Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Փետրվարի 7, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երբ ծովն է հուշում հոգու գույնն ու մեղեդին…

Հունիսի 2, 2022
Մշակույթ
Երբ ծովն է հուշում հոգու գույնն ու մեղեդին…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
101
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ մեծանուն, աշխարհին հայտնի ութ ծովանկարիչներից վեցը՝ Վարդան Մախոխյան, Կարապետ Ադամյան, Հրանտ Գազանճյան, Գալուստ Գալստյան, Մկրտիչ Ճիվանյան, Արսեն Շապանյան, ծնվել են Օսմանյան կայսրությունում, եւ միայն երկուսը՝ Ռուսական կայսրությունում՝ Հովհաննես Այվազովսկի, Մանուկ Մահտեսյան: Թեեւ պետք է ասել, որ այսօր՝ ծովերից ու օվկիանոսներից հեռու Հայաստանում էլ կան ու ծնվում են ծովանկարիչներ կամ ծով նկարողներ, որոնց անունները հայտնի կդառնան ժամանակին, քանզի ծովը՝ որքան էլ հեռու, թվում է չափազանց հայկական…

Դիտարկումը հետաքրքիր է այնքանով, որ Հայաստանին ծովից զրկած, երեք ծովերի ցամաքային ու ջրային տարածքները զավթած ու բնիկների հարստությանը տեր կանգնած Թուրքիան չունի սեփական մշակույթ, որի տարրերը, ցանկության դեպքում, հնարավոր է հայտնաբերել սոսկ մանրադիտակի օգնությամբ։ Այսպես, արեւմտյան ազդեցությունը կրող թուրքական կերպարվեստն սկսել է զարգանալ միայն 19-րդ դարի կեսերին, իսկ թուրքական՝ ազգային կոչված, երգարվեստի մի մասը հունական, հայկական, ալբանական, լեհական, հրեական ծագումնաբանություն ունի, այդպես էլ գրականությունն ու թատրոնը, որոնց հիմնադիրները նույնպես այլազգիներ են կամ կրում են այլ մշակույթների ուղղակի ազդեցությունը, ու որքան էլ թուրքերը ձգտեն երեւալ մշակութային, մշակույթն այդպես էլ նրանց համար չի դառնում ապրելակերպ. հիշենք, թեկուզ այն, որ թուրքական իշխանությունների հակահայկական քաղաքականության ու բռնությունների հետեւանքով Պոլսից Իզմիր տեղափոխված, թուրքական օպերայի հիմնադիր հայազգի Տիգրան Չուխաջյանը վախճանվեց այնտեղ ծայր աղքատության մեջ։ Սա այն մեղմ օրինակն է, որ կարելի է բերել մշակույթի հանդեպ թուրքական վերաբերմունքից, քանզի աշխարհին են հայտնի թուրքերի բարբարոսական գործողությունները ոչ միայն մարդկության, այլեւ մարդկության ստեղծածի նկատմամբ։

Ծովերի թագավորության տիրակալ Թուրքիայի համար ծովը երբեք չդարձավ մտքի ու հոգեւոր սննդի ոգեշնչման աղբյուր. առհասարակ, զավթելով բնության լավագույն պատառները, թուրքերը չսիրահարվեցին բնությանը. այն միշտ եղավ թալանի, ասպատակությունների, շահի առարկա… Այսօր էլ, ինքնաբավ Թուրքիայի աչքը Հայաստանի ու հայ ժողովրդի վրա է՝ նրան ոչնչացնելու «ամենախաղաղ» ծրագրով, մինչդեռ հայ ժողովուրդը՝ իր համար ամենաողբերգական ու օրհասական ժամանակներում անգամ, իր կենսականությանն ապավինել է հոգեւոր արարչությամբ. նրա համար բնությունը պաշտամունքի առարկա է, որ լավագույնս արտացոլված է սեփական մշակույթում։ «Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ»,- մեծն Մարտիրոս Սարյանի բնորոշումը ամեն բան ասում է մարդ-բնություն հարաբերության մասին, եւ թե ինչու է նկարիչը հաճախ ընտրում բնությունը, նրա խաղաղությունն ու տարերքը, ընդվզումը, բողոքն ու ընդերքում թաքնված գաղտնիքները, իսկ ինչը առավել կարող է արտահայտել բնության ամենաառեղծվածային էակի բնույթը, եթե ոչ հարափոփոխ, բազմագույն ու բազմաձեւ, անսահմանության խորհրդանիշ ամենայն ծովը, ծովը, որի մասին գրվում են բանաստեղծություններ, երգեր, պատմություններ, անմահացնում կտավներում. գեղեցկությունն ու հիացքը, տառապանքն ու մաքառումը, կյանքն ու խորհրդավորությունը համեմատում նրա հետ…

Հովհաննես Այվազովսկուց հետո աշխարհին հայտնի հայ նշանավոր ծովանկարիչներից է Վարդան Մախոխյանը։ Նա ծնվել է 1869 թ. մայիսի 31-ին՝ Տրապիզոնում, նավահանգստային քաղաք, որի ափերը ողողում են Սեւ ծովի հարավային ջրերը։ Ինչպես գիտենք, քաղաքը հիմնադրել են հույները՝ Ք. ծ. ա. 750 թ. եւ կոչել «տրապեզա»՝ սեղանաձեւ։ 16-17-րդ դարերից՝ նույնանուն մարզկենտրոնով, քաղաքն անցել է օսմանյան տիրապետության տակ։ Տրապիզոնը հայաշատ քաղաք էր։ Մախոխյանի ժամանակ այնտեղ 800 տուն հայկական բնակչություն կար, իսկ մինչեւ 1915 թվի եղեռնը՝ 14-15 հազար հայ։ Նշանավոր հայերից այնտեղ են ծնվել նաեւ նկարիչներ Բյուզանդ Կոջամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը, Սիմոն Երեմյանը, ճարտարապետ Լեւոն Կյուրեղյանը, ՀԽՍՀ ժողդերասաններ Համբարձում Խաչանյանը, Արման Կոթիկյանը, կոմպոզիտոր Երվանդ Սահառունին, գրող Լեւոն-Զավեն Սյուրմելյանը։ Գեղատեսիլ բնությունը, ծովի գույներն ու ձայնը հազարամյակներով քաղաքակրթված հայ մարդու համար ներշնչանքի աղբյուր են, նրա հետ ներդաշնակելու գերագույն հաճույք, ինչն էապես անհասկանալի է թուրք բարբարոսներին, ում համար ծովը ոչ թե կապույտ, այլ կարմիր է՝ մարդկային արյան հեղեղվող գույնի… Այո, նվաճելով ծովեր, թուրքերն այդպես էլ չհասան ծովին, սակայն քաղաքակիրթ երեւալու համար իրենց պալատների պատերը զարդարում են Այվազովսկու ծովանկարներով ու լուսանկարվում դրանց տակ…

Դեռ մանկուց Վարդանի ականջին ծովը մեղեդի էր բերում, իսկ աչքին՝ գույներ, գույներ, ու նա նվագում ու նկարում էր՝ վերցնելով ու վերադարձնելով ծովին նրա հարստությունները։ Ջութակն ու վրձինը՝ մեղեդին ու գույնը ներդաշնակում էին բնության ու նրա հոգու ելեւէջներին, սակայն տաղանդն անհրաժեշտ էր կնքել պրոֆեսիոնալիզմով, եւ Մախոխյանը մեկնում է Բեռլին, որտեղ՝ բժշկական համալսարանում սովորում էր եղբայրը։ Կարնո Սանասարյան վարժարանում ստացած բազմակողմանի կրթությունը Վարդանը լրացնում է Բեռլինի գեղարվեստական ակադեմիայում. այստեղ նրան դասավանդում են ժամանակի հայտնի նկարիչներից Էուժեն Բրախտը, նորվեգացի ծովանկարիչ Հանս Գուդեն, սակայն գագաթը Հովհաննես Այվազովսկին էր, եւ Մախոխյանը 1894 թ. մեկնում է Ղրիմ՝ մեծ ծովանկարչի արվեստանոց, իսկ երբ 1895-ին վերադառնում է Տրապիզոն, ականատես է լինում համիդյան ջարդերին։ Ստիպած էր փախչել Բաթում, որտեղից էլ մեկնել Եվրոպա, այստեղ էլ զբաղվել ստեղծագործական աշխատանքներով, մասնակցել ցուցահանդեսների։ Առաջին անգամ ցուցադրվում է Բեռլինում, 1900 թ., 1904 թ. դառնում Բեռլինի նկարիչների միության անդամ, որը նախագահում էր Վիլհելմ կայսրը, ով  հայտնի էր նաեւ որպես նկարիչ։ Ծննդավայրը, սակայն, ձգում էր Մախոխյանին, եւ նա 1908-1914 թթ. կրկին ստեղծագործում է ծննդավայրում։ Սկսվում է Առաջին համաշխարհայինը. այս անգամ էլ Մախոխյանը ստիպված տեղափոխվում է Լոնդոն, կազմակերպում անհատական ցուցահանդես, այնուհետեւ մեկնում Ֆրանսիա, վերջնականապես հաստատվում Միջերկրականի ափին՝ Նիսում։ Նկարիչը, սակայն, տեղում նստողը չէր. նա ճանապարհորդում է եւ ուր էլ լինում է՝ գտնում է ստեղծագործական նյութ, բացում ցուցահանդեսներ, արժանանում տարատեսակ բարձրագույն մրցանակների, նրա մասին գրում է ժամանակի առաջադեմ մամուլը։ Թեեւ Մախոխյանը ծովային տարերքի գույներով արտահայտում էր մարդկային հույզերի ու զգացմունքների տարերքը, 1915 թ. կոտորածներն ու հարազատների կորուստը, կարծես, առավել են ալեկոծում նրա անհանգիստ ներաշխարհը, եւ նա մեծ կտավով արտահայտվելու կարիք է զգում, գրում սիմֆոնիա՝ «Հայաստանի հեծեծանքը», որն առաջին անգամ հնչում է Մոնտե Կառլոյում՝ 1918 թ. հունվարի 13-ին, գնահատվում բարձր, գրավում տարբեր բեմեր ու սրտեր։

Սեւ ծովի ափին ծնված ծովանկարիչն ու երաժիշտը մահկանացուն կնքում է  Միջերկրականի ափին՝ Ֆրանսիայի ծայր հարավ-արեւելյան Նիս քաղաքում, որը, ինչպես գիտենք, նույնպես հույներն են հիմնադրել՝ Ք. ծ. ա. 4-րդ դարում, կոչել հաղթանակի աստվածուհու՝ Նիկեի պատվին։

Թեգեր: մշակույթնկարիչ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Չարչարանաց ճանապարհներով անցած լուսարար-ուխտավորը

Չարչարանաց ճանապարհներով անցած լուսարար-ուխտավորը

Փետրվարի 4, 2023
Մահվան աղոթքի պես

Մահվան աղոթքի պես

Փետրվարի 4, 2023

Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

«… Ինչպես անմահ է գեղեցիկը միայն»

Լազարյան տոհմի փառքն ու լուսավոր հետագիծը…

Անզսպելի կարոտի կանչն ու «պետական հանցագործը»

Հայուհին՝ իտալական պոեզիայի ամենագեղեցիկ դեմքերից մեկը

Հայկական Ամիդում ծնված բազմաշնորհ հայուհին

Հաջորդ Հոդվածը
Թատրոնի ասպետի հիշատակին

Թատրոնի ասպետի հիշատակին

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունիք, նորանցով բաւականանաք։ Իսկ նորանք, որ կամենում են հարստանալ, փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում, որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ»

Ամենաընթերցվածը

  • Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր գործը թշնամու ձեռքից «հարմար պայմանը» վերցնելն է

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist