Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Տգիտությունն ապացույց չէ, սակայն անպատկառության պատճառ է»

Մայիսի 25, 2022
Մշակույթ
«Տգիտությունն ապացույց չէ, սակայն անպատկառության պատճառ է»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
298
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆեյք Ադրբեջանն ազգային ինքնություն ստեղծելու գործունեության շրջանակներում ջանք ու եռանդ չի խնայում, այդ թվում՝ հարեւան երկրների մշակութային ժառանգությունները յուրացնելու ուղղությամբ, եւ առաջին հերթին՝ Իրանի ու Հայաստանի։

Այս ուղղությամբ Բաքուն առավել մեծ ջանքեր է գործադրում իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամիին (Ջամալըդդին աբու Մոհամմեդ Էլիյաս բեն Յուսեֆ բեն Զաքի, 1140-1215 թթ.) ադրբեջանցի ներկայացնելու ուղղությամբ, լոկ այն պատճառով, որ նա ապրել, ստեղծագործել եւ մահկանացում կնքել է Գանձակում, երբ գոյություն չուներ  Ադրբեջան անունով ֆեյք պետություն: Բացի այդ, մի տող անգամ ադրբեջաներենով չի ստեղծագործել: Ավելին նրա ստեղծագործություններում կան վկայություններ, որ ծնվել է Թեհրանից դեպի հարավ գտնվող Թա‎ֆրեշում: Նշենք նաեւ, որ Նիզամիի գլուխգործոց համարվող «Հնգամատյան» կամ «Հինգ գանձ» հանրահայտ ստեղծագործությունը Թեհրանը 2009 թ. ներկայացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում զետեղելու համար, ինչը 2013 թ. իրականություն դարձավ։ Նույն թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի ակադեմիայի Նիզամիագիտության կենտրոնի տնօրեն Խալիլ Յուսեֆլին հայտարարեց, թե անհրաժեշտ է Գանձակում Նիզամիի դամբարանի վրա պարսկերեն փորագրությունները փոխարինել ադրբեջաներեն քանդակներով։ Դա պատճառաբանեց նրանով, թե դամբարան այցելողների մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես Նիզամին ադրբեջանցի չէ: Քայլ, որն արժանացավ իրանցի մտավորականների, քաղաքական գործիչների ու դիվանագետների խիստ քննադատությանը, բայց՝ ոչ ավելին։ Հետեւաբար, դամբարանի վրայից ջնջվեցին փորագրված պարսկերեն բանաստեղծությունները եւ փոխարենը փորագրվեցին ստեղծագործություններ ադրբեջաներեն թարգմանություններից։ Բաքուն, շարունակելով Նիզամիի «յուրացման» գործընթացը, ձեռնամուխ եղավ որոշ երկրներում, այդ թվում Իտալիայում՝ Հռոմի խոշորագույն զբոսայգիներից մեկում, տեղադրելու Նիզամիի արձանը՝ որպես ֆեյք Ադրբեջանի հայտնի բանաստեղծ։ Այժմ Բաքուն արդեն իրանցիներին է «ապացուցում», որ Նիզամին ադրբեջանցի բանաստեղծ է։

Մայիսի 10-20-ը տեղի է ունեցել Թեհրանյան գրքի միջազգային 33-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին 1700 իրանցի եւ 170 օտարերկրացի հրատարակիչներ՝ 30 երկրից, բնականաբար, նաեւ ֆեյք Ադրբեջանից, որը յուրաքանչյուր տարի, մասնակցելով ցուցահանդեսին, առ այսօր այդ առիթը գլխավորապես օգտագործել է քարոզչական նպատակներով՝ նախկինում երկրի 20 տոկոսի բռնազավթման ու Խոջալուի «ցեղասպանության» թեմաներով, ինչն արել է անարգել։ Այժմ Բաքուն հանդես է գալիս «հաղթողի» դիրքերից, ըստ երեւույթին, անգամ իրանցիների հանդեպ։ Թերեւս, դա է ապացուցում «եղբայրական» Ադրբեջանի տաղավարի ղեկավար Աքիֆ Մարիֆլիի՝ Իրանի խոշորագույն ISNA լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցը, ինչը խիստ վրդովեցրել է նրան, որն արտացոլվել է իրանական որոշ ԶԼՄ-ներում՝ «Տգիտությունն ապացույց չէ, բայց անպատկառության պատճառ է» վերնագրով։ Ինչպես նշվեց, ֆեյք Ադրբեջանի «կողոպուտի» սուբյեկտ են գլխավորապես Իրանն ու Հայաստանը, որոնք այս ոլորտում պետք է սերտորեն համագործակցեն, որպեսզի պայքարն արդյունավետ լինի։ Ահավասիկ, եթե թղթակիցը Հայաստանի պատմությանը, գրականությանը փոքրիշատե ծանոթ լիներ, կարող էր սպառիչ պատասխան տալ ֆեյքադրբեջանցուն։

Աքիֆը նշել է, թե իրանական գրականությունն Ադրբեջանում ճանաչված եւ սիրված է, ինչպեսեւ իրանցիներն են մեծ սիրով ընթերցում ադրբեջանցի մեծ բանաստեղծներ Նիզամիին եւ Ֆիզուլիին։ Անդրադառնալով վերջինիս՝ նշենք, որ Մոլա Մոհամեդ բին Սոլեյմանը (1483-1556 թթ.), որ հայտնի է գրական Ֆիզուլի (արաբերեն՝ ֆոզուլի՝ քիթն ամեն տեղ մտցնող) անվամբ, եռալեզու բանաստեղծ է եւ գլխավորապես ստեղծագործել է պարսկերենով ու արաբերենով, ինչպեսեւ իր մայրենիով՝ ույղուրական այն ցեղի լեզվով, որը տարածված է նաեւ Իրանի Ադրբեջան երկրամասում ու Հարավային Կովկասի ֆեյք Ադրբեջան պետությունում։ Նա ծնվել եւ մեծացել է այսօրվա Իրաքի տարածքում՝ Բաղդադում, նրա ցեղակիցներն Իրաքում ու Սիրիայում կոչվում են թուրքմեններ։ Ամենայն հավանականությամբ, նա երազում էլ չի պատկերացրել, որ կարող է դառնալ ինչ-որ ֆեյք երկրի սիրելի բանաստեղծ։ Լրագրողն առարկում է՝ ասելով, թե Նիզամին իրանցի բանաստեղծ է, եւ ընդգծում. «Սատանի մայլում քյանդրբազությունն» անիմաստ է։ Աքիֆը, ի պատասխան, շեշտում է, որ նա ծնվել, մեծացել է «Գյանջայում», ուրեմն ադրբեջանցի է, մանավանդ որ հայտնի է Նիզամի Գյանջավի՝ գանձակեցի անունով։ Նշենք, որ Գանձակը, պարսկերեն՝ Գյանջե (Գյանջ՝ գանձ), հենց գանձակ իմաստն ունի, որն այսօր Ադրբեջանի մաս է կազմում։ Իսկ ինչ վերաբերում է այն նրան, որ Նիզամին ստեղծագործել է բացառապես պարսկերենով, Աքիֆը պատճառաբանել է, թե միջնադարում Հարավային Կովկասի պաշտոնական լեզուն եղել է պարսկերենը, եւ բոլոր գրագրություններն այդ լեզվով են արվել, ստեղծվել է յուրօրինակ բանաստեղծական ոճ, որով ստեղծագործել է նաեւ Խաքանի Շիրվանին (1120-1190 թթ.)։ ISNA-ի թղթակիցը, քննադատելով Բաքվի քարոզչությունը մշակութային յուրացումների ոլորտում, շեշտում է, որ եթե Մարիֆլին ու Բաքվի իշխանության անդամները մի փոքր ուշադիր ընթերցեն Նիզամիի ստեղծագործությունները, ապա կզգան, որ ոչ միայն լեզուն է պարսկերեն, այլեւ բովանդակությունն է իրանական.

Աշխարհը մի մարմին է, Իրանը սիրտն է նրա,

Սա ասողը չի ամաչում այդ ասելու համար։

Քանզի Իրանն է սիրտը մոլորակի,

Որ բարձր է սիրտը հոգուց՝ ոչ ոք չի առարկի։

Եթե ISNA-ի թղթակիցը ծանոթ լիներ մեր գրականությանն ու պատմությանը, ապա ի պատասխան, կարող էր թվարկել Նիզամիի ու Խաքանիի ժամանակակից բազմաթիվ հայ մատենագիրներից, բանաստեղծներից ու պատմաբաններից մի քանիսի անունը, որոնք ստեղծագործել են մայրենի լեզվով եւ հաճախ ապրել են նաեւ հայկական այն տարածքներում՝ Արցախում, որն այսօր գրավել է ֆեյք Ադրբեջանը։ Այսպես, օրինակ, Մխիթար Գոշը (1130-1213 թթ.) ծնվել է Արցախ աշխարհի տարածքում, հայ մտածող-գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգեւորական, մանկավարժ ու հասարակական գործիչ է։ Կիրակոս Գանձակեցին (1200-1271, Գանձակ) հայ պատմիչ եւ եկեղեցական գործիչ է, «Պատություն հայոց» գրքի հեղինակը։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա նույնիսկ ծագումով եղել է աղվանցի։ Խաչատուր Կեչառեցի (մոտ 1260-1331, Կեչառիս, Ծաղկաձոր)՝ բանաստեղծ, մշակութային գործիչ։ Եղել է Կեչառույքի միաբանության վանահայր, հեղինակ է քնարական բանաստեղծությունների, նշանավոր պատմաքաղաքական «Վասն աւերման տանս արեւելյան» ողբի, հոգեւոր մի շարք երգերի, ինչպես նաեւ «Վասն գալստեան մոգուցն» պարականոն զրույցի։

Այլ կերպ ասած՝ Հայաստանում լավ ծանոթ են Իրանի պատմությանն ու գրականությանը, իսկ կողոպտիչների դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է, որ իրանցիները եւս ուշադրության արժանացնեն մեր պատմությունը, գրականությունն ու մշակույթը։

Թեգեր: բանաստեղծԻրանՆիզամի
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ եկաւ բնակուեց այն քաղաքումը, որ Նազարէթ է ասվում, որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը, թէ Նազովրեցի կկոչուի»

«Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

«Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist