Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Եվ երկնից… վարդաթերթեր ցողվեցին բանաստեղծի հարթաքանդակին

Գրիգոր Նարեկացուն նվիրված Վարդատոն՝ Արցախում

Մայիսի 25, 2022
Մշակույթ
Եվ երկնից… վարդաթերթեր ցողվեցին բանաստեղծի հարթաքանդակին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
419
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2015 թ. ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Տիեզերական եկեղեցու Վարդապետի տիտղոս շնորհեց Գրիգոր Նարեկացուն: Դա մեծ պատիվ ու հպարտություն է հայ ժողովրդի համար: Արժեւորելով Գրիգոր Նարեկացու սրբակենցաղ կյանքն ու աստվածանվեր գործունեությունը՝ նա իր խոսքում մասնավորապես նշել էր. «Նարեկացին իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը: Նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են եւ պարզ ժողովրդի, եւ խորիմաց աստվածաբանների կողմից: Նարեկացու տեւական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխգործոցի՝ «Մատյան ողբերգության» պոեմի հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ եւ Ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է դարձել»:

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում ավանդույթ է դարձել միջնադարյան խոշորագույն բանաստեղծ, փիլիսոփա եւ աստվածաբան Գրիգոր Նարեկացուն նվիրված Վարդատոնի կազմակերպումը: Այս տարի 15-րդ անգամ է նշվում հիշարժան տոնը: Մասնակիցները ծաղիկներ տեղադրեցին Նարեկացու հարթաքանդակին, իսկ համալսարանի պատուհաններից եւ… երկնից լիառատ վարդաթերթեր «ցողվեցին»՝ ի նշան սիրո եւ հարգանքի (ծաղիկներ խոնարհվեցին 44-օրյա պատերազմում նահատակված բուհի ուսանողների հուշատախտակին): Ապա տոնակատարությունը շարունակվեց համալսարանի մեծ դահլիճում:

Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը մի փոքր գաղտնիք բացեց այն մասին, թե ինչպես ծնվեց Նարեկացու Վարդատոնը նշելու գաղափարը. «Մի խումբ գրողներով տարիներ առաջ հրավիրվել էինք Թիֆլիս՝ Սայաթ-Նովայի ավանդական տոնակատարությանը մասնակցելու: Եվ միջոցառման ժամանակ, երբ ոգեւորված ելույթ ունեցողների սրտաբուխ խոսքերով՝ ինքս էլ իմ բաժին մեծարանքի խոսքը հնչեցրի չափածո մեծանուն բանաստեղծի եւ գուսանի հիշատակին, ուղեղիս մեջ մի միտք ծագեց: Իսկ ինչու Վարդատոն չկազմակերպել՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն, ինչը նաեւ առիթ կդառնա արժեւորելու մեծ բանաստեղծի ստեղծագործական ժառանգությունը: Լեւոն Անանյանը, որ այն ժամանակ Հայաստանի ԳՄ նախագահն էր, ողջունեց գաղափարը, եւ արդեն հաջորդ տարի մի խումբ գրողներով եւ արվեստագետներով ներկա գտնվեցին անդրանիկ միջոցառմանը: Ուրախությանս չափ ու սահման չկար, մանավանդ որ տոնը դարձավ ավանդական, համաժողովրդական»:

Արցախի գրական ընտանիքի ղեկավարի կարծիքով, ով նաեւ բուհի ռեկտորն է. «Նարեկացու համար քրիստոնեությունն այն զորեղ ուժն է, որ վերադարձնում է ժողովրդին՝ մարդու մեջ բազմապատկելով աստվածային ուժը: Նարեկացին հայ ժողովրդի այցեքարտն է աշխարհին»: Նա էր, որ ստեղծեց աստվածամարդու կերպարը: Մարդն առաջին անգամ Նարեկացու տաղերի շնորհիվ կարողացավ հաղորդակցվել Աստծո հետ: Ահա թե ինչու նրան պիտի սիրենք ոչ միայն որպես բանաստեղծական արվեստ կերտողի, փիլիսոփայի, այլ նաեւ մեր արյան բաղադրատարրը մաքրագործող ու հարստացնող մի ավազանի, որտեղ պետք է մաքրագործվեն մեր հոգիները»:

Հանդես գալով օրհնանքի խոսքով՝ Ստեփանակերտի Սուրբ Հովանի մայր տաճարի հոգեւոր հովիվ տեր Ներսես քահանա Ասրյանը մասնավորապես նշեց. «Նարեկացին Աստծո աչքերով եւ Աստծո հոգով էր ընկալում ժողովրդի ցավն ու տառապանքները, տեսնում մարդկանց հոգու խորքերը եւ աղոթում կապանքներից ազատվելու համար: Ու պիտի խոստովանենք, որ նա է մեզ սովորեցրել ճիշտ աղոթել, ազնիվ եւ շիտակ անցնել մեր ճանապարհը»:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանի համոզմամբ՝ Գրիգոր Նարեկացին բարձր կատարելության է հասցրել բանաստեղծության ձեւը շատ ավելի առաջ, քան դա ծաղկեց պարսկական եւ արաբական քնարերգության մեջ. «Այս տեսակետից Գ. Նարեկացու տաղերը բացառիկ մեծ արժեք են ներկայացնում: Նարեկացու տաղերը բնության պաշտամունքի երգեր են, բանաստեղծը հիացած է աշխարհի բնական գեղեցկություններով: Նրա լավագույն տաղերը ստեղծագործական ուժեղ կամքի փայլուն արտահայտություններ են: Մեր համալսարանը, կրթագիտական հաստատություն լինելուց զատ, ստանձնել է ազգային արժեհամակարգի պահպանումը եւ տարածումը հասարակության մեջ: Նարեկացուն նվիրված ավանդական Վարդատոնը հենց այդ համատեքստում պիտի դիտարկել»:

Մթնոլորտը դահլիճում ավելի ու ավելի ջերմացավ, երբ ուսանողների կատարմամբ հնչեցին Նարեկացու տաղերն ու շարականները.

Եվ այս բանական նվերն հոտոտի՛ր

Որպես անարյուն զոհաբերություն,

Ու թող բուրի փառքիդ սեղանի վրա,

Պահպանվի հավերժ քո գանձարանում:

Ելույթներով հանդես եկան բանաստեղծներ Սոկրատ Խանյանն ու Արկադի Թովմասյանը, Սոնա Համբարձումյանը, դասախոսներ Ռենա Մովսիսյանը, Գեղամ Միքայելյանը, Անի Շիրինյանը, ուսանողուհի Անի Բալուղյանը եւ այլք: Վերջում Վարդան Հակոբյանը գրքերի հետ Նարեկացու հարթաքանդակը նվիրեց Ներսես քահանա Ասրյանին, «Նարեկացի» մեդալով պարգեւատրեց մի խումբ գրողների եւ դասախոսների:

Թեգեր: ԱրցախԳրիգոր Նարեկացի
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Տգիտությունն ապացույց չէ, սակայն անպատկառության պատճառ է»

«Տգիտությունն ապացույց չէ, սակայն անպատկառության պատճառ է»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ եկաւ բնակուեց այն քաղաքումը, որ Նազարէթ է ասվում, որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը, թէ Նազովրեցի կկոչուի»

Ամենաընթերցվածը

  • Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    Մտերմիկ ուրվագծեր նվիրյալ մտավորականի դիմապատկերին

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ոչ թե հարստանալ, այլ հարստացնել

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Բարեւս տվի, անցա-գնացի»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist