Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Տասնինը մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից

Խաչատրյանի ծննդյան օրը Երեւանում մեկնարկեց կոմպոզիտորի անվան մրցույթը

Հունիսի 7, 2022
Մշակույթ
Տասնինը մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին բացահայտելու, մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը հանրայնացնելու նպատակով Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երեւանում մեկնարկեց Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը: Այն 2022-ին կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ։

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն ասաց՝ այս տարի մրցույթին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Վենեսուելայից, Կորեայի Հանրապետությունից, Ճապոնիայից, Չինաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Շվեյցարիայից, Իսպանիայից եւ Իտալիայից:

«Դիմել է 50-ից ավելի թավջութակահար, սակայն նախընտրական փուլը հաղթահարել եւ առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել 19 թավջութակահար: Մեր առաջնային նպատակն այն է, որ աշխարհում հնարավորինս շատ հնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Այս մրցույթի շնորհիվ այսօր աշխարհում ավելի քան 5000 երաժիշտ կատարում է Խաչատրյանի կոնցերտները»,-նշեց Սմբատյանն ու ընդգծեց՝ բացման համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Կհնչեն Արամ Խաչատրյանի սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, Սպարտակի եւ Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից եւ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը։

Արմեն Սմբատյանը տեղեկացրեց՝ մրցույթի ժյուրին կգլխավորի հանրահայտ ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը, որի սաներն հանդես են գալիս մեծ բեմերում։ Ժյուրիի կազմում են դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին, Վեբերի փառատոնի հիմնադիր տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի եւ թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար Իշտվան Վարդան, հինավուրց եւ ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը եւ թավջութակահար Յին Ջաոն:

Էդուարդ Վուլֆսոնի խոսքով՝ մեծ տոն է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար, քանի որ Արամ Խաչատրյանն ու նրա երաժշտությունը համամարդկային արժեքներ են: «Հետաքրքիր է, որ մրցույթի մասնակիցներն իրենց ելույթներն սկսում են՝ Բախի, Վեբերի եւ այլ հեղինակների գործեր հնչեցնելով, սակայն ավարտում են՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելով: Բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել հանգիստ, խաղաղ եւ ստեղծագործությունները կատարել սեփական ու յուրօրինակ մեկնաբանություններով, որովհետեւ դա է երաժշտության անկեղծության հիմքում»,- շեշտեց ջութակահարը:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, ներկայացնելով մրցույթի ընթացակարգը, հայտնեց, որ խաչատրյանական մրցույթը բաղկացած է երեք փուլից։ Հունիսի 7-ին եւ 8-ին տեղի կունենա մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին եւ 10-ին կանցկացվի երկրորդ փուլը, իսկ 11-ին եւ 12-ին՝ երրորդ եզրափակիչ փուլը։ Արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման պաշտոնական արարողությանը։ Երկրորդ եւ երրորդ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաեւ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի առաջին մրցանակակիրը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւի, երկրորդ տեղը զբաղեցնող մասնակիցը կստանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակ, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող մասնակիցը կպարգեւատրվի 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նախատեսված են նաեւ հատուկ մրցանակներ, որոնց մասին կհայտարարվի մրցույթի փակման արարողության ժամանակ։ Ասուլիսից անմիջապես հետո տեղի ունեցավ վիճակահանություն, եւ որոշվեց մրցույթի մասնակիցների ելույթների հերթականությունը։

Թեգեր: Արամ Խաչատրյաներաժշտությունկոմպոզիտոր
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքումը…

Մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքումը…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Առեղծվածայինը՝ Ագարակում

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist