Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 19, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նա պարում էր անգամ ութսունն անց տարիքում…

Մայիսի 14, 2022
Մշակույթ
Նա պարում էր անգամ ութսունն անց տարիքում…
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նա լույս աշխարհ էր գալու Թուրքմենստանից հայրենիք եկող ճանապարհին, մի փոքրիկ՝ Դուշակ անվանումով ստանիցայում: Մանկությունը զուգադիպելու էր Մեծ հայրենականի տարիներին՝ սով, զրկանք, դատարկ խանութներ: Վաղ էր կորցնելու հորը, որի մահվան օրը փլվելու էր տան առաստաղն ամբողջությամբ՝ ի չիք դարձնելով իրենց համեստ տան ողջ եղած-չեղածը: Բայց դժվարին կյանքն անզոր էր լինելու կոտրել պատանի Սուրենին. նրան ի վերուստ անկոտրում կամք ու շնորհ էր տրված:

Տասնհինգ տարեկան պատանու մտքով էլ չէր անցնում մտածել բուհական կրթության մասին՝ արհեստ սովորել, աշխատել, ընտանիքին օգնել էր պետք: Եվ ընդունվում է թիվ երկրորդ արհեստակցական ուսումնարան, որտեղ էլ սկսում է պարել: Հետո, որպես խառատ, աշխատանքի է անցնում էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում: Դա 60-ական թվականների սկզբներին էր, երբ գրեթե բոլոր խոշոր գործարաններում պետք է գործեին երգի-պարի համույթներ: Ինքնուսուցմամբ պարարվեստի գաղտնիքները յուրացրած Սուրեն Գյանջումյանը 1957-ին, աշխատանքին զուգահեռ, գործարանում ստեղծում է պարախումբ: Նույնն է անում նաեւ ռելեի գործարանում, այնուհետ՝ մի քանի այլ ձեռնարկություններում, հաստատություններում՝ Առեւտրի տուն, Երկաթուղայինների մշակույթի կենտրոն: Եվ այդ ամենը՝ հասարակական կարգով՝ անվճար: Պարուսույցին, սակայն, լայն ճանաչում ու ժողովրդականություն էր բերելու համաշխարհային եւ միջազգային փառատոների բազմակի դափնեկիր՝ իր ստեղծած եւ ղեկավարած «Կանազ» ժողովրդական պարի համույթը, որը մասնակցելու էր հանրապետական մրցույթին, հաղթելու եւ ելույթ էր ունենալու Մոսկվայի համագումարների պալատի բացման առիթով տրվող շքեղ համերգում: Համբավավոր այս համույթը հայկական պարերի հմայքը տարել է աշխարհի քառասունից ավելի երկրներ, մրցույթներից  վերադարձել առատ հունձքով՝ ոսկե մեդալներ, գրան պրիներ, փառք ու պատիվ:

Վաստակաշատ պարուսույցը դասավանդել է մշակութային տարբեր կրթօջախներում՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարան, բեմադրել տասնյակների հասնող պարային ստեղծագործություններ՝ «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Մոլդովական», «Գնչուական», «Օսեթական», «Վրացական զույգպար», «Նաիրյան աղջիկներ»… Բոլորը թվարկելու կարիքը չկա. կատարյալ էր նրա յուրաքանչյուր բեմականացում, ինքնատիպ, առինքնող: Նա ինքն էր սքանչելի պարող. ո՞վ կասեր, թե ութսունն անց է իր սաներին պարերի շարժուձեւն ուսուցանող, երբեմն էլ նրանց հետ թեթեւությամբ պարող Սուրեն Գյանջումյան պարուսույցն ու ժողովրդական արտիստը: Նա, որ 42 տարեկանում կլինիկական մահ էր տարել, վերակենդանացել, իր կյանքի 60 տարիները նվիրել հայկական պարարվեստին եւ այդ պարերով շրջագայել ողջ մոլորակով մեկ…

«Պարում կարեւոր է զգացմունքն ու հայացքը, շարժման ճշգրտությունն ու նվիրումը: Պարել կարող են բոլորը: Նույնիսկ քարը կարող է պարել մի օր…». իր մտորումներից են այս խոսքերը: Երեւի նա համոզված էր, որ ինքը կարող է պարեցնել անգամ քարին: Իսկ ինչո՞ւ ոչ. չէ՞ որ ամենազոր է արվեստի ուժը…

Թեգեր: երաժշտությունՍուրեն Գյանջումյան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Մեծերը «ստիպում» են հպարտ լինել Արարատի պես

Մեծերը «ստիպում» են հպարտ լինել Արարատի պես

Մայիսի 18, 2022
«Ա՜խ, թըռիր ծիծեռնակ, ծընած տեղըս՝ Աշտարակ…»

«Ա՜խ, թըռիր ծիծեռնակ, ծընած տեղըս՝ Աշտարակ…»

Մայիսի 18, 2022

«Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»

Օտարներն, Ամարասը «պեղելով», «հետաքրքիր» ոչինչ չեն գտել…

«Նա ի ծնե երաժիշտ է…»

Նա լույս էր «նետում» քաոսի վրա

Ջիվանու առածանին

«Դարերին պատմեցիք մեր մասին, Վարպետ…»

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    Թուրքական «գիշատիչները» խոցելի են

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի»…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոգեշնչվելով հերոսների օրինակով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ջրի խնդիրը համալիր, շղթայական եւ ոչ տեղային լուծում է պահանջում

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist