Փուռ- Ոչ մեծ, չմեխանիզացված հաստատություն՝ հացաբուլկեղեն եւ հրուշակեղենի արտադրանք թխող, որպես կանոն՝ դրանք հենց տեղում սպառող։ Թխվածի տիպիկ նմուշակազմի մեջ ներառված են հացը, թխվածքը, տորթերը եւ կարկանդակները։
Թխված արտադրանքը գոյություն է ունեցել դեռեւս հազարավոր տարիներ առաջ։ Թխելու արվեստն սկզբնավորվել է Հռոմեական կայսրության սկզբում։ Դա շատ հայտնի արվեստ էր, քանի որ Հռոմի քաղաքացիները սիրում էին թխած ուտելիք, եւ դրանք պահանջված էին այնպիսի կարեւոր առիթներին, ինչպիսիք են՝ տոները, հարսանիքները եւ այլն։ Թխելու արվեստի ձեռք բերած հռչակի եւ պահանջարկի շնորհիվ Ք. ծ. ա. 300 թ. այն հռոմեացիների համար ներառվեց զբաղմունքների եւ հարգանքի արժանի մասնագիտությունների շարքում։ Հացթուխներն սկսեցին հացը պատրաստել տան ջեռոցում՝ օգտագործելով աղացը՝ աղալու համար իրենց հացի ալյուրի հացահատիկը։ Շարունակվում էր հացաբուլկեղենի նպատակամետ պահանջարկը, եւ հացթուխների առաջին գիլդիան հիմնվեց Հռոմում Ք. ծ. ա. 168 թ.։ Թխված արտադրանքի նկատմամբ այս հաստատակամ վերաբերմունքը նպաստեց դրա տարածմանը ողջ Եվրոպայով, ինչպես նաեւ տարածվեց Ասիայի արեւելյան շրջաններում։ Հացթուխներն սկսեցին հաց եւ այլ տեսականի թխել տանը եւ դրանք վաճառել փողոցներում։