձերբակալել կամ կանգնեցնել իրեն ողորմածություն կատարելուց: Յոուկի ընտանիքը նկարագրում է այս մահացու ներարկումը որպես մարդկային արարք: Անցնելու էր մեկ տարի, եւ Գեւորգյանին մեղադրում են երկրորդ կարգի մարդասպանության մեջ. քանի որ նրան ութ տարի առաջ արգելվել էր բժշկությամբ զբաղվել, նրան չէր թույլատրվում գնալ այդպիսի գործողության: Երկու օր տեւած դատավարությունից հետո «մահվան դոկտորը» մեղադրվում է մարդասպանության երկրորդ կարգով եւ դատապարտվում 10-25 տարով:

Հայազգի այս «խենթը» տարիներ շարունակ տառապել է երիկամային հիվանդությամբ: Նրա մոտ հայտնաբերվել է լյարդի քաղցկեղ: 2011 թ. մայիսի 18-ին նրան տեղափոխում են հիվանդանոց: Հիվանդի վիճակը աստիճանաբար վատանում է եւ օրեր անց մահանում տրոմբոզից: Նրա փաստաբան Մայեր Մորգանրոթի  հավաստմամբ՝ ծանր հիվանդության ընթացքում ոչ մի փորձ չի արվել նրա կյանքը փրկելու կամ ցավերից ազատելու համար… Մինչդեռ ինքը «Գթության մեքենա» էր ստեղծել անհուսալի հիվանդ մարդկանց համար…

Ջեկ Գեւորգյանն հանգչում է Միչիգանի Ուայթ Չեպլ Մեմորիալ պարկ գերեզմանատանը: Համեստ է նրա գերեզմանն ու անշուք: Իսկ շիրմաքարին գրված է. «Նա զոհաբերեց իրեն ամեն մեկի իրավունքի համար…»:

Չմոռանանք նշել, որ «Դոկտոր Մահը» եղել է նաեւ երաժիշտ եւ տաղանդավոր նկարիչ: Ահա նրա հանճարեղ գործերից մեկը՝ երկու զինվորականների ձեռքեր օդում կախված պահում են կտրված գլուխ: Զինվորականներից մեկի տարբերանշանը թուրքական բանակի զինանշանն է՝ 1915 թ. մակագրությամբ, իսկ մյուսը՝ ֆաշիստական Գերմանիայի զինանշանը՝ 1945 թվագրությամբ: Կտրված գլխի ամեն մի ականջին կախված է մի ականջօղ՝ ձախին Հայաստանի դրոշի տեսքով, աջին՝ հրեաների տարբերանշան Դավթի Աստղը: Այս նկարը բնութագրում է 20-րդ դարի երկու խոշոր ողբերգությունները՝ Հայոց ցեղասպանությունը եւ հրեաների Հոլոքոստը:

Ամփոփենք. 2010 թ. ռեժիսոր Բարի Լեւինսոնը «մահվան հայ միջնորդի» մասին ֆիլմ է նկարահանել՝ «Դու չգիտես Ջեքին»: Ջեկ Գեւորգյանի կերպարը մարմնավորել է համաշխարհային կինոյի փառքերից մեկը՝ Ալ Պաչինոն…

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
«Ես հավատում եմ երիտասարդներին»

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերեն այբուբենը «սկզբից եւեթ կատարյալ էր»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist