Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հուլիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Համագործակցության հիմնական բաղադրիչը անվտանգությունն է

Այն բխում է առաջին հերթին երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունից

Ապրիլի 5, 2022
Հանրապետություն
Համագործակցության հիմնական բաղադրիչը անվտանգությունն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 3-ին լրացավ Հայաստանի երկրորդ հանրապետության եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ անկախության հռչակման նախօրեին երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությանը գումարվել էին Խորհրդային Միությունում համատեղ գոյության 70 տարիները, որոնք ոչ միայն եղած սոցիալ-մշակութային կապերը սերտացրին, այլեւ դրան ավելացրին գործուն տնտեսական բաղադրիչը, երբ երկու երկրների տնտեսության ճյուղերը մեկը մյուսի հետ փոխկապակցվեցին եւ որոշ դեպքերում նաեւ ներաճեցին: Խորհրդային Միության փլուզումն առարկայորեն չէր կարղ նորանկախ պետություններին միմյանցից ամբողջովին առանձնացնել: Բացի այն, որ փակ խորհրդային համակարգում արտադրության որոշ ճյուղեր մեկը մյուսին լրացնում էին,  այլեւ հիմնական բնական ռեսուրսների՝ էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտներում միասնական համակարգեր էին ձեւավորվել:

Ակնհայտ էր, որ անցումային փուլի բացասական հետեւանքները մեղմելու համար նորանկախ պետությունների հարաբերությունների նոր ձեւաչափով շարունակությունն անհրաժեշտություն էր: Լիովին օրինաչափ էր, որ ԽՍՀՄ-ի փլուզման նույն տարում ձեւավորվեց ԱՊՀ-ն, որի մեջ մտավ նախկին խորհրդային պետությունների հիմնական մասը՝ բացառությամբ մերձբալթյան երկրների:

ԱՊՀ-ին անդամակցելուց մի քանի ամիս անց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հաստատվեցին նաեւ դիվանագիտական հարաբերություններ: 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից արցախյան պատերազմի սանձազերծման պատճառով Հայաստանի երկու սահմանները փակվեցին, ինչը մեր երկրին առարկայորեն պարտադրեց ՌԴ-ի հետ տնտեսական կապերի ինտեգրացում եւ խորացում՝ արդեն արդի տեխնոլոգիաների զարգացման ու հարաբերությունների պայմաններում: 30 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները խորացան՝ ընդգրկելով նոր ձեւաչափեր (ՀԱՊԿ, ԵԱՏՄ): Այս տարիներին Հայաստանը եւ Ռուսաստանը կնքել են ավելի քան 200 համաձայնագրեր, այդ թվում՝ 1997 թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:

Ակտիվ է համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում, որոնցում սերտ փոխգործակցության արդյունքում հնարավոր է լինում ընդունել պետությունների համար շահավետ որոշումներ: Մեծ է ՌԴ-ի դերը արցախյան հիմնահարցի կարգավորման գործում: ՌԴ միջնորդությամբ 1994 թ. կնքվեց առաջին արցախյան ազատամարտի զինադադարը, որից հետո Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ջանքեր էր ներդնում հիմնահարցի քաղաքական լուծման ուղղությամբ: Այս երկրի միջնորդությամբ 2016 եւ 2020 թթ. հրադադար հաստատվեց Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերամներից հետո, իսկ այսօր Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում կանգնած են ռուս խաղաղապահները:

Այս ամենի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ նորանկախ Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը դարձավ ՌԴ-ն: Վերջինս համարվում է Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողը, եւ 1991-ից ի վեր կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 2.4 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը  նաեւ Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է: Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2021 թ. հայ-ռուսական փոխադարձ առեւտուրը կազմել է ավելի քան 2.6 միլիարդ դոլար, որը հայաստանյան ողջ արտաքին առեւտրի գրեթե 1/3-ն է, եւ այն անընդհատ աճում է։

Հայաստանի երկրորդ հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերություններն այս 30 տարիների ընթացքում դինամիկ փոփոխվում են, արձագանքելով թափ հավաքած աշխարհաքաղաքական զարգացումների պահանջներին: Վերջիններս ենթադրում են ոչ միայն երկկողմ համագործակցության եւ ինտեգրացիայի խորացում, այլ նաեւ այլ ձեւաչափերով պետությունների ինքնուրույն քաղաքականության դիվերսիֆիկացիա, ինչը պարտադրված է արագ փոփոխվող միջազգային հարաբերություններով: Վերջին զարգացումները նաեւ փաստում են, որ մոտ ժամանակներում ՀՀ-ՌԴ դիվանագիտական համագործակցության հիմնական բաղադրիչներից է լինելու անվտանգությունը, որը բխում է առաջին հերթին երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունից:

Թեգեր: ՀայաստանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կհետեւի՞, արդյոք, Աջարիան Հարավային Օսիայի օրինակին

Կհետեւի՞, արդյոք, Աջարիան Հարավային Օսիայի օրինակին

Թուրքիան «արդարադատությո՞ւնը» զոհաբերեց

Թուրքիան «արդարադատությո՞ւնը» զոհաբերեց

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist