Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Երբ արձանն ավարտեցի, զգացի, որ վրեժս լուծված է…»

Ապրիլի 2, 2022
Մշակույթ
«Երբ արձանն ավարտեցի, զգացի, որ վրեժս լուծված է…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
190
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Սիրելի Խորեն, դու իրոք շատ «խորեն» ես մոտենում քո գործին, արվեստի շնչով իմաստավորում ես ձեւը: Հայ արձանագործության պատմության մեջ՝ սկզբից մինչեւ մեր օրերը, ես առաջին անգամ եմ տեսնում մի արձանագործի, որ իր հայությունը առնչում է համաշխարհային արձանագործության հետ: Շնորհակալություն, սիրելի Խորեն: Դու հայ ես, լավ, ազնիվ հայ, քո սիրտը օտար ափերում տրոփում է հայավարի… Խորեն, դու բուն իմաստով արձանագործ ես, իսկական հայ արձանագործ…»:

Երվանդ ՔՈՉԱՐ

Խորեն Տեր-Հարության. նրա մասին է հանճարեղ Քոչարի հիացական խոսքը՝ եղեռնազարկ հայ ընտանիքի մազապուրծ շառավիղներից մեկի մասին, որ ծնվել էր Ադանայի արյունոտ կոտորածների տարում՝ 1909-ին, Արեւմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում, 1915-ի եղեռնից հետո գաղթական քարավանների հետ հասել Գյումրի, այնուհետեւ՝ Հունաստան եւ, ի վերջո, հանգրվանել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում: Բարեբախտաբար, փրկվել էր նաեւ հայրը, այլապես ով իմանա, թե ինչ ճակատագիր էր տնօրինելու ապագա տաղանդավոր քանդակագործի բախտը…

Տեղի միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Վուսթերի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցում, այնուհետ՝ Նյու Յորքի գեղարվեստի ակադեմիայում: Բնատուր տաղանդով օժտված արվեստագետը հետագայում մտորելու էր. «Ակադեմիայում ես սովորելու բան չունեի՝ ես արդեն գիտեի ամեն ինչ…»: 21 տարեկանում մեկնում է Ջամայկա, մի քանի տարի բնակվում այնտեղ: Արեւադարձային պերճաշուք գունագեղությունը որոշիչ է դառնում Տեր-Հարությանի արվեստի ձեւավորման գործում: Արվեստ, որ անհատական ցուցահանդեսներով համարձակորեն ներկայացվելու էր տարբեր երկրներում՝ Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, Ջամայկա, Ամերիկա: Ավելին՝ տակավին երիտասարդ տարիքում, սկսած 1929-ից, մասնակցելու էր համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի համատեղ ցուցահանդեսներին՝ Պիկասո, Մայոլ, Դեսպիո, Գաբո, Լիպշից, արժանանալու տասնյակ հնչեղ մրցանակների, բարձր գնահատվելու ամերիկյան ու այլ երկրների մամուլի էջերում:

Աշխարհին ներկայացած արվեստագետը 1971-ին անհատական ցուցահանդես է ունենում նաեւ Երեւանում, նկարչի տանը: Իսկ 1983 թ. իր ստեղծագործությունները տեղափոխում է մայր հայրենիք՝ 80 քանդակ, 100-ից ավելի գծանկարներ, գեղանկարներ: Եվ բացվում է հերթական անհատականը՝ պետական պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում: Հայրենաբնակ անվանի արվեստագետներից շատերը զարմանալու էին՝ այսքան մեծ քանդակագործ, ու իրենք չեն էլ ճանաչել: Ցուցահանդեսով սքանչանալու էին նաեւ երկրի առաջին դեմքերը՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Այդ երջանիկ օրը վարպետն իր ցուցադրվող բոլոր ստեղծագործությունները նվիրաբերում է Ազգային  պատկերասրահին, իսկ 1994-ից հայոց հոգեւոր մայրաքաղաքում սկսում է գործել նրա շքեղ արվեստի մշտական ցուցադրությունը:

Եղեռնատես արձանագործի մտապատկերում անջնջելիորեն են տպավորվել հայոց մեծ ողբերգության եղերական անցքերը, եւ նա միշտ ջանացել է «արժանի մի հուշարձան կանգնեցնել»՝ նվիրված միլիոնուկես անմեղ նահատակներին: Եվ արարում է իր լավագույն քանդակներից մի քանիսը՝ «Փոքր Մհեր», «Ցեղասպանություն» («Լեդան եւ կարապը»), «Ծովային թռչունը եւ ձուկը». այլաբանական խորքով երեւելի գործեր, որոնք խոսում են եղեռնի ու ոճրագործության մասին: «Փոքր Մհերը», որ կանգնեցված է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի զբոսայգում, տեղադրվելուց հետո մարդասպանների հետնորդ թուրքերի զայրույթն է շարժել, եւ փորձել են պայթեցնել այն: Դրանից հետո 6.5 մետրանոց արձանը վերցվել է ոստիկանական հատուկ հսկողության տակ: Այս ստեղծագործության մասին է գրել քանդակագործը. «Կարծես սրբազան արարողության մեջ էի, եւ ոչ թե ես էի քանդակողը, այլ նահատակներու ոգիներն էին, որ կղեկավարեին ձեռքերս: Երբ երկար տարիներ աշխատելեն ետք արձանն ավարտեցի, զգացի, որ վրեժս լուծած եմ… Մեր սուրը եղած է բարի, գործածած ենք զայն միայն մեր հայրենիքը, մեր կյանքը, ունեցվածքը պաշտպանելու համար…»: 

Խորեն Տեր-Հարությանի մոնումենտալ մի քանի ստեղծագործություններ տեղադրված են ամերիկյան տարբեր քաղաքներում: Նրա կերտած մեծարվեստ գործերից են «Գյուտարարը», «Լեռների մայրը», «Վերածնված Հայաստան», «Պտղաբերություն», «Քաջ Վարդանը կառքի վրա», վերոնշյալ արձանները՝ եղեռնի թեմաներով:

Ինքն իրեն «երկու հարյուր տոկոսանոց հայ» համարող արվեստագետը կյանքի վերջին 15 տարիներն հիմնականում անցկացրել է հայրենիքում: 1985 թվականին նախկին Միության կառավարությունը նրան պարգեւատրել է Խաղաղության շքանշանով, որին, բացի ռուսներից, առաջին անգամ էր այլազգի արվեստագետն արժանանում:

«Քանդակագործությունը ֆիզիկականի, մտավորի եւ հոգեւորի մի ամբողջություն է: Քանդակը պետք է դիտվի իր բոլոր կողմերից, լինի գեղեցիկ, հավասարակշռված եւ ազդեցիկ: Այն ինձ համար բույսի պես է, որ ծլելով, աճելով ու ծաղկելով կյանք է մտնում: Արվեստը պետք է ունենա զգացմունքային հատկություն: Այն կստանա հոգեւոր որակ միայն, երբ միտքը իշխի զգացմունքներին…». այս սկզբունքով է ծնունդ տվել իր ստեղծագործություններին Խորեն Տեր-Հարության եղեռնապուրծ քանդակագործը, գրաֆիկն ու գեղանկարիչը՝ աշխարհահռչակ

Հայորդին:

Թեգեր: Խորեն Տեր-Հարությանմշակույթքանդակագործ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist